Թուրքիայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում, հատկապես հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերջին սրման ժամանակ, մատնանշում է, որ Անկարան Բաքվին պատերազմի է մղում։ Այս մասին Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կազմակերպած «միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգի գաղափարական-արժեհամակարգային գործոնը և հետկովիդյան գլոբալ գործընթացները» թեմայով առցանց դասախոսության ընթացքում ասաց ռուս թուրքագետ Վլադիմիր Ավատկովը, գրում է eadaily.com-ը։
«Թուրքիայի դիրքորոշումն այստեղ պարզ է։ Այդ երկիրը Ադրբեջանին մղում է պատերազմի։ Թուրքիան մի քանի անգամ արդեն իսկ հայտարարել է, որ տարածաշրջանում ցանկացած զարգացումների դեպքում լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս և այլ հայտարարություններով նա Ադրբեջանին դրդում էր պատերազմի՝ բառիս լայն իմաստով»,- ասել է Ավատկովը՝ պատասխանելով «Վերելք» լրատվական-վերլուծական կենտրոնի թղթակցի հարցին։
Նրա կարծիքով՝ Թուրքիայի խնդիրներից մեկը թյուրքական աշխարհում իր ազդեցության ամրապնդումն է և այս առումով տարածաշրջանի ապակայունացումը նա դիտարկում է որպես շանս, որը Թուրքիայի կարծիքով, կհանգեցնի թյուրքական աշխարհի հետ ավելի ուժեղ կապերի ձևավորմանը։
«Հարավային Կովկասում Թուրքիայի աշխարհաքաղաքական նպատակների իրականացմանը հիմնականում խանգարում է Ռուսաստանը»,- հայտնել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը կշարունակի կայունացնող դեր խաղալ և թույլ չի տա մեծ բախումներ։
Նրա խոսքով՝ «թեև շատ հայ գործիչներ հայհոյում են Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևին, նա, ի տարբերություն Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի, այդքան էլ ագրեսիվ դիրքորոշում չունի»՝ հավելելով, որ «Ալիևի կապերը Մոսկվայի հետ ավելի ծանրակշիռ է, քան Թուրքիայի հետ հարաբերությունները»։
Անդրադառնալով Ռուսաստանում հայկական մրգերի վաճառքի արհեստական խոչընդոտներին, նա ասել է․«Ամենավտանգավորն այն է, որ տարածաշրջանային օրակարգը տեղափոխվեց ռուսական ներքին օրակարգ։ Այն, ինչ մեզնից հեռու էր թվում, հայտնվեց մեր երկրի ներսում։ Դա էլ պետք է խթան հանդիսանա ղարաբաղյան հակամարտության լուծման համար»։
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.