Կորոնավիրուսն ում համար հնարավորություն էր, ում համար կյանք արժեցավ.«Իրատես»
Սեպտեմբերի 04, 2020 | 10:22
«Իրատես» թերթը գրում է. «Վերջին օրերին հասարակական-քաղաքական օրակարգում բուռն քննարկվում է այն հարցը, թե ինչպես կարող են կորոնավիրուսային «պատերազմումե հայտնված երկրի հրամանատարն ու անմիջական պատասխանատուն (վարչապետն ու առողջապահության նախարարը) գնալ արձակուրդ։ Ինչպես ժողովուրդն է ասում, եկեք «ծուռ նստենք, շիտակ խոսենքե։ Նախորդ ամիսներին, որ նրանք իրենց տեղում էին, այնպիսի՜ մի պայքար էին տանում այդ աներեւույթ թշնամու դեմ, որ հիմա, դիրքը լքելով, հանկարծ մեծ պարտությու՞ն ենք գրանցում։
Այսպես թե այնպես վիրուսի դեմ պայքարը իշխանությունը վաղուց է տապալել, վկան վարակակիրների ու մահերի մեծ թիվն է։ Դրանից առավել էլ ի՞նչ է պետք, որ մարդիկ համոզվեն` այս իշխանությունը ձախողել է իր աշխատանքը, չի կարողացել մարդկանց կյանքը փրկել (չմոռանանք նաեւ, որ անձամբ Փաշինյանը եւ Թորոսյանն են խոստովանել, որ ժամանակին բուժօգնություն չցուցաբերելու պատճառով Հայաստանում մահ է գրանցվել)։
Ի դեպ, տապալման հարցում իշխանությունում էլ համոզված են, նոր չէ, որ Թորոսյանից իմքայլականները մեծ դժգոհություն ունեն։ Այնպես որ, հասարակությունն ավելի հանգիստ ու խաղաղ է այս ընթացքն անցնում՝ առանց Արսեն Թորոսյանի մահաշունչ ու աշխարհակործան հայտարարությունների։ Թողեք, լեռ ու սար բարձրանա, մտքերը քամուն տա, գուցե այդքան մահ խղճին ունենալով, կարողանա խաղաղվել։
Ինչ վերաբերում է «գլխավոր հրամանատարինե, Նիկոլ Փաշինյանը վիրուսի տարածման առաջին օրերին հայտարարում էր, թե վիրուսը տնտեսությունում հեղափոխություն անելու համար նոր հնարավորություն է ստեղծում։ Դժվար է ասել, թե այս ամիսներին եւ արտակարգ դրության պայմաններում ով ինչի հնարավորություն ունեցավ ու ինչպես կարողացավ «կաթվածահար օդանավակայանից մաքսանենգ ապրանքով ծանրաբեռնված ինքնաթիռ մի քանի անգամ երկինք բարձրացնել, բայց փաստն այն է, որ այսօր տնտեսության ուսերին են ծանրացած բազմաթիվ փակված բիզնեսներ, գործազուրկների մեծ բանակ եւ ոլորտներ, որոնք կանգնած են լուրջ խնդիրների առջեւ։
Եվ համաճարակաբան, եւ տնտեսագետ, եւ սահմանադրագետ, եւ դատավոր ու դատախազ Փաշինյանին միայն վիրուսի դեմ անհաջող պայքարում մեղադրելն անարդար է։ Չարժե նրա «գերմարդկայինե ունակություններն այդքան նեղացնել ու ասել, թե պատերազմի կեսին արձակուրդ է գնացել։ Հայաստանն է բացահայտում, թող զբոսավարները, պատմաբանները, երկրաբաններն ու հնագետները զգուշանան, նրանց հացն էլ շուտով «կտրելուե է, ինչպես հայտնի ֆիլմի հերոսը կասեր, «ունդերվունդե մեր վարչապետը։
Այդուհանդերձ, դժվար է չհամաձայնել Փաշինյանի հետ այն հարցում, որ իսկապես այս 2 տարին մեծ հնարավորությունների ժամանակահատված էր ոմանց պարագայում։ Դրանում համոզվելու համար շատ բան պետք չէ, պարզապես հարկավոր է ուսումնասիրել նրա իշխանության վերնախավի հայտարարագրերը, թե ինչպես են այս ընթացքում նրանք շքեղ մեքենաների, առանձնատների, թանկ բնակարանների ու բանկային կլորիկ գումարների տեր դարձել։ Խոստովանել են, չէ՞. նվիրյալներ չեն, իսկ ժողովրդի ծառա լինելու մասին էլ լռում ենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
