Գլոբալ տաքացումն ու որպես դրա հետևանք` բնական աղետները Հայաստանը չեն շրջանցի։ Դրա փաստացի ապացույցը 2017 թվականի չափազանց շոգ ամառն ու 2018 թվականի տաք, չոր ձմեռն են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց բնապահպան Սիլվա Ադամյանը։
«Հայաստաում որոշ գիտնականներ սխալմամբ կարծում են, որ գլոբալ տաքացումը կարող է շրջանցել Հայաստանը։ Ազդեցությունն ակնհայտ է` աշունը աշուն չէ, ձմեռը ձմեռ չէ, գարունը գարուն չէ։ Սեզոններն արագ են փոխվում», — ասաց Ադամյանը։
Նրա խոսքով` Հայաստանում տեղի ունեցող կլիմայական փոփոխությունները տագնապալի են։ Ժամանակն է հնարավոր աղետի կանխարգելման համար որոշակի միջոցներ ձեռնարկել։ Տաքացումն ու երաշտը լուրջ վտանգ են ներկայացնում նաև կենդանական աշխարհի համար. Հայաստանում բնակվող որոշ տեսակները ստիպված են լինելու հեռանալ` կյանքի ավելի բարենպաստ պայմաններ գտնելու համար։
«Տարեցտարի տեղումները պակասում են։ Այս տարի իշխանությունները կհայտնեն մեզ, որ ջրամբարները դատարկ են, ու Սևանից լրացուցիչ ջրառի կարիք կլինի», — ասաց Ադամյանը։
Բնապահպանը համոզված է, որ Հայաստանի անտառներում դեռևս 2017 թվականի ամռանը եղած հրդեհները կլիմայական փոփոխությունների հետևանք են։
2018 թվականի միայն առաջին երեք ամիսների ընթացքում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում երեք հրդեհ է բռնկվել։ 2017 թվականին «Խոսրովի անտառ» ագելոցի տարածքում էր խոշոր հրդեհ բռնկվել։ Հրդեհը սկսվել էր օգոստոսի 12-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 20 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող տարածքից։ Հրդեհը տարածվել էր դեպի մոտակա անտառ։
Բնապահպանը կոչ արեց ավելի լուրջ վերաբերվել Հայաստանի կլիմայական փոփոխություններին. իրավիճակը թեև կրիտիկական չէ, բայց տագնապալի է։
«Երաշտը կարող է փոխվել հորդառատ տեղումների, ինչը Երևանում ջրատար դիտահորերի բացակայության պայմաններում կարող է ջրհեղեղ առաջացնել», — ասաց Ադամյանը։
Ջրամբարներում ոռոգման ջրի պաշարի մեծ մասը գոլորշիացել է 2017 թվականի տապի պատճառով։ Չոր ու տաք ձմռան պատճառով դրանք չեն հասցրել վերականգվել։
ՀՀ ԱԻՆ տրամադրած պաշտոնական տվյալներով՝ մեր երկրի ջրամբարներն այսօրվա դրությամբ դեռ շարունակում են 80%-ով դատարկ մնալ։ Այսպես` Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը հունվարի 10-ի դրությամբ 525 մլն խմ-ի փոխարեն 113 է, Արփի լճում`105-ի փոխարեն 13, Ապարանի ջրամբարում` 91-ի փոխարեն 14.8, Ազատի ջրամբարում` 70-ի փոխարեն 19.3, Մարմարիկում` 24-ի փոխարեն 2.57 մլն խմ։
Հիշեցնենք` 2017 թվականի աննախադեպ շոգի պատճառով Ջրային տնտեսության պետական կոմիտեն ստիպված էր օգտագործել ջրամբարների գրեթե ամբողջ ջուրը գյուղատնտեսական տարածքները ոռոգելու համար։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.