Ինչպես և ակնկալվում էր, Արցախում օրեր տևած բողոքի ցույցերն, այսպես ասած, տվեցին իրենց արդյունքները. հայտնի է դարձել, որ հրաժարականներ են ներկայացրել Արցախի Հանրապետության այնպիսի առանցքային պաշտոնյաներ, ինչպիսիք են պետնախարար Արայիկ Հարությունյանը, Լեռնային Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը և նրա տեղակալ Գագիկ Սարգսյանը, Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը: Այսինքն՝ փաստացի բոլոր նրանք, ում դեմ ուղղված էին վերջին օրերի փողոցային ցույցերը, կամովին հրաժարվել են իրենց պաշտոններից, ու եթե հավատալու լինենք դիցուք Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանին, ով հայտարարել է՝ Արցախը մտնում է ակտիվ ժամանակաշրջան, քաղաքական կյանքում նոր զարգացումներ են սպասվում, ապա պետք է ենթադրել, որ ուժային կառույցների ղեկավարների ու պետնախարարի հրաժարականները միայն առաջին ծաղիկներն են այն ցնցումների, որոնք տեսանելի ապագայում անխուսափելիորեն տեղ են գտնելու Արցախում:
Ինչ խոսք՝ ոմանք միգուցե դրական կարող են գնահատել տեղի ունեցողը՝ համարելով այն Արցախի ժողովրդավարացման անշրջելի պրոցեսի սկիզբ, սակայն ամենամեծ հարցն այստեղ այն է, թե ինչ կհետևի այդ հրաժարականներին, և ովքեր կզբաղեցնեն թափուր մնացած կարևորագույն այս պաշտոնները:
Այս հարցի պատասխանը գտնելու համար հարկավոր է հասկանալ, թե, առհասարակ, ինչի արդյունք է Արցախում տեղի ունեցողը. անքննարկելի է ու միանգամայն ակնհայտ, որ Բակո Սահակյանի համապատասխան ստորագրոթյուններն արդյունք են նրա նկատմամբ գործադրած լատենտ բնույթ կրող արտաքին ճնշման՝ Հայաստանից եկած ճնշման, որն էլ արդյունք է ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության: Իսկ սա նշանակում է, որ դժվար չէ կռահել, թե ովքեր կամ ինչ աշխարհաքաղաքական օրիենտացիա ունեցող անձինք են փոխարինելու հին գվարդիային: Արցախում, ինչպես և Հայաստանում իշխանական կարևորագույն լծակները հայտնվելու են արևմտամետ երիտասարդ գործիչների ձեռքում (նոր պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարծես լիովին տեղավորվում է վերոգրյալ տրամաբանության սահմաններում՝ առնվազը տարիքային առումով): Այսինքն՝ Արցախում մեկնարկել է այն նույն պրոցեսը, որը Հայստանում այլևս ամբողջացել է կամ շուտով կամբողջանա. Արցախում իշխանության են գալու արևմտամետ գործիչներ, որոնց առաջնային գործառույթն է դառնալու ժողովրդավարության քողի տակ Արցախում երկրի համար չափազանց մեծ վտանգներով լեցուն պրոցեսի սկզբնավորումը, որը կարելի է անվանել Արցախի արևմտականացում:
Իհակե, որևիցե մեկը չի կարող պնդել, որ Արցախում ժողովրդավարական արժեքների ամրապնդումն առնվազն էսթետիկ առումով վատ է: Բնավ ոչ: Թե՛ Հայաստանի ու թե՛ Արցախի ապագան ժողովրդավարության մեջ է, ու այստեղ երկրորդ կարծիք լինել ուղղակի չի կարող: Սակայն բանն այն է, որ այս փուլում՝ աշխարհաքաղաքական ներկա գերզգայուն իրավիճակում, կոնկրետ Արցախի համար արևմտականացումը կարող է դառնալ ճակատագրական, ու ոչ ցանկալի կրքեր բորբոքվեն հատկապես Անդրկովկասի անվտանգության հարցում մեծագույն ազդեցություն ունեցող Ռուսաստանում, ուր առանց այն էլ տագնապած են՝ պայմանավորված հայաստանյան վերջին իրադարձություններով (գաղտնիք չէ, որ ռուս վերլուծաբանների ու փորձագետների մի ստվար հատված Հայաստնում տեղի ունեցածն ուղղակիորեն գնահատում է որպես կատարված գունավոր հեղափոխություն):
Եվ ուրեմն՝ կասկած չկա, որ եթե ՌԴ-ում որոշեն, որ Արցախում տեղի ունեցողն արմատապես հակասում է Ռուսաստանի շահերին, ու Հայաստանից փորձ է արվում Արցախում հրահրած պրոցեսների արդյունքում կտրել այդ կարևոր կղզյակը Ռուսաստանի ազդեցությունից, ապա Մոսկվան մեկ ակնթարթ անգամ չի հապաղի ամեն գնով կասեցնել այն, ինչն արմատական հակասությունների մեջ է մտնում իր աշխարհաքաղաքական շահերի հետ. Կրեմլը կարող է ուղղակի նոր ու հուժկու պատերազմ հրահրել Անդրկովկասում՝ ուղղված ոչ միայն Արցախի, այլև, որ ամենավատն է, անմիջականորեն Հայստանի դեմ: Կա՞ն արդյոք նման մտավախության հիմքեր: Միանշանակորեն կան ու այդ մասին վկայում են բավական լուրջ փորձագետներ, որոնց համար մասնավորապես՝ Նախիջևանում տեղի ունցող ռազմաքաղաքական պրոցեսներն ուղղակի վկայությունն են դարձել այն բանի, որ թուրք-ազերիական տանդեմն իսկապես լրջագույն պատերազմի է պատրաստվում: Ասել կուզի՝ Արցախում տեղի ունեցողը կարող է դառնալ այն խթաններից մեկը, որի պատճառով կարող է պայթել ողջ Անդրկովկասը: Իսկ երբ այս ամենին գումարվում է նաև Արևմուտքի կողմից Իրանի դեմ հրահրվելիք հավանական պատերազմի անխուսափելիությունը, պատկերն առավել քան ամբողջական է դառնում:
Ժողովրդավարական արժեքների ջատագովները կամա-ակամա խիստ անհարմար ժամանակահատված են ընտրել՝ Արցախում դեմոկրատական արժեքների ամրապնդման, իբր այնտեղ ժողովրդավարությունը կենսակերպ դարձնելուն ուղղված պրակտիկ քայլեր իրականացնելու համար: Եվ ո՞ւմ է պետք այդ առասպելական դեմոկրատիան, եթե այն կարող է պատճառ դառնալ հայկական երկու պետությունների կործանման. ժողովրդավարությունը խաղաղության մեջ ապրող ազգերի մենաշնորհն է, այլ ոչ թե պատերազմի սպառնալիքի տակ ապրող մի բուռ ժողովրդի…
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.