բաժնի նյութերը
- 11:10Արսեն Թորոսյանը կարող է ձերբակալվել․ «Ժողովուրդ»
- 12:10Փաշինյանը թիմին ասել է՝ թևեր, ճամբարներ չեմ հանդուրժելու. «Հրապարակ»
- 12:10«Հրապարակ». Թուրքիայի 155 քաղաքացի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
- 11:10«Ժողովուրդ». Ուժային կառույցների օպերատիվ հետախուզական խմբերը կմտնեն մի շարք պաշտոնյաների տներ. գործընթացը մեկնարկել է
- 11:10«Ժողովուրդ». Իրանը Հայաստանին հավելյալ գազ է տալու պայմանի դիմաց
- 11:10Կա՞ն Հայաստանին ու հայկական շահերին ավելի մոտ կանգնած պատգամավորներ, քան ես եմ․ Կոնստանտին Զատուլին․ «Հրապարակ»
- 11:10«Հրապարակ». «Մեր նախկին դիրքերի 90 տոկոսը թշնամին գրավել է»
- 11:10«Ժողովուրդ». Շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադարձել են Ադրբեջան
- 11:10«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատրի ձերբակալությունից առաջ հարցաքննվել է Սեյրան Օհանյանը
- 11:10Ռուսները նոր ռազմաբազա են կառուցում Տավուշում.«Հրապարակ»
Լուրեր
Կարող է լինել վիճակ, որ Իրանը ստիպված լինի գալ ու մեզ հետ ուս-ուսի տված կռվել թուրքերի դեմ.Վովա Վարդանով
24.03.2023 | 15:10
Ադրբեջանը կեղծ հաղորդագրություններով, քարոզչական նյութերով փորձում է հայ հասարակությունը մասնատել ներսից. Տաթեւիկ Հայրապետյան
24.03.2023 | 14:10
Ինչ առաջարկներ է ներկայացրել Հայաստանն Ադրբեջանին խաղաղության պայմանագրում. մանրամասնել է Արարատ Միրզոյանը
24.03.2023 | 13:10
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջարկել է օժանդակել Ադրբեջանին Իրանի հետ սահմանը պահելու համար ու կրթել. Մենենդեսը չի թաքցրել իր զարմանքը
24.03.2023 | 12:10
Bloomberg. «Էրդողանի վիճակն ավելի է վատանալու»
23.03.2023 | 15:10
Նոր ռազմական բախումը հավանական եմ համարում ցանկացած պահի. Ներսիսյան
23.03.2023 | 14:10
Թալիշում Ալիևը բառացի ասաց՝ եթե Հայաստանը չընդունի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիան, ոչ մի խաղաղության պայամանագիր էլ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան
23.03.2023 | 13:10
Արտակ Բեգլարյանը հարցեր է ուղղել ադրբեջանական պրոպագանդիստներին ու զեղծարարներին, որոնք ժխտում են շրջափակման հանրահայտ փաստը
23.03.2023 | 12:10
Հայաստանում դիտորդական առաքելության համազեկուցողները գաղտնազերծել են ԵԽԽՎ մոնիտորինգային խմբի եզրակացությունները
23.03.2023 | 11:10
Ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները մոտենում են, սակայն նրանց ուղղությամբ կրակահերթեր են արձակել. Տիգրան Աբրահամյանը՝ 2 ռուս զինծառայողի վիրավորման մասին
22.03.2023 | 15:10
Ադրբեջանն իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, ոչ թե՝ խաղաղության
22.03.2023 | 13:10
Ադրբեջանը պատրաստվում է սադրանքի. կանխավ հայտարարություն են տարածել
22.03.2023 | 11:10
Եթե Բաքուն փորձի ռազմական գործողություն սկսել հայ-իրանական սահմանին, Իրանն այլընտրանք չի ունենա, քան միջամտելը.իրանագետ
21.03.2023 | 15:10
Գերմանիայի թուրք և քուրդ մտավորականներ․ «Պահանջում ենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ձեռքերը քաշեն Արցախից»
21.03.2023 | 14:10
Միրզոյանի հայտարարությունն ուրախացրեց Լավրովին
21.03.2023 | 13:10
