Պետք է բացառել զինադադարի մասին որևէ նոր փաստաթղթի ստորագրում, որտեղ Արցախն ուղղակիորեն մասնակից կողմ չէ: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի Արցախից հեռարձակվող հատուկ թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով այսօր Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնությամբ կայանալիք բանակցություններին մարդասիրական հրադադար հաստատելու վերաբերյալ:
Կարեն Բեքարյանի կարծիքով՝ Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ այս գործընթացն առաջ մղելու արդյունքում մարդասիրական հրադադար կարող է հաստատվել ինչ-որ ժամանակահատվածով՝ օրինակ 24 ժամով, 48 ժամով կամ 72 ժամով:
«Բնական է ակնկալել, և այդպես էլ հուշում է միջնորդական ողջ գործիքակազմը, որ այդ ընթացքում նրանք պետք է մի կողմից այդ ձեռք բերածը փորձեն պահել, մյուս կողմից՝ կողմերի հետ բանակցությունների արդյունքում հասնել հրադադարի ամբողջականացմանը և պահպանմանը», — նշել է նա:
Ըստ վերլուծաբանի՝ զինադադարի հաստատումը, եթե պետք է լինի նոր փաստաթղթով, ապա այն պետք է լինի եռակողմ և պարունակի այդ թվում նաև ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության դրույթը միջազգային երաշխիքներով:
«Միջազգային երաշխիքների մեջ կարող են շատ հստակ և ժամկետներով ամրագրվել և անգամ պարտադրվել Ադրբեջանին այն ամենը, ինչ ունեինք Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և ժնևում», — նշել է նա:
Կարեն Բեքարյանը ողջունել է Մոսկվայի հանդիպումից առաջ Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների միջև տեղի ունեցած խորհրդակցությունները: «Հումանիտար զինադադարի հետ կապված Արցախը Հայաստանի միջոցով իր մտահոգությունները, իր համար տեսանելի մարտահրավերները կարող է փոխանցել, բայց երբ գործընթացը մտնի քաղաքական քննարկումների փուլ, պետք է փորձել առավելագույնս ապահովել Արցախի ներգրավվածությունը», — ընդգծել է նա:
Մանրամասները տեսանյութում:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.