Հայաստանը պետք է երաշխավորի Ադրբեջանի տարածքում օտարերկրյա գազամուղերի եւ նավթամուղերի անվտանգությունը, առաջխաղացման դեպքում՝ դրանք վերցնի իր անմիջական պաշտպանության տակ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ Արման Բաբաջանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հուլիսի 12–ից հայ–ադրբեջանական սահմանագոտու հյուսիս–արեւելյան հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական սադրանքները, ինչպես եւ կարելի էր սպասել, տեղափոխովում են նաեւ արտաքին քաղաքական, դիվանագիտական հարթություն։
Ադրբեջանի նենգությունը արտահայտվում է ոչ միայն հայ–ադրբեջանական սահմանագոտին ու խաղաղ բնակավայրերը հրետակոծելով, այլ նաեւ միջազգային շանտաժով ու սպառնալիքներով։ Այս օրերին ադրբեջանական քաղաքական ու մեդիա տիրույթում ակտիվորեն շրջանառվում է թեզ, որ հայկական զինված ուժերը կարող են թիրախավորել Ադրբեջանում տեղակայված օտարերկրյա ենթակառուցվածքները։
Այս պարզունակ մոտեցման դրդապատճառները հասկանալի են՝ ադրբեջանցիները փորձում են իրենց իսկ հրահրած ռազմական գործողությունները ներկայացնել որպես օտարերկրյա ենթակառուցվածքների (գազամուղեր եւ նավթամուղեր) նախագծերի դեմ ուղղված քայլեր։ Իրականում այդ երկրի տարածքում գործող բոլոր, այդ թվում՝ օտարերկրյա ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորը Ադրբեջանի իշխանությունն է, որը ցանկացած քայլի դիմելիս պետք է հաշվի առնի նաեւ այդ հանգամանքը։
Մյուս կողմից սակայն այս ավանտյուրան ուղղված է նաեւ հայկական կողմին, որին փորձ է արվում ներկայացնել որպես ագրեսիայի, այդ թվում՝ օտարերկրյա ենթակառուցվածքների դեմ ագրեսիայի պատրաստ պետության։ Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է անենք առավելագույնը՝ այդ՝ արդեն քաղաքական սադրանքին չտրվելու եւ օտար գործընկերների համար հասկանալի քաղաքականություն վարելու համար։
Ստեղծված իրավիճակում թերեւս ամենաարդյունավետ միջոցը կլինի այն, որ Հայաստանի եւ Արցախի պատկան մարմինները՝ Արտաքին գործերի նախարարությունները, Պաշտպանության նախարարությունն ու Պաշտպանության բանակը պաշտոնապես հայտարարեն, որ մենք չենք թիրախավորելու Ադրբեջանում գտնվող օտարերկրյա ենթակառուցվաքները, իսկ դրանց՝ հայկական կողմերի առաջխաղացման արդյունքում Հայաստանի կամ Արցախի հանրապետության վերահսկողության տակ անցնելու դեպքում, պատրաստ ենք ապահովելու դրանց անվտանգության լիակատար երաշխիքներ։
Օտար տերություններն ու կորպորացիաները պետք է հստակ երաշխիքներ ստանան հայկական կողմերից առ այն, որ մեր գործողությունները որեւէ կերպ ուղղված չեն լինելու իրենց ենթակառուցվածքների դեմ։ Սա նուրբ, չափազանց նուրբ խնդիր է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ է դիմել ցանկացած ստորության, այդ թվում՝ կարող է միտումնավոր ստեղծել պայմաններ, որ հայկական զինված ուժերը ուղղակի այլընտրանք չունենան՝ օտարերկրյա ենթակառուցվածքները թիրախավորելու հարցում։
Մենք որեւէ պարագայում չպետք է տրվենք այդ սադրանքներին եւ ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ճակատներում պետք է գործենք առավելագույն զգուշությամբ՝ թույլ չտալով, որպեսզի Ադրբեջանը կարողանա դիվիդենտներ ստանալ իր իսկ սադրած իրավիճակից։
Հայաստանը եւ Արցախը չեն թիրախավորելու Ադրբեջանի տարածքում գտնվող օտարեկրյա ենթակառուցվքածները։ Այս երաշխիքը պետք է հասցնել օտարերկրյա տերություններին բոլոր հնարավոր միջոցներուվ ու խողովակներով։
- 13:10ԱՄՆ-ն վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը. դեսպան
- 14:10Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին
- 13:10Վարդենիսում, Երևանում էլ են շատ ադրբեջանցիներ ապրել. Փաշինյանը թշնամու ջրաղացին ջուր է լցնում և նրան ուղղություն տալիս
- 14:10Հայկական կողմի զոհերի թիվը 4000-ից չի անցնելու. փոխվարչապետ
- 15:14Երեք պատճառ կա, թե ինչու է Հայաստանը գտնվում նման քաոսային և խառը իրավիճակում
- 14:10Շուշին թուրքին տվել են Նիկոլը, օմեգան, էրատոն ու մյուս ծածկանունավորները, այլ ոչ՝ գրավել իլհամը, մեհրիբանն ու մյուսները .Արփինե Հովհաննիսյան
- 13:10Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետև անելու են ամեն ինչ մեզ է՛լ ավելի ճնշելու, է՛լ ավելի շրջափակելու համար. Էլիբեգովա
- 15:10Հիմա, թե քանի հոգի են գերի այս պահին, ի՞նչ կարեւոր է. Հովիկ Աղազարյան
- 13:10Թուրքիայում նախատեսված զորվարժությունները երեք հիմնական խնդիր են լուծում. Տիգրան Աբրահամյան
- 12:10Եթե արցախյան խնդիրը կարգավորվել է, ապա ինչու՞ է Ադրբեջանի նախագահն ամեն օր հոխորտում հայ ժողովրդին և վիրավորում Հայաստանի իշխանություններին
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.