23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Կառավարությունը «Նաիրիտը» վերագործարկելու հարցը կարող է քննարկել այն պայմաններում, երբ առկա է առարկայական, հստակ հաշվարկելի և գնահատելի ծրագիր: Մենք դեռևս այդ փուլում չենք: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը:
«Նաիրիտի» հարցը շատ զգայուն է: Պետությունը պատրաստ է քննարկել տնտեսության զարգացման բոլոր նախաձեռնությունները միայն այն հիմքով, երբ որ դրանք իրատեսական են»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «168 ժամ»-ը գրել էր, որ «Նաիրիտի» համակարգող խումբը կոչ է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը՝ հետաքննել, թե ի՞նչ հիմքով են չինացիները մուտք գործել ռազմավարական նշանակություն ունեցող «Նաիրիտ» գործարան, և այդ ի՞նչ գործարք են մտադրվել «գլուխ բերել» իշխանությունների թիկունքում։
Անդրադառնալով այս լուրին՝ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ չինացիները հնարավոր է, որ հետաքրքրություն ունեն, բայց կառավարությունում «Նաիրիտի» վերաբերյալ քննարկում է եղել այլ կազմակերպության հետ:
«Մենք ունեցել ենք քննարկումներ այն անձանց հետ, որոնք հանդես են գալիս այդ նախաձեռնությամբ: Իրենք ունեն տեսակետներ, բայց դրանք շատ վաղ շրջանում են: Այսինքն՝ ասել, որ կա ներդրումային առաջարկ, մի քիչ ավելի շատ կլինի, քան հարցի կարգավիճակը ներկայում: Բայց այն քննարկումները, որոնք ներկայում իրականացվում են, գտնվում են բավականաչափ մասնագիտական հարթության վրա: Այսինքն՝ խոսող կողմը այդ ծրագրի օգտին տիրապետում է և տեխնոլոգիական և կազմակերպական հստակ փորձառությանը»,- հայտնեց նախարարը:
Հարցին, թե «Նաիրիտի» սնանկության գործընթացը չպետք է կասեցվի, եթե նման քննարկումներ կան, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց. «Սնանկության գործընթացն իրականացվում է օրենքով սահմանված կարգով, կան պարտատերեր, դատարանի որոշմամբ նշանակված կազմակերպիչներ:
Պետք է կասեցնել, թե ոչ, դատարանը պետք է որոշում կայացնի»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Գերմանիայի դեսպանատան դիմաց: Փետրվարի ամսի 1-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ուստի ակցիայի մասնակիցների անունից նամակ փոխանցվեց դեսպանին՝ Գերմանիայի կանցլերին փոխանցելու համար։
Ակցիայի մասնակիցները կրկին նշեցին, որ Ռոբերտ Քոչարյանի գործն ապօրինի է և անհրաժեշտ համարեցին, որ միջազգային հանրությունը ուշադրություն սևեռի փաստին։
Օրերս «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածքային բոլոր գրասենյակներում մեկ առ մեկ ժողով է հրավիրվել և հայտարարվել է, որ Ռուսաստանից Հայաստանին գազի վաճառքի գնի փոփոխության արդյունքում նոր իրավիճակ է ստեղծվել ընկերությունում: Ղեկավար կազմի ցուցումով հայտարարվել է, թե քանի որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանում այլևս վնասով է աշխատում, իրենք հարկադրված են տեսուչների համար աշխատանքային նոր ռեժիմ սահմանել, մինչև Փաշինյան-Պուտին բանակցություններում սպասարկվող գազի գնի վերաբերյալ հստակություն կլինի:
Իսկ նոր ռեժիմը նշանակում է՝ կրկնակի բաժանորդների ցուցակների վերանայում. յուրաքանչյուր ամսվա երկրորդ կեսին, երբ ազգաբնակչությունը մարում է սպառած գազի վարձերը, տեսուչները պարտավոր են վերջնական ցուցակներում զտել մնացորդ թողած բաժանորդների ցանկը և վերադառնալ տուն առ տուն՝ պահանջելու կոպեկներով մնացորդը:
