Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին օգնություն տրամադրելու հարցը քննարկվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած լսումների ընթացքում:
«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ, Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին ներկա Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կառավարչին նման ելույթով դիմեց կոնգրեսական Բրեդ Շերմանը.
«Դուք տեղյակ եք, որ Հայաստանը, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է, արժանի է մեր օգնությանը: Դուք տեղյակ եք, որ Լեռնային Ղարաբաղը, այժմ՝ Արցախի Հանրապետությունը, ռազմատենչ ուժի հարեւանությամբ է գտնվում, եւ որ Վրաստանի հանրապետության հարավային շրջանը, որը կոչվում է Սամցխե-Ջավախեթի, շրջան է, որն արժանի է ստանալ մեր օգնության զգալի մասը: Հավատացած եմ, գործընկերներիցս շատերը նամակ են ուղարկել այդ կապակցությամբ»:
Հայաստանին ամերիկյան օգնության չափը 60 միլիոն դոլարի հասցնելու կոչով իրենց գործընկերներին են դիմել Միացյալ Նահանգների 37 կոնգրեսական: Կոնգրեսականները մասնավորապես կոչ են արել Հայաստանին հատկացնել 30 միլիոն դոլարի տնտեսական, 10 միլիոն դոլարի ռազմական օգնություն եւ 20 միլիոն դոլար տրամադրել Հայաստանում օթեւան ստացած Մերձավոր Արեւելքի հայ փախստականներին: Նամակում նաեւ կոչ է արվում դադարեցնել ցանկացած օգնությունը Ադրբեջանին եւ փոխարենը 10 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու եւ զինադադարի խախտումներ գրանցող սարքավորումներ տեղադրելու նպատակով:
Լսումների ընթացքում անդրադառնալով նախկին ԽՍՀՄ մյուս երկրներին՝ ահաբեկչության դեմ պայքարի ենթահանձնաժողովի նախագահ կոնգրեսական Թեդ Փոն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցության կարեւորությունը հատկապես Ուկրաինային, Վրաստանին եւ Մոլդովային.
«Արդյո՞ք դրանք կընթանան ռուսական արջի ուղղությամբ, թե՞ դեպի Արեւմուտք»:
Կոնգրեսականի խոսքով, այդ երկրներում իրական ժողովրդավարության զարգացումն ու կոռուպցիայի վերացումը ոչ միայն մարդասիրական այլեւ՝ քաղաքական կարեւորագույն խնդիր է Միացյալ Նահանգների համար:
- 15:10Լեռնային Ղարաբաղ. Հակամարտության ռենտգենային պատկերը. Politique Internationale-ի հարցազրույցը Էդվարդ Նալբանդյանի հետ
- 13:10Իսկ գիտե՞ք, թե այսօրվա պաշտոնյաներից քանիսն ունեն դղյակներ․Yerevan.Today
- 15:10Առաջարկում եմ անհապաղ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել.Օնիկ Գասպարյանի հայտարարությունը
- 12:10Փաշինյանի սկանդայալին հայտարարությունը Ռուսաստանի հայ իրավաբանների հետ հանդիպմանը․ձայնագրություն․Armvoice
- 14:10Ադրբեջանից դատարկ վերադարձած ինքնաթիռի համար պատասխանատվություն կրելու է Ալիևը
- 15:10Հոկտեմբերի 19-ից հետո Ադրբեջանը ակնարկել է, որ պետք է լինի 7 տարածքի վերադարձ. Փաշինյան
- 12:10Թուրքերը պատրաստվում են հարմար պահի օղակի մեջ առնել նաև Հայաստանը և Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից
- 14:10Իլհամ կեղծարարը պետք է կողմնորոշվի՝ վերջապես իր ո՞ր սուտն է ավելի «ճիշտ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
- 11:10Միքայել Մինասյան. Ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից,խոստանում եմ
- 14:10Իշխանություններն իրեն քայլերով խոչընդոտում են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
17.04.2021 | 15:10
17.04.2021 | 13:10
17.04.2021 | 12:10
17.04.2021 | 11:10
16.04.2021 | 15:10
16.04.2021 | 14:10
16.04.2021 | 13:10
16.04.2021 | 12:10
16.04.2021 | 11:10
15.04.2021 | 15:10
15.04.2021 | 13:10
15.04.2021 | 12:10
15.04.2021 | 11:10
14.04.2021 | 15:10
14.04.2021 | 14:10
14.04.2021 | 13:10
14.04.2021 | 12:10
14.04.2021 | 11:10
13.04.2021 | 15:10
13.04.2021 | 15:10
13.04.2021 | 14:10
13.04.2021 | 13:10
13.04.2021 | 13:10
13.04.2021 | 12:10
13.04.2021 | 11:10
13.04.2021 | 11:10
12.04.2021 | 14:10
12.04.2021 | 13:10
12.04.2021 | 12:10
12.04.2021 | 11:10
10.04.2021 | 15:10
10.04.2021 | 14:10
10.04.2021 | 13:10
10.04.2021 | 12:10
10.04.2021 | 11:10
09.04.2021 | 15:10
09.04.2021 | 14:10
09.04.2021 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.