Արցախում կիրակի օրը ՏԻՄ ընտրություներ են. 228 համայնքում և մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրված 415 թեկնածուներ կպայքարեն համայնքի ղեկավարը դառնալու համար (2573 ավագանու թեկնածու): Ամենադիտարժանը, սակայն, Ստեփանակերտի թեկնածուների մրցապայքարն է լինելու:
2020թ. մարտին կայանալիք Արցախի նախագահական ընտրություններից առաջ սա գործող վարչակազմի համար լուրջ այցեքարտ է լինելու: Մանավանդ, որ Արցախի իշխանությունն ունի իր նախընտրած թեկնածուն և անթաքույց սատարում է նրան:
Այստեղ առաջադրվածները հինգն են՝ ինքնառաջադրված Դավիթ Սարգսյան, Արմեն Հակոբյան, Գրիգորի Սահակյան, Արեգ Ավագյան և նորաստեղծ «Ինքնություն և միասնություն» կուսակցությունից առաջադրված թեկնածու Արայիկ Ավանեսյան:
Օգոստոսի 16-ին տրված նախընտրական մեկնարկին մամուլն այս բոլորից երկուսին էր ընդգծված առանձնացնում՝ զինվորական Գրիգորի Սահակյան և գործարար Դավիթ Սարգսյան: Սակայն լռության օրվանից առաջ ֆավորիտ թեկնածուների այլ անուններ են շրջանառվում՝ Գրիգորի Սահակյանը, ասում են, էլ ավելի ամրացրել է դիրքերը նախընտրական հանդիպումների շնորհիվ, մինչդեռ Դավիթ Սարգսյանն իր տեղը զիջել է բանկիր Արայիկ Ավանեսյանին: Պատճառներից մեկը նշվում է վերջիններիս նույնացող ոլորտը, Արայիկ Ավանեսյանն ու Դավիթ Սարգսյանը գործարար միջավայրից են, հետևաբար՝ երկուսն էլ նույն ընտրազանգվածն ունեն:
Մյուս՝ ավելի լուրջ գործոնը Դավիթ Սարգսյանի վարկանիշի անկումն արձանագրելու համար ստեփանակերտցիները նրա պասիվ ընտրարշավն են համարում, ընդգծում են հանրային շփումներում Դավիթ Սարգսյանի գրագետ խոսել չկարողանալու թույլ կողմը:
«Երևի թե նույն պատճառով էլ այդպես էլ գոնե մեկ անգամ չհամարձակվեց ներկայանալ հեռուստաբանավեճերին, երկուսի դեպքում էլ հրաժարվեց անհարկի պատճառաբանությամբ»,- ասում էին ընտրողներից ոմանք:
Բայց ահա, հակառակ ակտիվությունն են նկատել Արայիկ Ավանեսյանի դեպքում, նա ոչ միայն հեռուստաբանավեճերի, ակտիվ հարցազրույցների ֆորմատն է լիարժեք օգտագործել սեփական իմիջը ձևավորելու համար, այլև քարոզչական հանդիպումների ոչ ստանդարտ լուծումներ է մշտապես կիրառել:
Հիվանդանոցներից մինչև պետական կառավարման մարմինների դահլիճներ, հանդիպումներ տարբեր մասնագետների խմբերի հետ՝ աշխատանքային օրվա ավարտին: Եվ դատելով թեկնածուի ֆեյսբուքյան էջից՝ նա նկատելիորեն թիրախավորել է հասարակության հատկապես մտավորական խավն ու երիտասարդությունը: Իր ասելիքն Ավանեսյանը հիմնականում հենց այս շերտին է ուղղում:
Մյուս երկու թեկնածուների մասով Ստեփանակերտում ընդգծված կարծիք չկա, կցկտուր մի երկու բան հայտնեցին միայն Արմեն Հակոբյանի մասին:
«Գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չի առաջադրվել, իր փոխարեն գործուղել է տեղակալ Արմեն Հակոբանին, իսկ նա ասոցիացվում է ներկայիս քաղաքապետի հետ»,- ասում են ընտրողները և ընդգծում՝ սա ամեն ինչի կրկնություն է հուշում:
Ստեփանակերտցիներն առանձնակի ջերմությամբ են խոսում նաև միակ զինվորական թեկնածուի մասին:
Շատերն ափսոսանք են հայտնում, որ Զինված ուժերը, ի դեմս Գրիգորի Սահակյանի, էական կորուստ կկրի ընտրություններից հետո: Մյուս կողմից՝ խանդավառությամբ են ընդունում Ստեփանակերտում զինվորական քաղաքապետ ունենալու հանգամանքը։
Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք Գրիգորի Սահակյանի անցյալին, նա, հիշեցնենք, «Հայկազովի» նախկին հրամանատարն է, 27 տարվա դաշտային հրամանատար, ապրիլյան Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան է ստացել ապրիլյան դեպքերից հետո՝ իբրև փայլուն ծառայող: Գրիգորի Սահակյանը մեծ ճանաչում ու հարգանք է վայելում տարբեր միջավայրերում։ Ինչ վերաբերում է Դավիթ Սարգսյանին, ապա նրա մասով ընդգծված դրական է արտահայտվում հատկապես երիտասարդությունը:
Դավիթ Սարգսյանը գործարար է, Արցախի ամենախոշոր անշարժ գույքի գործակալությունն իրեն է պատկանում՝ «Քոնսալթ ֆինանս գրուպ» ՍՊ ընկերություն, համարվում է նաև Արցախի Քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահը։ Քաղաքապետի թեկնածուներից Արեգ Ավագյանն «Արցախգազ» ընկերությունում բարձր պաշտոն է զբաղեցնում, իսկ Արայիկ Ավանեսյանն «Ինքնություն և միասնություն» կուսակցության համահիմնադիրներից մեկն է, ընտրարշավին ներկայանում է թիմային կազմով ու գաղափարակիցներով: Ստեփանակերտում այս կուսակցությանը կեսկատակ-կեսլուրջ՝ տնօրենների կուսակցություն են անվանում:
Հիմնադիրները բոլորը բիզնես միջավայրից են՝ միջին տարիքի կառավարիչներ են և ճկուն ֆինանսիստներ և իրենց համարում են ավելի շատ գործադիր իշխանության պոտենցիալ կառավարիչներ, իսկ այդ ամենին հասնելու ճանապարհին Ստեփանակերտի քաղաքային ընտրությունները հարմար փորձաքար են դիտարկում՝ դեպի Արցախի 2020 թվականի համապետական ընտրություններ:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.