Ի դեպ, սրանք հիմնականում այն բաժանորդներն են, ովքեր վճարումներն անում են Telcell ապարատների միջոցով և թղթադրամներով մուտք անելիս՝ զլանում են կոպեկներով մնացորդ հարյուր դրամները վճարել: Պարզվում է՝ այս դրամների հանրագումարն էական նշանակություն ունի այսօր «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար: Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 31-ին ավարտվել է Ռուսաստանից մատակարարվող գազի գնի վերաբերյալ պայմանագիրը, և հունվարի 1-ից 1 խմ-ի համար 15 դոլարով թանկացած գազի ծախսը ռուսական կողմը որոշել է կոմպենսացնել ստացած եկամտի հաշվին, մինչև կողմերը նոր պայմանագիր կկնքեն:
Ղարաբաղը չպետք է խնդրի, որ իրեն թույլ տան մասնակցել բանակցային գործընթացին: Հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Նրա խոսքով, հայկական կողմը՝ որպես հաղթող, չպետք է խնդրի, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, նա պետք է ներողության սպասի եւ հայոց ցեղասպանության համար փոխահատուցմանը, ինչպես նաեւ որ Բաքուն խնդրի Ստեփանակերտին իր հետ բանակցային սեղանի շուրջ նստել:
Հարցին, արդյոք դա չի հանգեցնի ռազմական գործողությունների, փորձագետը նշեց, որ Բաքվի կողմից նման հայտարարություններն ավելի շատ իմիտացիոն բնույթ են կրում եւ ըստ ամենայնի նախատեսված են ներքին լսարանի համար:
«Ադրբեջանը երբեք ուժ չի կիրառի այն բանից հետո, երբ երկու անգամ համոզվել է, որ դա նրա ուժերից վեր է», — հավելեց Մանասյանը:
Նա ընդգծեց, որ մտահոգություն է առաջացնում, ըստ էության Հայաստանի լռությունը Բաքվի՝ միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանների շրջանակում տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառման մասին հայտարարությունների վերաբերյալ:
«Երեւանը պատշաճ չի արձագանքում նման հայտարարություններին, հաշվի առնելով, որ միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանի հասկացությունը քաղաքական է, այլ ոչ թե իրավական եւ կարող է փոփոխվել՝ ելնելով քաղաքական իրադրությունից», — ասաց Մանասյանը:
Անդրադառնալով Նախիջեւանի տարածքում թուրքական բազայի տեղակայման հարցին, նա նշեց, որ այս հարցի վերաբերյալ պետք է իր տեսակետը հնչեցնի ոչ միայն Հայաստանը, այլեւ Ռուսաստանը:
«Հաշվի առնելով, որ Նախիջեւանի տարածքում ռազմական կազմավորումների տեղակայման մասով Կարսի պայմանագիրը ստորագրել է եւ Հայաստանը եւ Ռուսաստանը, տվյալ հարցի վերաբերյալ դիրքորոշում պետք է հայտնի նաեւ Մոսկվան», — ասաց քաղաքագետը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը մշտապես ազատվել է իր պոտենցիալ մրցակիցներից: Հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Նրա խոսքով՝ երբ խոսում են Ռոբերտ Քոչարյանի օրոք կատարված հանցագործությունների մասին, չգիտես ինչու չեն ցանկանում հիշել քաղաքական սպանությունների մասին, որոնք տեղի են ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ: «Չգիտես ինչու մարդը, որը երկրի տնտեսության մակարդակը մի քանի անգամ բարձրացրել է, մեղադրվում է հանցագործությունների մեջ եւ կալանավորված է, իսկ նա, ով դրել է քրեաօլիգարխիական կարգի հիմքերը եւ ազատվում էր իր պոտենցիալ մրցակիցներից, ազատության մեջ է»,- հարց հնչեցրեց փորձագետը:
Մանասյանը շեշտեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության շարունակությունը նկատվում է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: «Բաքվում հասկանում են, որ իշխանության է եկել մարդ, որը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհը, իսկ նա նրանց հակամարտության կարգավորման բարենպաստ պայմաններ էր առաջարկում: Հիմա սահմանին համեմատական հանդարտություն է դիտվում, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ բանակցությունների արդյունքների մասին ոչ մի բան չի հաղորդվում: Եթե Ադրբեջանը դրանցից դժգոհ լիներ, ապա մենք կրկին սահմանին թեժացում կտեսնեինք, սակայն դա դեռեւս չկա»,- պարզաբանեց նա:
