ՍԴ որոշումից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կազատվի քրեական հետապնդումից թե ոչ, հնարավոր կլինի ասել բացառապես ՍԴ որոշմանը ծանոթանալուց հետո: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին Սահմանադրական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
«ՍԴ որոշումը պարտադիր է եւ՛ դատական մարմինների, եւ գործադիր իշխանության, եւ՛ բոլորի համար: ՍԴ որոշումը չկատարելը առհասարակ քրեորեն հետապնդելի արարք է: Խափանման միջոցը վերանայելու հնարավորությունը երկու տեսանկյունից կարող է լինել: Դա կարող է լինել եւ՛ քրեակատարողական ծառայության կողմից, քանի որ այդ ծառայության համար էլ է պարտադիր ՍԴ որոշումը: Երկրորդ տարբերակը արդեն վարույթ իրականացնող մարմինն է, այս դեպքում՝ դա առաջին ատյանի դատարանն է՝ նախագահող Դանիբեկյանի կողմից»,–ասաց նա։
Հարցին, այսինքն դատարանը պետք է խափանման միջոցի հարցը անհապաղ քննի և ազատ արձակի Քոչարյանին, Վարդևանյանը պատասխանեց.
«Ցավոք, մենք չունենք պրակտիկա, որ նման դեպքերում դատարաններն անհապաղ պետք է նիստ գումարեն, բայց այս դեպքում՝ պետք է օբյեկտիվորեն հաշվի առնենք, որ պետք է լինի դատարանի որոշման ամբողջ տեքստը հրապարակված, որի պարագայում նոր ես կներկայացնեմ բոլոր գործողությունները»։
Արամ Վարդևանյանը միաժամանակ ընդգծեց, որ Առաջին ատյանի դատարանը չի կարող չփոխել Քոչարյանի կալանավորման մասին որոշումը:
Անդրադառնալով ՍԴ երկու դատավորների կողմից այս գործով ներկայացրած հատուկ կարծիքներին, սահմանադրագետն ասաց.
«Հատուկ կարծիքը ենթադրում է իրավունքի զարգացման համար որոշակի նշանակություն ունեցող, գիտական առումով լուրջ նշանակություն ունեցող փաստաթուղթ, բայց գործի իրացման, կիրառման համար որեւէ նշանակություն չունի»։
Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը այսօր՝ սեպտեմբերի 4–ին մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։
Փոխարենը ՍԴ–ն սահմանադրական ճանաչեց 135-րդ հոդվածի 2-րդ մասը՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի սահմանադրականության հարցին վերաբերող հոդվածը։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.