Բոլորին հայտնի է, որ 2020-ին հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, բայց ես դա թողնում եմ պատմաբաններին
21.03.2023 | 11:10
Արյունարբու ռեժիմի խամաճիկ պսևդոէկոակտիվիստը սպառնում է սպանել հայերին․ Էդմոն Մարուքյան
21.03.2023 | 0:10
Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները փակուղում չեն, բայց դա չի նշանակում, որ հերթական սադրանք անելու համար Ադրբեջանին դա կարող է զսպող գործիք լինել
20.03.2023 | 15:10
Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծելու համար դատապարտվածը դիմել է վաղաժամ ազատ արձակվելու համար
20.03.2023 | 14:10
«Կնյողանց կալ»-ում, որտեղ սեփականաշնորված հողեր ունենք, բարձրադիր է և ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ է․ Բադասյան
20.03.2023 | 13:10
Պատերազմից առաջ հայկական կողմին զգուշացվել էր առաջիկա էսկալացիայի մասին և առաջարկվել համատեղ զորավարժություն անցկացնել` ՀԱՊԿ զորքերի ներգրավվածությամբ
20.03.2023 | 12:10
ՀՀ ղեկավարությունն ասում էր` «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», հիմա ասում է` «թույլ տվեք ապրենք 29 հազար կմ² տարածքում». Ալիև
20.03.2023 | 11:10
Իրավիճակը մեզ համար աղետալի է. Ռասմուսենի Հայաստան գալը նշանակում է, որ տարածաշրջանը շուտով պայթելու է
18.03.2023 | 14:10
Շուրջ երկու տարի անհետ կորած համարվող զինծառայողի մոր հեռախոսազանգերը հսկել են՝ զինծառայողի հետ հնարավոր կապը պարզելու համար.փաստաբան
18.03.2023 | 13:10
Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ները անորոշ կերպով հայտնել են Բայրամովի եւ Չավուշօղլուի հեռախոսազրույցի մասին
18.03.2023 | 12:10
Խոշոր չափի փողերի լվացում՝ Վ. Գասպարյանի աջակցությամբ. մեղադրվում է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան
17.03.2023 | 15:10
Բռնապետ նախագահ Ալիևն իրականում ճնշումների չի ենթարկվում. նիդերլանդացի ցեղասպանագետը բարձրաձայնում է արցախահայության ցեղասպանության վտանգի մասին
17.03.2023 | 14:10
Առնվազն 3,426,750 ԱՄՆ դոլարը քաղաքապետարանի պաշտոնյանները յուրացրել են. Մեսրոպ Առաքելյանը քաղաքային իշխանությանը մեղադրում է կոռուպցիայի մեջ
17.03.2023 | 13:10
Ալիեւը ցինիկաբար առաջարկել է Հայաստանին ընդունել «ադրբեջանցի փախստականներին»՝ «Ղարաբաղում հայերի» ներկայության դիմաց
17.03.2023 | 12:10
Մենք փորձեցինք կանխել ու սանձել այն գործընթացները, որոնք իրականացնում է Հայաստանի վարչապետը
16.03.2023 | 15:10
Ցուցադրական անհարգալից վերաբերմունք և դիվանագիտական սկանդալ բարեկամ Վրաստանի նկատմամբ
16.03.2023 | 14:10
Արցախը փակուղու առաջ է, բայց՝ ոչ փակուղու մեջ.ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու ելքեր կան
16.03.2023 | 13:10
Ադրբեջանը էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում. Հանձնարարականներ եմ տվել ԱԳՆ-ին. Փաշինյան
16.03.2023 | 12:10
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն կարգավորման համար անհրաժեշտ է ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխավորումը․ ԵԽ
16.03.2023 | 11:10
ՀՀ զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Սուրեն Պապիկյան
15.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.