«Ես վստահ եմ, որ արցախյան հարցի բանակցային սեղանին կա փաստաթուղթ, ավելին՝ այն խոստումների դիմաց տարածքային զիջումներ անելու մասին է: Երբ դեռ այս իշխանությունները փողոցում էին, ես ասում էի՝ սա հակաարցախյան շարժում է: Շատ հիմնավորումներ եղան, որ Հայաստանի և Արցախի միջև փոխօգնության պայմանագիր պետք չէ։ Մինչև այս իշխանությունը, ես էլ էի վստահ, որ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև կար վստահություն, որ առանց այդ թղթի էլ ամեն ինչ արվում է։ Լրիվ կիսում եմ այն մտահոգությունները, որ այս իշխանությունները ոչինչ էլ չեն անում»,- «Ադեկվադ դիսկուրս» քննարկմանն ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։
Ըստ նրա, ԼՂ ադրբեջանական համայնքի սուբյեկտայնությունը բարձրացնելուն զուգահեռ նվազում է Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը։ Իսկ այդ սուբյեկտայնությունն ընդգծելու համար էլ անհրաժեշտ է փոխօգնության պայմանագիրը և միամտություն է կարծել, որ այս իշխանությունները սխալ են անում:
«Ո՛չ, այս իշխանությունները շատ ադեկվատ են, ոչ մի սխալ չեն արել, միակ բանը, որ սխալ են անում, դանդաղությունն է․ նրանք դանդաղ են իրականացնում այն ծրագիրը, որն իրագործելու համար եկել են իշխանության։ Պետք է կույր լինել, որ չտեսնել, որ սա դրսից ուղղորդվող իշխանություն է: Չեմ հավատում այն պնդումներին, որ բանակցային սեղանին փաստաթուղթ չկա»,- նշեց Դավիթ Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ իհարկե, փաստաթուղթ կա, և այս իշխանությունները համարում են, որ բանակցային փաստաթուղթը միայն այն է, որը ստորագրված է, բայց այդպես չէ։
«Իհարկե, կա սեղանին դրված փաստաթուղթ։ Այնտեղ խոստումների դիմաց տարածքային զիջումներ անելու մասին է գրված», հավելեց նա:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.