Այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե ինչու իշխանությունները դատական բարեփոխումների մասին սկսեց խոսել միայն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունից հետո, հայտարարեց, որ իրենք ԱԺ-ում իշխանություն են վերջին 5 ամսում, հանձնաժողովներն իրենց բնականոն աշխատանքը դեռ նոր է սկսել. «Դուք օրինակ եք բերում Քոչարյանի դեպքը, նրան մի անգամ էլ էին բաց թողել, ինչո՞ւ այն ժամանակ չսկսեցինք, եթե դա նրա հետ կապ ունի»:
Տեսակետին, թե իշխանությունները փորձում են նախկին իշխանության խամաճիկ դատավորներին փոխարինել իրենց խամաճիկ դատավորներով, Սիմոնյանը նշեց, թե պետք լիներ այն դատավորներ, որոնք նախկինների համար խամաճիկ են եղել, իրենց համար էլ մեծ հաճույքով խամաճիկ կլինեին:
Պատասխանելով այն պնդմանը, որ երբ Հայաստանում խոսվում է դավադիր պատերազմի մասին, ադրբեջանական կողմն էլ կարող է հարձակում սկսելիս Հայաստանի վրա բարդել մեղքը, նա ասացշՀայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ազատ և ժողովրդավարական պետություն է, և այստեղ կարող է քննվել ամեն թեմա։
Ինչ վերաբերում է նրան, որ Ապրիլյան պատերազմը քննող խորհրդարանական հանձնաժողովը կարող է ՀՀԿ ղեկավարած իշխանության պաշտոնյաներին հետապնդելու, դատելու, քաղաքական հաշվեհարդար տեսնելու հիմքեր ստեղծել, Սիմոնյանն ասում է, որ իրենք նման նպատակ չունեն։
«Եթե քաղաքական հաշվեհարդար ունենալու լինեինք, շատ շուտվանից կանեինք։ Այսօր մեր համաքաղաքացիները մեզ մեղադրում են նրա մեջ, որ մենք չափից ավելի փափուկ ենք։ Ուստի էդ դիսկուրսը հանելու համար ես ձեզ ասեմ, որ մենք գործում ենք զուտ օրենքի շրջանակում, նույնիսկ այն պարագայում, որ քաղաքական առումով վնաս ենք կրում, և այստեղ կանգնած մեր քաղաքացիները մեզ մեղադրում են, ասում են՝ էդ թավիշը քչացրեք»,- ասաց Սիմոնյանը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.