Սաուդյան Արաբիայում թուրքական ապրանքների, ծառայությունների նկատմամբ բոյկոտն օր օրի ավելի լուրջ ծավալների է հասնում։ Այդ արշավն ու հանրային տրամադրությունները տարածվում են ինչպես արաբական, այնպես էլ Պարսից ծոցի տարբեր երկրներում։ Ի՞նչ են ներկրում այդ պետությունները Թուրքիայից, ստեղծվող վակուումը լցնելու և այլընտրանքային ապրանքներ, ծառայություններ առաջարկելու գործում ի՞նչ հնարավորություններ ունի և կարող է ունենալ Հայաստանը։
Պարսից ծոցի երկրներից Քուվեյթում վերջին հինգ տարիներին բնակվող, աշխատող հայաստանցի, մարկետոլոգ Արամ Մկրտչյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնում է, որ Սաուդյան Արաբիայում սկսած արշավն անխուսափելի ազդեցությունն է թողնում արաբական աշխարհի տարբեր երկրների վրա։
«Չմոռանանք, որ Սաուդյան Արաբիան թե տնտեսական, թե հոգևոր առումներով արաբական աշխարհի առաջատար պետություններից է, և ինչ-որ իմաստով առաջին ջութակի դեր է խաղում։ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներ արդեն կարծես թե լուրջ քայլեր են ձեռնարկում թուրքական ապրանքներից հրաժարվելու ուղղությամբ՝ Մարրոկոն, Թունիսը, նրանց գումարվում է թուրքական ապրանքների համար հսկայական շուկա ունեցող Եգիպտոսը»,-նշում է նա։
Ինչ վերաբերում է Պարսից ծոցի երկրներին, ապա Ա. Մկրտչյանը նկատում է, Սաուդյան Արաբիան քաղաքական առումով ազդեցիկ երկիր է, բայց Ծոցի երկրներից յուրաքանչյուրն իր անհատական կապերն ունի Թուրքիայի հետ։
«Բայց հանրային քննարկումներում դա առկա է, շատերը աջակցում են։ Կարծում եմ ժամանակի խնդիր է՝ թե երբ ծոցի բոլոր երկրները միահամուռ կերպով կմերժեն թուրքական ապրանքների մուտքն իրենց տարածք»,-ասում է Panorama.am-ի զրուցակիցը։
Այսպես, Պարսից Ծոցի երկրներ՝ Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Քուվեյթ, Օման, ԱՄԷ Թուրքիայից մեծ քանակությամբ ներկվում են կենդանի ոչխարներ, տավարի ու ոչխարի թարմ միս։ Հայաստանում անասնաբուծությունը զարգացնելն այնքան էլ բարդ գործ չէ, պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև լոգիստիկ ենթակառուցվածքներին։
Մեծ քանակությամբ թարմ միրգ ու բանջարեղեն է ուղարկվում Թուրքիայից։
«Դրանք այնպիսի մրգեր ու բանջարեղեններ են, որոնք արտադրվում են նաև Հայաստանում՝ սկսած ծիրանից մինչև լոլիկ։ Իմ անձնական դիտարկումն այն է, որ այստեղ վաճառվող թուրքական միրգն ու բանջարեղենը զիջում են հայկականին իրենց որակով։ Իհարկե, պետք է հասկանալ, որ Թուրքիայի հետ լոգիստիկ կապերը շատ ավելի լավ են կազմակերպված ու հնարավորություն են տալիս ավելի մատչելի գնով ապրանքները հասցնել այդ տարածաշրջան»,-մանրամասնում է նա։
Թուրքիայից Ծոցի երկրներ արտահանվող ապրանքների հաջորդ մեծ խումբը կաթնամթերքն է՝ հատկապես պանրի տեսականին, մածունը, թանը, յուգորտները։ Հայաստանի համար ոչ բարեկամ երկրից արաբական աշխարհի երկրներ են հասնում նաև մեծ քանակությամբ պահածոյացված ու մշակված մթերքներ՝ հատկապես տոմատ, թթուներ, նաև հրուշակեղեն, քաղցրավենիք, զովացուցիչ ըմպելիքներ, հյութեր։
