Ռուսական «Նովայա գազետա» թերթը ԼՂ հակամարտության գոտի տեղափոխվող զինյալների հավաքագրման մեխանիզմների, նրանց անձնական տվյալների և վարձատրման մասին մանրամասներ է հրապարակել։
Մանրամասնել հաղորդելով վարձկաններից մեկի՝ Մոհամեդ Շաալանի մասին, թերթը նշում է, որ «նա սիրիացի է, ծնունդով Հալեպի մոտ գտնվող ալ Աթարիբ փոքր քաղաքից: Նախկինում կռվել է Սիրիայի ազատ բանակի կազմի մեջ մտնող «Սուվար ալ-Շամի» բրիգադի կազմում։ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների սկսվելուց հետո մեկնել է այնտեղ՝ պատերազմելու Ադրբեջանի համար։ Սպանվել է հակամարտության առաջին օրերին»։
Ինչպես նշում է թերթը, թեև Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում զոհվել է Սիրիայի 134 քաղաքացի, իրենց աղբյուրները հաղորդում են շատ ավելի մեծ կորուստների՝ 185 զոհերի մասին։
Թերթը նշում է, որ իրենց հաջողվել է մանրամասներ պարզել սիրիական Իդլիբում գրոհայինների հավաքագրման համակարգի և Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցելու պայմանների մասին։ Թերթի տվյալներով՝ գործընթացին մասնակցել են միանգամից մի քանի մարտական խմբավորումներ Իդլիբում և Հարավային Թուրքիայում։
«Նովայա գազետա» -ն նեկայացրել է այն սիրիացի հրամանատարների անունները, որոնք անմիջականորեն ներգրավված են հավաքագրմանը։
- Մուստաֆա Սեյջարի- Թուրքիայի հովանու ներքո ձևավորված «Սիրիական ազգային բանակի» հրամանատարներից մեկը, որն ավելի վաղ ներկայացնում էր Հյուսիսային Սիրիայում «Մուտասիմ» մարտական բրիգադը,
- Աբու Ամշա- «Սուլեյման Շահ» բրիգադի առաջնորդն է,
- Սեիֆ Աբու Բաքր- «Համզա» բրիգադի առաջնորդն է,
- «Սուլթան Մուրադ» բրիգադի հրամանատարները:
«Վարձկաններին առաջարկվում են գրավիչ պայմաններ՝ ամսական 1800 դոլար աշխատավարձ, որը նա կստանա վերադարձից անմիջապես հետո։ Չվերադառնալու դեպքում նրա ընտանիքը կստանա այդ գումարը, ինչպես նաև ևս 30 000 դոլար»,- նշում է թերթը՝ հավելելով, որ վարձկաններին ու նրա ընտանիքի անդամներին նաև խոստացել են Թուրքիայի քաղաքացիություն։
Թերթն ընդգծում է, որ ԼՂ-ում ընթացող պատերազմին հիմնականում մասնակցում են թուրքմենները՝ ենթաէթնիկական խումբ, որը բնակվում է Սիրիայի հյուսիսում։
«Պատմականորեն նրանք հավատարիմ են Թուրքիային, և նրանցից շատերը հավատում են «երկնագույն հայրենիքի» գաղափարին։ «Երկնագույն հայրենիքի» դոկտրինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2006թ.- ից ի վեր պաշտոնապես հայտարարված և իրականացվող արտաքին քաղաքական նախաձեռնությունն է, որը վկայակոչում է Օսմանյան կայսրության փառքը։ Ինչպես հայտնի է, օսմանները վերահսկում էին Միջերկրական ծովից դեպի Սև ծով տանող ծովային ճանապարհները, ինչպես նաև նրանց միջև ընկած հողերը, այդ թվում՝ Ղրիմը»,- գրում է թերթը։
- 13:10Ուկրաինան կկորցնի ավելի շատ տարածքներ. Իլոն Մասկի կանխատեսումը
- 14:10Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
- 11:10Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ.Ալիև
- 12:10Ալիևն ասել է, որ 2020-2023-ի ընթացքում օկուպացված Արցախում ոչնչացվել և առգրավվել է 6 մլրդ դոլարի ռազմավար
- 12:10Այս իրավիճակը Երևանում պատասխանատու քաղաքական գործիչների համար մտածելու առիթ է. ՌԴ ԱԳՆ
- 14:10Հռոմի Պապը դիմել է ոչ թե Կիևին, այլ Արևմուտքին․ Զախարովան արձագանքել է Հռոմի Պապի հայտարարությանը
- 12:10Մակրոնը պատասխանել է ասեկոսեներին այն մասին, թե իր կինն իբր տղամարդ է ծնվել
- 14:10Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի միայն մի դեպքում. Պեսկով
- 11:10Զախարովան մտավախություն է հայտնել, որ «Հայաստանը կարող է դառնալ Արևմուտքի նոր զnհը` ինչպես Ուկրաինան»
- 12:10Բաքվում առաջարկել են այլ երկրներում կռված ադրբեջանցիներին զրկել քաղաքացիությունից
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
09.03.2024 | 13:10
09.03.2024 | 12:10
09.03.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.