Օրերս մեծ աղմուկ հանած ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի շուրջ քննարկումները շարունակվում են: Հայաստանից Արցախ գնացած Ասյան մի քանի օր որպես մատուցողուհի աշխատելուց հետո՝ Ստեփանակերտում ծխախոտը ձեռքին զբոսնելիս է եղել, եւ, մեղմ ասած, հայտնվել ոստիկանության «ուշադրության կենտրոնում»:
Ասյա Խաչատրյանի հայտարարություններին ու տեղի ունեցածին տրվում են բազմապիսի գնահատականներ: Այսօր մեզ հետ զրույցում տեղի ունեցածին անդրադարձել է նաեւ Արցախի մշակույթի նախարար Սերգեյ Շահվերդյանը:
Սերգեյ Շահվերդյանի կարծիքով՝ Ասյա Խաչատրյանի կողմից նման հայտարարություններն ու դեպքի մասին մեկ ամիս անց բարձրաձայնելը բոլորովին այլ նպատակ է հետապնդում: Արցախի մշակույթի նախարարը կարծում է, որ սա դիտավորությամբ արված քայլ է՝ հանուն նրա, որ «հայաստանցի», «արցախցի» տարբերակում մտցվի:
Սերգեյ Շահվերդյանը մեզ հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց կատարվածի շուրջ, ասելով. «Արցախն ու Հայաստանը մեկ պետություն են եւ կապ չունի, որ ինչ-ինչ հանգամանքներից դրդված մենք ստիպված առանձին պետություն ենք համարվում, ինչը, սակայն ժամանակավոր բան է: Այսօր մեր միակ եւ գերագույն նպատակն է՝ վերամիավորվել Հայաստանին, եւ պետք չէ ոչ մի ձևով տարանջատել այնտեղի եւ այստեղի հասարակությանը»:
Մեր հարցին, թե ինչպես է վերաբերվում կատարվածից հետո սկսված միջանձնային կռիվներին արցախաբնակների եւ հայաստանաբնակների միջև, Սերգեյ Շահվերդյանն ասաց, որ ժամանակավոր բան է եւ պետք չէ դրանք լուրջ ընդունել:
Ինչ վերաբերում է Ասյա Խաչատրյանի այն բողոքներին, որ Արցախում ոստիկաններն իրեն հայհոյել են, ապտակել եւ ստորացրել՝ պատճառաբանելով աղջկա մազերի գույնն ու կասկածելի արտաքինը, Շահվերդյանն ասաց, որ չի կարող մեկնաբանություն տալ մի բանի մասին, որի իսկությունը չգիտի: «Որևէ ձևով դեռ դա հաստատված չէ, մեզ մոտ սկսել են քննություն իրականացնել, ծառայողական քննությունը, ի վերջո, ինչ-որ եզրակացության կհանգի: Ես չեմ կարող մի հոգու հայտարարությունների հիման վրա մեկնաբանություն տալ»:
Ասյա Խաչատրյանին ուղղված Արցախի ոստիկանների այն արտահայտությունը, թե՝ «օրենք կգնաս Հայաստանում կպահանջես», Սերգեյ Շահվերդյանը չմեկնաբանեց: Նախարարն ընդամենը նշեց. «Միայն կարող եմ ասել, որ շատ տխուր եմ, որ հայտարարությունները եւ մթնոլորտն այս ենթադրյալ միջադեպի վերաբերյալ վեր է ածվել հայկական աշխարհի երկու տարբեր մասերի միջև հակասությունների: Եթե տեղի է ունեցել ոստիկանական սխալ մոտեցում, դա կարող էր տեղի ունենալ թե՛ Արցախում, թե՛ Սյունիքում եւ թե՛ մեկ այլ տեղ»:
Մեր հարցին՝ համարում եք, որ Արցախում ոստիկանների կողմից սխալ մոտեցում է եղե՞լ, Շահվերդյանը չպատասխանեց՝ ասելով, որ ընդամենը տեսնում է մի անձի հայտարարություն՝ առանց որևէ հիմնավորման. «Ես չեմ կարող ասել՝ եղել է, թե՝ ոչ, իսկ ինչ վերաբերվում է ոստիկաններին, ոստիկան են էլի, ի՞նչ կապ ունի՝ այստեղ, թե՝ այնտեղ»:
Սերգեյ Շահվերդյանը վստահեցրեց, որ Ստեփանակերտում բոլորն ազատ շրջելու հնարավորություն ունեն, մարդիկ այստեղ կաշկանդված չեն ինչ-որ սահմանափակումներով եւ հատկապես արտաքին տեսքի սահմանափակումներով, սակայն ընդգծեց, որ Արցախում կան հատուկ պահպանված մշակութային առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնի Արցախ գնացող յուրաքանչյուր ոք:
Մանրամասները՝ armtimes.com/
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.