Արցախը մարդու իրավունքների համար արյուն է թափել եւ ոչ պակաս, քան ԵՄ անդամ երկրները ներդրումներ կատարել՝ ի պաշտպանություն եվրոպական արժեքների։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Երեւանում եւ Բաքվում Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հայտարարությունները։
Դավիթ Բաբայանի խոսքով՝ Տուսկի հայտարարությունները վկայում են հայ-ադրբեջանական հակամարտության աղավաղված պատկերացման մասին։
«Անհրաժեշտ է կոշտ եւ անկեղծ խոսել այդ մասին, քանի որ մեզ համար կարեւոր են Եվրոպայի հետ հարաբերությունները, մենք Եվրոպային ընդունում ենք ոգու եւ ընդհանուր քաղաքակրթության առումով որպես եղբայրական տարածք։ Անկեղծությունն ու ուղղախոսությունը վստահելի հարաբերությունների անբաժանելի մասն են, իսկ չհասկացվածությունը կործանում է հարաբերությունները»,- նշել է Բաբայանը։
Նրա գնահատմամբ՝ Բաքվում տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները անհավասարակշռություն են առաջացնում։
«Հավասարակշռությունը պահելու համար Տուսկը պետք է հիշի ազգերի ինքնորոշման իրավունքը։ Չէ՞ որ դրանք սկզբունքներ են, որոնցից ոչ մեկն առավելություն չունի մյուսների նկատմամբ, եւ չի նշում՝ ով է ճիշտ կամ ով է մեղավոր։ Սակայն մեկ սկզբունքն առանձնացնելու փորձերն ու մյուսների մասին մոռանալը կանխակալության մտքեր են առաջացնում։ Ի՞նչ է դա, մեզ կոնցլագեր տանելու փո՞րձ։ Նման համեմատությունները տեղին են քաղաքակիրթ բառարանի շրջանակում»,– նկատել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ, ինչպես ցույց է տվել պրակտիկան, հաճախ սկզբունքներով ղեկավարում են անձնական շահերը՝ նավթը, խավիարը։
«Արցախը բարոյական իրավունք ունի կոշտ պատասխան տալ դրան։ Արդեն ավելի քան 100 տարի Արցախի բնակիչները մարտնչում ու արյուն են թափում իրենց իրավունքների համար։ Լեռնային Ղարաբաղը մարդու իրավունքների համար պայքարի պիոներ է եւ ներդրումներ է կատարել՝ ի պաշտպանություն եվրոպական արժեքների, ոչ պակաս, քան ԵՄ անդամ երկրները»,- ասել է Դավիթ Բաբայանը՝ ցավով նշելով արժեքների ճգնաժամը՝ երբ ասում են մի բան, անում՝ մեկ այլ բան։
Նրա խոսքով՝ դա ավելորդ անգամ ցույց է տալիս, որ բոլոր հույսերը կապվում են ինչ-որ մեկի հետ, մեկի, որը պետք է գա ու փրկի։
«Ուժը համախմբան, սեփական ուժի ամրապնդման մեջ է, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Իրանի հետ համագործակցության զարգացման, սակայն առաջին հերթին՝ ի շահ սեփական երկրի»,- եզրափակել է Դավիթ Բաբայանը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.