«Այս խմբին կարող եմ ավելացնել ձկնատեսակները, որոնք մատակարարվում են սառեցված ու կիսասառեցված վիճակում։ Հետաքրիր է, որ Ծոցի երկրները ելք ունեն ծով, ունեն իրենց տեղական ձկնատեսակները, սակայն Թուրքիայից բերված սառեցված ձկները մեծ պահանջարկ ունեն այստեղ։ Այստեղ էլ Հայաստանը, կարծում եմ անելիք ունի, քանի որ մենք ունենք շատ որակյալ ու համեղ իշխանի ու ոչ միայն իշխանի տեսակներ։ Հաջորդ խմբում թուրքական մեղրն է, որ այս երկրների շուկաներում թե մարկետինգի, թե փաթեթավորման տեսակետից շատ լավ է ներկայացված, ունեն մեծ պահանջարկ այն պատճառով, որ սարի անաղարտ մեղրի համարում ունեն։ Հայաստանի թե կլիման, թե լանդշաֆտը շատ նման են իրար ու կարծում եմ, որ Հայաստանից բերված մեղրը հաջողությամբ կարող է ներկայացվել ծոցի երկրներում»,-մանրամասնում է Արամ Մկրտչյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ արաբական երկրները լավագույն շուկան չեն ալկոհոլային խմիչքների ու խոզի մսի համար։
Արաբական երկրներում լայնորեն ներկայացված են թուրքական տրիկոտաժը, հագուստի բրենդները, նաև եվրոպական այն բրենդները, որոնք արտադրամասեր ունեն Թուրքիայում։
«Այս ոլորտում իհարկե անելիքները շատ ավելի բարդ են, քանի որ Հայաստանում տարբեր բրենդների հագուստի արտադրություն կազմակերպելու համար լուրջ ու երկարատև աշխատանքի կարիք կա։ Ամեն դեպքում կարելի է սկսել մարկետինգ արդեն իսկ գոյություն ունեցող հայկական հագուստ արտադրող ընկերությունների կողմից, որոնք կարող են իրենց ուժերի ներածի չափով ներկայանալ այդ շուկայում»,-ասում է մասնագիտությամբ մարկետոլոգ Մկրտչյանը։
Արաբական երկրներում մեծ սպառում ունեն ոսկյա զարդերը։
«Ի դեպ, այս առումով ներկայացված է նաև հայկականը։ Հայ ոսկերիչների աշխատանքները շատ հարգի են այս տարածշրջանում, պետք է ավելի մեծացնել այդ ներկայությունը, հայաստանյան ոսկերչական ընկերությունները պետք է կարողանան տարածաշրջանում իրենց ներկայությունն ապահովել»,-նշում է նա՝ ավելացնելով, որ այս իրավիճակում մեծ անելիքներ ունեն թե Հայաստանի պետական մարմինները, թե անհատները։
Ծոցի երկրներում ծաղկում է ապրում նաև թուրքական ռեստորանային բիզնեսը, քաղցրավենիքի խանութ-սրահները, սրճրանները։
«Դրանք որպես կանոն, թուրքականի անվան տակ արաբ հասարակությանն իրենց մենյուներում առաջարկում են բալկանյան, միերկրածովյան, ինչպես նաև հայկական խոհանոցի գոհարները։ Արաբներն էլ շատ մեծ հաճույքով սպառում են նաև հայկական խոհանոցի ճաշատեսակները, ժամանկ են անցկացնում այնտեղ։ Կարծում եմ, որ Սաուդյան Արաբիայի նախաձեռնած բոյկոտը նաև կհարվածի թուրքական ռեստորանային բիզնեսի ներկայությանը տարածաշրջանում։ Հետևաբար այստեղ մեծ պոտենցիալ է ձևավորվում հայկական ռեստորանային, ֆաստֆուդ բրենդների, ինչու չէ նոր կոնցեպտների համար, որոնք կարող են շատ պարարտ հող գտնել ծոցի երկրների հատկապես մեծ քաղաքներում։ Դրանք կարող են լինել մլրդավոր դոլարների հասնող ուղղություններ»,-հայ ռեստորանատերերի ուշադրությունն է հրավիրում Մկրտչյանը։