Փորձագետը նշեց, որ իշխանությունները հասարակությանը ոչինչ չկարողացան առաջարկել՝ էյֆորիայից բացի: «Կարգախոսները եւ կոռուպցիայի դեմ պայքարը չեն կարող փոխարինել պետության զարգացման հայեցակարգին: Հեղափոխական շարժման առաջնորդներն առաջարկեցին պայքար նախկին իշխանությունների դեմ, սակայն մինչեւ հիմա գործով չեն նշանավորել այն, թե հանուն ինչի է դա իրականացվել: Նոր իշխանությունների գլխավոր խնդիրը ժողովրդի շրջանում պետական գիտակցության բարձր մակարդակի ձեւավորումն է, ինչը չի նկատվում՝ հաշվի առնելով նաեւ պարգեւատրումների վճարման սկանդալը»,- եզրափակեց Ալեքսանդր Մանասյանը:
Սահմանադրական դատարանը, քննության առնելով Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանի դատական կազմի առաջարկությունը, Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Ռոբերտ Քոչարյանը (դիմողի ներկայացուցիչ՝ Ա. Վարդևանյան) 2019 թվականի հունվարի 8-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով. «Որոշել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները»:
2. Ըստ դիմողի՝ խնդրո առարկա դրույթում սահմանադրական արդարադատությանը վերաբերող հարցերին օրենսդրի կողմից անդրադարձ չկատարելն առաջացնում է այն անորոշությունը և մեկնաբանությունը, որ Վճռաբեկ դատարանը կարող է ապահովել նաև սահմանադրական նորմերի մեկնաբանման և միատեսակ կիրառման գործառույթ:
Դիմողի կարծիքով՝ Սահմանադրությամբ Վճռաբեկ դատարանի լիազորությունների շրջանակներում ներառված չեն սահմանադրաիրավական նորմերի միատեսակ կիրառության ապահովումը և դրանից բխող վերլուծությունը, մինչդեռ Հայաստանի Հանրապե- տության քրեական դատավարության օրենսգրքի հիշյալ կարգավորումների առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանը, գործը վարույթ ընդունելիս հղում կատարելով սահմանադրաիրավական նորմերին, մեկնաբանելով այդ նորմերի բովանդակությունը և քննելով բողոքը՝ հիմնվելով առավելապես սահմանադրական նորմերի վրա, դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակներից՝ ստանձնելով Սահմանադրական դատարանի լիազորությունները:
Դիմողը գտնում է, որ այն դեպքերում, երբ արգելափակվում է սահմանադրական արդարադատության իրականացումը, այն է՝ իրավանորմի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտումը և (կամ) այն իրացվում է այնպիսի մարմնի կողմից, որը նման լիազորությամբ օժտված չէ, խախտվում են Սահմանադրության 75 և 79-րդ հոդվածներում ամրագրված սահմանադրական իրավունքները:
Դիմողի կարծիքով՝ վիճարկվող դրույթը և դրան տրված մեկնաբանության արդյունքում վրա հասած հետևանքներն ուղղակիորեն հանգեցնում են Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված իրավունքի խախտման, ինչպես նաև խեղաթյուրում և իմաստազրկում են Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
3. Դիմողն անդրադառնում է նաև այլ հարցերի, որոնց վերաբերյալ վերջնարդյունքում սահմանադրականությունը որոշելու խնդիր չի բարձրացվում, ուստի Սահմանադրական դատարանն իրավասու չէ անդրադառնալ դրանց:
4. Դիմումի և կից փաստաթղթերի, ինչպես նաև գործում առկա այլ նյութերի ուսումնասիրությունը վկայում են, որ անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
4.1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար:
