«Երեկվա դատական նիստում հրապարակվել են «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի հեռախոսազրույցները, որոնցում շոշափվում էր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Լեւոն Զուրաբյանի անունները։ «Զուրաբյանին ու Նիկոլին թող քցեն զիբիլի վեդրոն, Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն։ Եթե Նիկոլը ըտեղ ա, մի հատ քարով գանգին խփեք»,- ասել է Պավլիկ Մանուկյանը։
Այս գաղտնալսումները խիստ ուշագրավ են «ծռության» արժեքային կողմնորոշումները բացահայտելու, բայց նաեւ` այսօրվա քաղաքական գործընթացների համատեքստում, որովհետեւ իրադարձությունները կարող են բերել նրան, որ «ծռերն» ու Նիկոլ Փաշինյանը նույն հարթակում պահանջեն Սերժ Սարգսյանի հեռացումը:
2016-ի օգոստոսին գուցե քչերի համար էր ակնհայտ, սակայն այս գաղտնալսումները բացահայտում են, որ «Սասնա ծռեր»-ի գործողությունների թիրախը ոչ միայն իշխանություններն են, այլ քաղաքականությունն առհասարակ: Զինված խմբի անդամները նույն լեքսիկոնով, բառամթերքով խոսում են` ինչպես «ատելի» իշխանության, այնպես էլ` «փափկասուն» ընդդիմության մասին: Որտեղ հնչում են կրակոցներ, վերանում է քաղաքականության եւ ահաբեկչության սահմանը` այնտեղ բացարձակ անհանդուրժողականություն է այլ կարծիքի, դիրքորոշման հանդեպ: Եթե ՊՊԾ գնդի գրավումն ավարտվեր իշխանության տապալմամբ, ապա Հայաստանում որակական որեւէ փոփոխություն չէր լինելու. քրեաօլիգարխիային փոխարինելու էր ռազմական խունտան, որը դարձյալ առաջնորդվելու էր ոչ թե օրենքի, այլ միայն իրեն հասու «ճշմարտության» թելադրանքով:
Այս իրողությունների, այսօր հրապարակված հեռախոսային գաղտնալսումների համատեքստում խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ այս օրերին «Սասնա ծռեր»-ի համակիրներն ու Նիկոլ Փաշինյանը նույն հարթակում կարող են պայքարել Սերժ Սարգսյանի իշխանավարության դեմ: Իհարկե, Հայաստանի նորագույն պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ փոխադարձ մեղադրանքներ հնչեցրած քաղաքական ուժերը հետագայում դարձել են դաշնակիցներ` գոնե տակտիկական առումով, կոնկրետ խնդիր սպասարկելու նպատակով: Սակայն այս դեպքում, մենք գործ ունենք որակապես այլ իրավիճակի, հանգամանքների հետ, որովհետեւ խոսքը վերաբերում է ոչ թե քաղաքական մարտավարական հակասություններին, այլ` գլոբալ հարցադրման. քաղաքականությունն ընդունել-չընդունելու երկընտրանքին:
Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի դեմ պայքարում են «Հանուն Հայաստան պետության» ճակատն ու Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն, որոնց ընդհանուր կարգախոսն անխուսափելիորեն նրանց դաշնակիցներ է դարձնելու Ազատության հրապարակի հարթակում` նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ Փաշինյանը սկզբունքորեն մերժում է բռնությունը:
«Սերժ, հեռացիր» կարգախոսով Ազատության հրապարակ վերադարձը ՔՊ-ին անխուսափելիորեն տանելու է միջավայր, որտեղ եղանակ են ստեղծում «գանգ փշրողները»: Պատմության փորձը ցույց է տվել, որ ատելության միջավայրում միավորված ագրեսիվ լյումպենի համար քաղաքականություն եւ իշխանություն հասկացությունները շատ հաճախ նույնանում են, եւ նրանք պատրաստ են «փշրել» ցանկացած մարդու գանգը, եթե նույնիսկ նա ելույթ է ունենում Ազատության հրապարակում` ձեռնպահ մնալով հայհոյանքներից, բռնության կոչերից: Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը, քաղաքական շարժումը դատապարտված է, եթե նա անգամ տեսականորեն չի բացառում դաշինքը «գանգ փշրողների» հետ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.