Հունիսի 22-ին եւ 23-ին Անթալիայում կայանալու է մենթալ թվաբանության 6-ից 18 տարեկանների միջազգային օլիմպիադա: Օլիմպիադային իրենց մասնակությունն են ցուցաբերելու պատվիրակություններ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լիբանանից, Հորդանանից, Իրաքից, Իրանից, Միացյալ Արաբական Էմիրություններից եւ Ադրբեջանից:
Հայաստանը ներկայացնելու են «Աբակ» մենթալ թվաբանության ակադեմիայի թվով 10 սաները, այդ թվում՝ Սոնա Ստեփանյանը, Ռաֆայել Մովսեսյանը, Հրանտ Բարսեղյանը, Դավիթ Եսայանը, Լիլիթ Արզումանյանը, Էմիլի Թադեւոսյանը, Մհեր Գեւորգյանը, Նարեկ Ստեփանյանը, Ալեքսանդր Հայրապետյանը եւ Կարին Մելիքյանը՝ ակադեմիայի հիմնադիրներ Նարինե Բալայանի եւ Դիանա Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Տեղեկացնենք, որ նախնական հաշվարկներով օլիմպիադային ներկայանալու է մոտ 600 մասնակից, որոնք մրցելու են ըստ տարիքային խմբերի եւ աստիճանների: 2016 թվականին Նարինե Բալայանի եւ Դիանա Հովհաննիսյանի ջանքերով մենթալ թվաբանության մեթոդը մուտք գործեց Հայաստան, մարմնավորվեց Դեմիրճյան փողոցում եւ ստացավ «Աբակ» անվանումը։
Այսօր արդեն «Աբակ» ակադեմիայի եւ վերջինիս հովանու ներքո գործող «Աբակ Քիդս» մենթալ թվաբանության կենտրոնների ցանցի շնորհիվ հարյուրավոր աշակերտներ յուրացնում են հազարամյակների պատմություն ունեցող մեթոդը: Մենթալ թվաբանությունը ուղեղը մարզելու եւ ուղեղի աջ ու ձախ կիսագնդերը միաժամանակ զարգացնելու յուրահատուկ ծրագիր է։
Մեթոդը ձեւավորում է այնպիսի ունակություններ, ինչպիսիք են՝ ցանկացած հաշվիչից ու համակարգչից արագ հաշվելու ունակությունը, կամածին ուշադրությունը, լսողական եւ տեսողական հիշողությունը, կենտրոնացումը, վերլուծական մտածողությունը, այլընտրանքային մտածողությունը եւ տրամաբանությունը։
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
- 15:10-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.