Հիշյալ դրույթը, ըստ էության, վերարտադրում է Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ամրագրված դրույթը, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակ2 ներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:
Սահմանադրական հիշյալ դրույթով ամրագրվում է Վճռաբեկ դատարանի գործառույթը՝ ապահովել նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը: Նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, դրանց ճիշտ մեկնաբանությունն ապահովելը` որպես նաև իրավունքի զարգացմանը նպաստելու միջոցներ, կառուցակարգային առումով փոխկապակցված գործառույթներ են: Վճռաբեկ դատարանի` նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական գործառույթից անմիջականորեն բխում է դատարանների կողմից կիրառված նորմատիվ իրավական ակտերի միասնական ընկալման վերաբերյալ իրավական դիրքորոշում արտահայտելը (ի դեպ, համանման իրավական դիրքորոշումներ Սահմանադրական դատարանն արտահայտել է իր մի շարք որոշումներով, մասնավորապես՝ 2007 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշմամբ):
Ավելին՝ այստեղ
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնին Շահումյան հրապարկում մեքենաների կայանման թույլտվություն չի տրամադրվի։ Այսպիսի որոշում կայացրեց Երեւանի ավագանին այսօր՝ հունվարի 29-ին, հրավիրված նիստում։ ««Էլիտ-Պլազա» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղիի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին» որոշման նախագծին դեմ քվեարկեց ավագանու 42 անդամ, 4-ը կողմ քվեարկեցին, 5-ը՝ ձեռնպահ։
Ավագանու նիստին ելույթ ունեցավ «Էլիտ-Պլազա» ընկերության տնօրեն Դավիթ Մկոյանը, որը կոչ արեց աջակցել բիզնեսին։
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը նշեց, որ ժամանակն է Երեւանի հրապարակները վերադարձնել բնակչին ու հետիոտնին, ինչպես նաեւ՝ ոստիկանության միջոցով վերահսկել, որ հրապարակները չդառնան կայանատեղիներ։ Հուսով եմ, որ մեր քվեարկության արդյունքում Շահումյան հրապարակը եւ մյուս հրապարակները կազատագրվեն մեքենաներից։
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանն էլ անդրադարձավ բիզնեսին աջակցելու կոչին՝ ասելով. «Բոլորս լավ հիշում ենք Մաշտոցի պուրակը, որտեղ պետք է լինեին բուտիկներ եւ բիզնեսը պետք է զարգանար, այսօր չեք գտնի մի քաղաքացի, որ գոհ չլինի, որ Մաշտոցի պուրակը մնացել է պուրակ»։
Նշենք, որ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնը ունի ստորգետնյա կայանատեղի, բայց Երեւանի նախորդ ավագնին կենտրոնի համար բացառություն էր արել եւ կայանման թույլտվություն տրամադրել։
Նման թույլատվության համար էր դիմել նաև «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունը, որը ևս Երևանի ավագանին մերժեց։
2018թ. նոյեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ սոցիալական ծառայության ոլորտում պաշտոնեական լիազորությունների չարաշահումներ են բացահայտվել և Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել: Ամենամեծ բացահայտումը վերաբերում էր Սոցիալական ապահովության պետական ծառայությունում օրենսդրության պահանջների խախտմամբ ղեկավարներին տրամադրված ընդհանուր առմամբ 55 միլիոն դրամ պարգևատրումներին: Ընդհանուր առմամբ՝ 65 քրեական գործերով պատճառված նյութական վնասը կազմել էր 555 մլն 165 հազար 544 դրամ:
Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իր ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների մասին հաշվետվություն է հրապարակել ՀՀ հաշվեքննիչ պալատը: Ծառայությունում պետական բյուջեի միջոցների օգտագործման վերաբերյալ ստուգումներն իրականացվել են անցած տարի: Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ ստուգվել է ծառայության 2017թ. գործունեությունը: Ըստ այդմ՝ պարզվել է, որ տարվա ընթացքում եղել են դեպքեր, երբ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ սահմանը հատելու վերաբերյալ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ երկրից 12 ամիս բացակայող կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարվել է 702.6 մլն դրամ, կանխիկ եղանակով՝ 619 մլն, իսկ երկրից 3-9 ամիս բացակայող թոշակառուներին՝ 4 մլրդ դրամ:
Չարաշահումների վերաբերյալ տեղեկությունները փոխանցվել են Գլխավոր դատախազություն: ՀՀ-ից բացակայող և կենսաթոշակի վճարման ցուցակներում ընդգրկված շահառուներին ոչ իրավաչափ վճարումների մի շարք գործերով Գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ «Հայփոստ» ընկերությունից պահանջելով վերադարձնել տասնյակ միլիոններ:
Աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակի ծրագրային ցուցանիշների շարունակաբար ավելացումը հանգեցրել է նրան, որ 2016թ. առաջացել են ավելի քան 1.2 մլրդ դրամ, իսկ 2017-ին՝ 2.7 մլրդ բյուջետային ազատ միջոցներ: 2018թ. բյուջետային ֆինանսավորման հայտով 20575 աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցողների կրճատումը, որը պետք է բերեր շուրջ 9 մլրդ դրամի խնայողության, իրականում տեղի չի ունեցել, և բացակայում են այդ կրճատման կոնկրետ շահառուների ցանկերը: Տեղի չի ունեցել նաև աշխատանքային ստաժի տևողության կրճատում, որի արդյունքում պետք է խնայվեր շուրջ 3 մլրդ դրամ:
«Հայփոստ» ՓԲԸ-ին միջնորդավճար է տրամադրվել վճարված կենսաթոշակի գումարի 1%-ի չափով՝ առանց համապատասխան հաշվարկ-հիմնավորման: Արդյունքում «Հայփոստին» մեկ կենսաթոշակառուի համար մատուցված ծառայությունների դիմաց պետ.բյուջեի միջոցների հաշվին կատարված վճարումները 12.7 անգամ ավելի ծախսատար են եղել (1.5 մլրդ դրամ), քան բանկերի կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումները (80.5 մլն դրամ):
Հաշվեքննիչ պալատը չարաշահումներ է հայտնաբերել ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների հետ կապված: Օրինակ՝ 3891 նպաստառուներ իրենց բնակության հասցեում չեն սպառել կամ չնչին ծավալով են սպառել էլեկտրաէներգիա կամ գազ, այսինքն՝ փոխել են իրենց բնակության վայրը և չեն տեղեկացրել այդ մասին, սակայն ստացել են կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ, ընդհանուր 824.4 մլն դրամ գումարի չափով:
Բազմաթիվ են դեպքերը, երբ նպաստներ շարունակել են վճարվել անձանց, որոնք անշարժ գույքի առքուվաճառք են իրականացրել, ձեռք են բերել ավտոմեքենաներ ու մաքսավճարներ մուծել:
Ըստ հաշվետվության՝ մայրության նպաստների գծով ՊԵԿ-ին ավել է փոխանցվել գործատուներին սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից փոխհատուցված 280 մլն դրամ:
Չարաշահումներ են բացահայտվել սոցիալական նպաստառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի հետ կապված: Օրինակ՝ 5 դեպքերում չնայած հուղարկավորությունը կատարվել է «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից, սակայն տրամադրվել է նաև թաղման նպաստ՝ 1 մլն դրամ ընդհանուր արժեքով: Ընդ որում՝ այդ 5 դեպքերում էլ նպաստը ստացել է 1 անձ:
Պարզվել է, որ 1 անձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր կան: Մասնավորապես՝ 60 անձինք ստացել են 448 թաղման նպաստ՝ 89.6 մլն դրամ ընդհանուր գումարով:
