Ադրբեջանը կարող է Ղարաբաղում նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտվել հնարավոր սրացումից: NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ Բաքուն միշտ արձագանքել է Հայաստանում եւ Ղարաբաղում այս կամ այն իրադարձություններին, այդ թվում տարբեր երկրների եւ կազմակերպությունների ղեկավարների այցին տարածաշրջան, ինչպես նաեւ այլ իրադարձություններին:
«Այժմ մենք տեսնում ենք այդ միտման խախտումը, քանի որ իրավիճակը մի փոքր այլ է: Ամեն ինչ կախված է ոչ միայն նրանից, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ Ղարաբաղում,մ այլեւ նրանից, թե ինչ է իրականում կատարվում Ադրբեջանում», — նշեց նա:
Իսկանդարյանը ընդգծեց, որ Ղարաբաղում նախընտրական մրցապայքարն արդեն սկսվել է, թեեւ ոչ պաշտոնապես, սակայն կան մարդիկ, որոնք պատրաստվում են մասնակցել եւ կա մրցակցություն , իսկ նախագահական ընտրությունների նախաբանը կդառնան տեղական ընտրությունները, մասնավորապես Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները, որոնք կանցկացվեն աշնանը:
«Պետք է հուսալ, որ ընտրությունների եւ քաղաքական պայքարի հետ կապված ներքին հակասությունների շրջանը խաղաղ կանցնի», — հավելեց նա:
Փորձագետը նշեց, որ Ղարաբաղը եւ Հայաստանը սերտորեն կապված են, սակայն կարծում է, որ Ղարաբաղում որեւէ ուժին Երեւանի իշխանությունների կողմից հստակ աջակցություն չկա:
«Տեսականորեն հնարավոր է նաեւ այդ: Ամենայն հավանականությամբ, ուղղակի ազդեցություն չի լինի, սակայն Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ ամուր կապեր կան հասարակության առանձին շերտերի, հասարակական, գիտական եւ քաղաքական շրջանակների միջեւ: Հետեւաբար, չի կարելի ասել, որ Հայաստանը կտրվելու է Ղարաբաղի իրադարձություններից », — եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ 2020 թվականին Ղարաբաղում կանցկացվեն նախագահական ընտրություններ:
- 11:10Տարածաշրջանում պատերազմի բռնկման ցանկացած սցենարով Հայաստանն ակտիվ թատերաբեմ է լինելու. Խուսափել մեզ չի հաջողվելու
- 13:10ԱՄՆ-ն վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը. դեսպան
- 14:10Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին
- 13:10Վարդենիսում, Երևանում էլ են շատ ադրբեջանցիներ ապրել. Փաշինյանը թշնամու ջրաղացին ջուր է լցնում և նրան ուղղություն տալիս
- 14:10Հայկական կողմի զոհերի թիվը 4000-ից չի անցնելու. փոխվարչապետ
- 15:14Երեք պատճառ կա, թե ինչու է Հայաստանը գտնվում նման քաոսային և խառը իրավիճակում
- 14:10Շուշին թուրքին տվել են Նիկոլը, օմեգան, էրատոն ու մյուս ծածկանունավորները, այլ ոչ՝ գրավել իլհամը, մեհրիբանն ու մյուսները .Արփինե Հովհաննիսյան
- 13:10Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետև անելու են ամեն ինչ մեզ է՛լ ավելի ճնշելու, է՛լ ավելի շրջափակելու համար. Էլիբեգովա
- 15:10Հիմա, թե քանի հոգի են գերի այս պահին, ի՞նչ կարեւոր է. Հովիկ Աղազարյան
- 13:10Թուրքիայում նախատեսված զորվարժությունները երեք հիմնական խնդիր են լուծում. Տիգրան Աբրահամյան
25.01.2021 | 11:10
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.