Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, Երևանում բարձրաստիճան աղբյուրը, մեկնաբանելով Մոսկվայում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրիհայտարարությունն այն մասին, որ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթացը սկսելու վերաբերյալ Երևանի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է, բավական հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել:
«Մենք համարում ենք անարդյունավետ հանրային քննարկումները և պարզաբանումները կանոնադրության, գործընթացի կանոնակարգի և ՀԱՊԿ այլ փաստաթղթերի վերաբերյալ, որոնք մեզ լավ հայտնի են և խիստ համապատասխան, որոնցով Հայաստանը կառուցում է իր համագործակցությունը կազմակերպության շրջանակներում: Մեր ռուս գործընկերների հետ ունենք կառուցողական և բովանդակալից երկխոսություն բոլոր ոլորտներում երկկողմ և բազմակողմ օրակարգի, որն իրականացվում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգով և լավ սահմանված կապի հուսալի ուղիներով»,-«Ինտերֆաքս»-ի հետ զրույցում հայտարարել է բարձրաստիճան աղբյուրը:
Երևանի ոչ պաշտոնական ռեակցիան ռուսական կողմից հնչած հայտնի հայտարարություններին, ոչ միայն համաչափ է ստացվել, այլև ակնհայտորեն իր տողատակում շատ կոնկրետ ուղերձ է պարունակում՝ ուղղված Հյուսիս. երևանյան բարձրաստիճան աղբյուրը, որը, սակայն, դեռևս պաշտոնական Երևանը չէ (այս հանգամանքը շատ կարևոր է, քանի որ տեղ է թողնում պաշտոնական Երևանին հարկ եղած դեպքում մանևրելու), մի կողմից՝ իր մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնում՝ «լուն ուղտ դարձնելու» համար, մյուս կողմից՝ երաշխավորում հայ-ռուսական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների շարունակականությունը՝ համապատասխան միջազգային հարաբերությունների պրակտիկայում ընդունված բոլոր կարգերի ու նորմերի:
Երկրում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, բոլորովին գաղտնիք չէ, Երևանն ամեն ինչ անում է` միջազգային հարթակում բարձրացնելու սեփական արժեքն ու կշիռը կամ սուբյեկտայնությունը: Ակնհայտ է, որ Երևանից հնչած այս ոչ պաշտոնական պարզաբանումը կամ արձագանքը պետք է գնահատել որպես երկրի սուբյեկտայնության բարձրացմանն ուղղված քայլ: Ճիշտ է՝ միանշանակորեն դժվար է պնդել, թե Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՌԴ համապատասխան արձագանքը Հայաստանում բացառապես ընկալվել է՝ երկրի ինքնիշխանության ոտնահարում, սակայն ակնհայտ է նաև, որ այս ոչ պաշտոնական արձագանքը կրում է նաև որոշակի պրոֆիլակտիկ բնույթ՝ կանխելու Հայաստանի ներքին գործերին դրսից հնարավոր միջամտության փորձերը՝ անկախ այդ դրսի աշխարհագրական տեղանքից:
Թե ինչ հունով կզարգանան հետագա իրադարձությունները ՀԱՊԿ ներկայիս Գլխավոր քարտուղարի շուրջ, թերևս, պարզ կդառնա ժամանակի հետ միայն, միանշանակ է, սակայն, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի տեղի ունեցածը որևիցե բացասական ազդեցություն չունենա ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերի վրա. սեղանին դրված է Հայաստանի ազգային անվտանգության հարցը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.