Խնդիրներ կան նաև նախկին ԽՍՀՄ ավանդատուների ավանդների փոխհատուցման հետ կապված: Հայտնաբերվել են թվով 305 անհամապատասխանություններ՝ վճարված 54 մլն դրամ ծավալով:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արման Պետրոսյանին ազատել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Արծվիկ Նիկողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով`
Արթուր Ղամբարյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Ղամբարյանն ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Ղամբարյանի պաշտոնանկության մասին հայտնի էր դարձել դեռ օրեր առաջ:
Իշխանությունը պետք է աշխատի, իսկ ընդդիմությունը՝ քննադատի: Ես այն անձն եմ, ով ընդդիմության սուր քննադատությունը ցավոտ չեմ տարել: Բայց ես դեմ եմ եղել ու կամ անձնական վիրավորանքներին ու բանավեճը որպես անձնական հարաբերությունները պարզելու մեթոդ դարձնելուն: Նա ով փաստարկներ չունի, խոսում է հայհոյանքի և ճղճղոցների ձևով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ինչ վերաբերում է նրան, թե կան արդյո՞ք հիմա Հայաստանում դրական փոփոխություններ, կամ կարելի է արդյո՞ք սպասել նման փոփոխությունների, Շարմազանովն ասաց, որ այս տարի դժվար թե նման բան լինի, սակայն 2020 թվականին Փաշինյանի քայլող իշխանությունը մեծ շանսեր ունի Տոկիոյի օլիմպիական խաղերում մարաթոնյան վազքում լուրջ հաջողության հասնելու համար. «Դրական տեղաշարժ եղել է մարդ բռնելու ոլորտում: Չի կարելի մոռանալ նաև պարգևավճարների մասին, որոնք ավելացել են: Օրինակ մարզպետները, ովքեր կիլոմետրն ու հեկտարը տարբերել են ու իրենք իրենց պարգևատրել են»:
Խոսելով ՀՀ երկրորդ նախագահի մասին՝ ասաց, որ նրա նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. «Մի պետությունում, որտեղ ՀՔԾ պետը հայտարարում ա՝ երբ կբռնենք, խելքը գլուխը կգա, էլ ի՞նչ ասես. քաղաքական հետապնդումն էլ ո՞նց ա լինում: Կրկնում եմ՝ Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն է՝ իր քաղաքական աջակիցներով, ով այդ օրերին սերմանել է ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտ»:
ՀՀԿ խոսնակն անդրադարձավ նաև արտաքին քաղաքականությանը, խոսել Դավոսում Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպման մասին. «Փաշինյանն ասում ա՝ բովանդակային բանակցություն չկա, բայց ժամուկես Ալիևի հետ ա հանդիպո՞ւմ, էդ ինչի՞ց էր խոսում ժամուկես: Ինքը նենց շփոթված տեսք ուներ, հեչ հպարտ ղեկավարի տեսք չուներ… Արտաքին քաղաքականությանը չի կարելի մատների արանքով նայել: Գտնում եմ, որ ՀՀ-ում տեղի է ունեցել հեղաշրջում ու Տեր-Պետրոսյանի 98թ. խաղաղության թեզի կողմնակիցները Փաշինյանի դեմքով եկել են իշխանության: Մենք խաղաղությանը դեմ չենք, խաղաղություն մուրալուն ենք դեմ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով հարցին, թե հանրությունը կարող է արդյո՞ք որոշակի հարցերի պատասխանների սպասել Սերժ Սարգսյանից, ասաց, որ երբ գա ժամանակը, նա ենթադրյալ հարցերի պատասխանները կտա՝ հավելելով, որ իր կարծիքով այդ ժամանակն այս տարի կգա:
Ինչ վերաբերում է լրագրողի հարցին, թե կլսի արդյո՞ք հայ հասարակությունը զղջման խոսք Սերժ Սարգսյանից իր պաշտոնավարման տարիներին թույլ տված սխալների համար, Շարմազանովը նշեց, որ բոլոր իշխանություններն էլ ունեն թերություններ. «Մասնավորապես մեր իշխանության մասին ես ունեմ իմ սուբյեկտիվ կարծիքը, որի համաձայն դուք դեռ շատ եք երանի տալու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին»:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.