Փաստաբանը հարցում է ուղարկել ՀՔԾ ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից առանձին գործերով նախաքննության գաղտնիք հանդիսացող տվյալների տիրապետման իրավական հիմքերի պարզաբանման վերաբերյալ
Փաստաբան Միհրան Պողոսյանը ՀՔԾ գրավոր հարցում է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՔԾ այցելությունների եւ վերջինիս կողմից առանձին քրեական գործերով նախաքննության գաղտնիք հանդիսացող տվյալների տիրապետման իրավական հիմքերի պարզաբանման նպատակով։
Այս մասին փաստաբանը տեղեկացրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ կցելով հարցման կրկնօրինակը։
«Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայություն Նիկոլ Փաշինյանի այցելությունների և վերջինիս կողմից առանձին քրեական գործերով նախաքննության գաղտնիք հանդիսացող տվյալների տիրապետման իրավական հիմքերի պարզաբանման նպատակով հարցում եմ ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն..
Հ.Գ. Սպասե՞նք պատասխանին…»,-գրել է Միհրան Պողոսյանը։
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին ուղղված հարցման մեջ , մասնավորապես նշվում է . «Սույն թվականի հունվարի 24-ին մի շարք զանգվածային լրատվության միջոցներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հատուկ քննչական ծառայություն։ Համաձայն նշված տեղեկատվության՝ այցելության ընթացքում վարչապետը հավաքել է Հատուկ քննչական ծառայության ղեկավար կազմին և հորդորել կատարել իր հրահանգներն ու ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը՝ չվախենալով անօրինականություններից՝ «ինքը տեր է»։
Նկատի ունենալով, որ Ձեր կողմից ղեկավարվող քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարոն Հրայր Թովմասյանը ունի «մեղադրյալ»-ի դատավարական կարգավիճակ, հաշվի առնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ գործով բացմիցս, հրապարակային և անթաքույց հետաքրքրություն է դրսևորել՝ հանրությանը հայտնելով նախաքննության գաղտնիք համարվող տվյալներ, ինչպես նաև հիմք ընդունելով իմ վստահորդի իրավունքների և իրավաչափ շահերի համակողմանի ու արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը և ղեկավարվելով Սահմանադրության 51-րդ հոդվածի 1-ին մասով, «Փաստաբանության մասին» օրենքի 18-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 5-6-րդ կետերով և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 4-րդ հոդվածով ու 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրել հետևյալ տեղեկությունները.
1. 2020 թվականի հունվարի 24-ին ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը մուտք գործել Հատուկ քննչական ծառայության վարչական շենք (նշելով ժամը և րոպեն, ինչպես նաև տրամադրելով այդ հանգամանքը հաստատող համապատասխան փաստաթղթի պատճենը),
2. ի՞նչ կարգավիճակով է 2020 թվականի հունվարի 24-ին Նիկոլ Փաշինյանը մուտք գործել Հատուկ քննչական ծառայության վարչական շենք (տրամադրել համապատասխան փաստաթղթի պատճենը),
3. ո՞րն է եղել 2020 թվականի հունվարի 24-ին Հատուկ քննչական ծառայության վարչական շենք Նիկոլ Փաշինյանի մուտք գործելու իրավական հիմքը (տրամադրել համապատասխան փաստաթղթի պատճենը),
4. 2020 թվականի հունվարի 24-ին Հատուկ քննչական ծառայության վարչական շենքում ու՞մ հետ է հանդիպել Նիկոլ Փաշինյանը (այդ թվում՝ որ պաշտոնատար անձանց) և ո՞ր սենյակում (տրամադրել Հատուկ քննչական ծառայության վարչական շենքում առկա համապատասխան տեսախցիկների ձայնագրությունների պատճենները),
5. արդյո՞ք նշված հանդիպման ժամանակ քննարկվել են Սահմանադրական դատարանի նախագահի կամ այլ դատավորների վերաբերյալ քրեական գործերը,
6. 2020 թվականի հունվարի 24-ին ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը դուրս եկել Հատուկ քննչական ծառայության վարչական շենքից (նշելով ժամը և րոպեն, ինչպես նաև տրամադրելով այդ հանգամանքը հաստատող համապատասխան փաստաթղթի պատճենը):
Բացի վերոշարադրյալից՝ ի պատասխան սույն գրությանը խնդրում ենք Ձեզ հայտնել, թե ո՞ր իրավական ընթացակարգի շրջանակում է վարչապետին Նիկոլ Փաշինյանը տիրապետում Սահմանադրական դատարանի նախագահին վերագրվող ենթադրյալ գործողությունների վերաբերյալ քրեական գործերին։
Կանխավ շնորհակալ եմ Ձեր համագործակցության համար»:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.