Ի դեպ, մարկետոլոգը ֆեյսբուքյան իր էջում պատրաստակամություն էր հայտնել՝ աջակցելու այն հայ տնտեսվարողներին, հայաստանյան ընկերություններին, որոնք պատրաստ են ու ցանկություն ունեն իրենց արտադրանքն արտահանել Սաուդյան Արաբիա։ Մի քանի ժամում հարյուրավոր արձագանքներ, զանգեր, նամակներ է ստացել։
«Ինչպես գիտեք, ես բնակվում եմ Քուվեյթում։ Քուվեյթական դիստրիբյուտր շատ ընկերություններ իրենց ներկրած ապրանքները վաճառում են ոչ միայն այդ երկրի ներսում, այլև Սաուդյան Արաբիայում։ Ուրախությամբ կփորձեմ դառնալ կամուրջ հայ արտադրողների ու այդ ընկերությունների միջև։ Հիմա մտածում ենք՝ ինչպես կարելի է այդ աշխատանքը կատարել ավելի համակարգված, կազմակերպված ու հստակ մեխանիզմների միջոցով»,-ասում է նա։
Արամ Մկրտչյանն ընդգծում է, սա կարող է դառնալ պատմական հնարավորություն Հայաստանի տնտեսական ոլորտում հաղթանակների համար, հատկապես որ Ծոցի հարուստ երկրները շատ հեռու չեն գտնվում Հայաստանից։
«Քանի դեռ երկրեերկիր թևածում է թուրքական ապրանքների բոյկոտը, պետք է կազմակերպվել ու ստեղծել որակյալ, մրցունակ առաջարկ, որպեսզի Ծոցի երկրներն իրենց հայացքն ուղղեն դեպի հայկական արտադրանքը, ինչու չէ գործուն քայլեր կատարեն, պայմանավորվածություններ ձեռք բերեն, նաև ներդրումներ կատարեն Հայաստանի վերամշակող տնտեսության, գյուղատնտեսության մեջ։ Կարծում եմ՝ ճիշտ ժամանակը հիմա է, և ինչպես մարտի դաշտում, այնպես էլ այստեղ պետք է մեր պայքարը մղենք շատ կազմակերպված, լավ հաշվարկված»,-ամփոփում է նա։
- 14:10ՌԴ նախագահի թեկնածու Խարիտոնովը Հայաստանին խորհուրդ է տվել «լավ մտածել» ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հարցում
- 15:10Հայ-ադրբեջանական կոնսենսուս՝ ընդդեմ Հայաստանի՞. լուծում կա. Վահե Հովհաննիսյան
- 13:10Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի և ներգրավվող ուժերի կազմի մեջ է
- 15:10Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել այլ երկրի, սա աքսիոմատիկ ճշմարտություն է․ Արարատ Միրզոյան
- 14:10Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն մեսիջ է՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին
- 13:10Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի համար
- 11:10Արցախցիները մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը
- 14:10Սերդար Քըլըչի պատվիրակությունը ՀՀ-ին առաջարկել է Սյունիքի մարզին տալ հատուկ կարգավիճակ՝ Կալինինգրադի նմանությամբ
- 15:104 գյուղ հանձնելու դեպքում Հայաստան-Վրաստան ճանապարհի 5 կետերում կտեղակայվեն ադրբեջանական ուժեր. ԱԺ պատգամավոր
- 12:10«Միջանցք» ստանալու Ադրբեջանի ձգտումը մեծացնում է ռազմական ուժի կիրառման ռիսկը․ Ագրեսորին հանգստացնելու փորձերը չեն օգնում․ Միջազգայնագետ
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
09.03.2024 | 13:10
09.03.2024 | 12:10
09.03.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.