Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր ամենից շատ աշխատատեղեր փակվել են ապրիլին։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով գրավոր հարցմանն ի պատասխան, պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալները։ Այսպես. համաձայն պաշտոնական տվյալների՝ հունվարին Հայաստանում եղել է 605,053 գրանցված աշխատատեղ, փետրվարին և մարտին այդ թիվը համեմատաբար աճել է՝ կազմելով համապատասխանաբար 619, 454 և 622,148 աշխատատեղ։ Իսկ արդեն ապրիլին, երբ մեր երկրում կորոնավիրուսի հետեւանքով հանրային կյանքի տարբեր ոլորտներ ամբողջությամբ արգելափակված էին, ավելի քան 74000 գրանցված աշխատողներ կամ աշխատողների մոտ 12 տոկոսը կորցրել են իրենց աշխատանքը. ապրիլի ընթացքում երկրում աշխատատեղերի քանակը եղել է կես մլն–ից մի փոքր ավելի՝ 547,914:
Իրավիճակն աշխատաշուկայում մի փոքր բարելավվել է արդեն մայիսին։ Բանն այն է, որ արդեն ապրիլի կեսերից տնտեսական գործունեության տեսակների մեծ մասի նկատմամբ կիրառվող սահմանափակումները վերացվեցին և բազմաթիվ փակված աշխատատեղեր վերաբացվեցին. արդյունքում մայիսին արդեն Հայաստանում գրանցվել է 599,139 աշխատատեղ։
Նշենք, որ ՊԵԿ–ն աշխատատեղերի քանակը հաշվարկել է՝ հիմք ընդունելով տվյալ ամսվա «եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով ներկայացված՝ զրոյից մեծ եկամուտ ունեցող աշխատակիցների թվաքանակն ըստ գործատուների»։
Ուշագրավ է, որ աշխատատեղերի քանակի վերաբերյալ ՀՀ վարչապետը միմյանցից խիստ տարբեր տվյալները է հրապարակել՝ ամեն անգամ փորձելով ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքներն ավելի մեղմ ներկայացնել։
Դեռևս մայիսի 6–ի Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ապրիլի 29-ի դրությամբ՝ ՀՀ-ում արձանագրվել է 620 905 աշխատատեղ, ավելին, ըստ վարչապետի՝ ապրիլի վերջի դրությամբ քաղաքացիները 3-4 մլրդ դրամով ավելի աշխատավարձ են ստացել, քան փետրվարին։ Վարչապետը միաժամանակ վստահեցրեց՝ կառավարությանը հաջողվել է ճգնաժամը կառավարել այնպես, որ կարող ենք վստահ խոսել ճգնաժամի բացակայության մասին: Փաստորեն, վարչապետը խեղաթյուրել էր իրականությունը, ըստ էության, լռելով փետրվարից ի վեր ավելի քան 71.000 աշխատատեղի փակման մասին։
ԱԺ ամբիոնից հնչեցված «լավատեսական» հայտարարությունից մեկ ամիս անց, սակայն, Փաշինյանն իր ֆեյսբուքյան «լայվով» շտապեց հայտարարել, որ արդեն մայիսի տվյալներով՝ վերաբացվել է 50.094 աշխատատեղ, միաժամանակ խոստովանելով, որ ապրիլին, երկրում 71.471 աշխատատեղ փակվել էր։ Վարչապետի ներկայացրած ցուցանիշներն ակնհայտորեն այնքան հակասական են, որ դա հնարավոր էր նկատել անգամ առանց պաշտոնական վիճակագրության հետ համադրելու։
Հասկանալի է, որ մայիսին, իշխանությունները դեռ հույս էին փայփայում, որ իրենց հաջողվել է «կոտրել համավարակի ողնաշարը»՝ տնտեսական ակտիվության պատրանք ստեղծելով և հանրությանը սովորական կյանքին վերադառնալու սխալ ազդակներ հղելով։ Արդյունքում արդեն հունիսից իշխանություններն անցան հակահամաճարակային կանոնների խստացված ռեժիմի։ Նման պայմաններում թվում է, թե հանրությունը ոչ ժամանակ և ոչ էլ ցանկություն ունի վարչապետի նշած ցուցանիշների մեջ խորանալու, մանավանդ, որ արդեն հարմարվել է այն փաստին, որ Փաշինյանը մի քանի անգամ կարող է սրբագրել իր ասածները, ֆեյսբուքում գրառում կատարել, ապա այն հեռացնել և դրա համար ամենևին չանհանգստանալ։
Վերջերս Փաշինյանն անդրադառնալով համավարակի պայմաններում ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի որդու՝ մեծ աղմուկ բարձրացրած հարսանիքին, հայտարարել էր. «Հասնում է մի գիծ, երբ կարգապահությունը՝ արտակարգ դրության և երկրի ղեկավարի ասածներից բխող գործողությունների ճշգրիտ և անվերապահ կատարումը դառնում է առաջնահերթություն, ստանում է առաջնահերթություն՝ մնացած բոլոր հարցերի վերաբերյալ»։
Հետաքրքիր է, երբ պետության ղեկավարը երկրի ամենաբարձր ամբիոնից ցուցանիշներ է ներկայացնում, որոնք հեռու են, մեղմ ասած, ճշգրիտ լինելուց, ինչպե՞ս է ակնկալում, որ իր ասածների ճշգրիտ և անվերապահ կատարումը իր ենթակաների համար պետք է լինի առաջնահերթություն։
- 14:10Հայաստանում բոլորը ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն. Մինասյան
- 12:10Կառավարությունը փորձում է հասնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունության կասեցմանը. Վահե Հակոբյան
- 15:10Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. Ցոլակյան
- 13:10Փաշինյանի գլխավոր ասելիքն ԱԺ-ում գերիների վերադարձման վերաբերյալ հարցին հետևյալն էր՝ «բա ինչի Սերժի ժամանակ չէիք հարցնում
- 11:10Ադրբեջանցիները մի քանի օր առաջ սպանել են գերեվարված 44–ամյա տղամարդուն ու թաղել Հադրութում
- 12:10Առողջապահության նախարարությունը ղեկավարելու է Թորոսյանը, պատասխանատվությունը կրելու է Ավանեսյանը․ համաճարակաբան
- 13:10Մինասյանը համոզված է, որ արդար բան է արել` հրապարակելով Միրզոյանի վերաբերյալ փաստաթուղթը
- 14:10Դավիթ Տոնոյանը ստիպված կլինի պատասխանել բազմաթիվ հարցերի. Օգտատերը պնդում է՝ ՀՀ ԶՈւ համազգեստը կարվել է Թուրքիայում
- 13:10Ամանորյա պարգեւատրումներ են ստացել նաեւ գլխավոր դատախազն ու տեղակալները. Ընդհանուր պարգեւատրումների չափը կազմում է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար
- 13:10Գները աճել են, դոլարի փոխարժեքը բարձրացել, իսկ բնակչության եկամուտները չեն ավելացել, տեղի է ունենալու աղքատացում. Հարությունյան
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.