Մոսկվան Ցխենվալի ձեռքերով արգելափակում է Լարսի այլընտրանքը
Հայաստանի արտաքին քաղաքական կարևորագույն հարցերից մեկը երկրի շրջափակման հաղթահարումն է, ինչի համար առանցքային նշանակություն ունեն Հարավային Օսիայի և Աբխազիայի սահմանի բացման վերաբերյալ ռուս-վրացական բանակցությունները: Չնայած այս գործընթացում վերջին շրջանում առկա դրական միտումներին, ներկայում ստեղծվել է բավական անորոշ իրավիճակ:
Նախապատմությունը
Ռուսաստանն ու Վրաստանը 2008 թվականի պատերազմից հետո՝ 2011 թվականին, ստորագրել են մաքսային մոնիտորինգի համաձայնագիր, որը պետք է թույլ տա Վրաստանի և նրանից փաստացի անջատված Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև առևտրային շրջանառություն իրականացնել: Ըստ այդ պայմանագրի՝ Վրաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև մաքսային ծառայություն պետք է իրականացնի շվեյցարական մասնավոր կազմակերպությունը, ինչը հնարավորություն կտա խուսափել խնդրի քաղաքական կողմերից և անջատված շրջանների կարգավիճակի հարցի քննարկումից:
Ռուս-վրացական բանակցությունները, որոնք պարբերաբար տեղի են ունենում Պրահայում երկու երկրների փոխարտգործնախարարների մակարդակով, կարևորագույն նշանակություն ունեն Հայաստանի համար, քանի որ դրանց հաջողության պարագայում Հայաստանը տեսական հնարավորություն կստանա օգտվել դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհներից: Ինչպես հայտնի է, Հայաստանից դեպի Ռուսաստան միակ ցամաքային ճանապարհն անցնում է տխրահռչակ Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհով, որը պարբերաբար փակվում է վատ եղանակային պայմանների պատճառով: Հարցի կարևորությունը վերջին շրջանում բարձրացրել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը հանձնարարել էր կառավարությանը գտնել դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհներ:
Իրավիճակը, սակայն, փոքր-ինչ փոխվել էր անցած տարվա դեկտեմբերին, երբ հայտնի դարձավ, որ վրացական կողմն արդեն պայմանագիր է ստորագրել շվեյցարական SGS ընկերության հետ: Ըստ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի՝ պայմանագիրը Հայաստանին ու Թուրքիային թույլ կտա ֆորսմաժորային իրավիճակներում, երբ Լարսի ճանապարհը փակ լինի, օգտվել Հարավային Օսիայով անցնող այլընտրանքային միջանցքից:
Միաժամանակ դրական ազդակներ կային նաև ռուսական կողմից: Այսպես, այս տարվա փետրվարի 1-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, խոսելով 2011 թվականի համաձայնագրի իրականացման մասին, նշել էր, որ ռուսական կողմն ավարտում է ընթացակարգերը, ինչից հետո այդ մասին կզեկուցվի ՌԴ կառավարությանը, որն էլ պայմանագիր կկնքի շվեյցարական ընկերության հետ:
Նոր խնդիրը
Այս իրավիճակում, սակայն, բավական անսպասելի ու Հայաստանի համար ոչ բարենպաստ հայտարարությամբ է հանդես գալիս հարավ-օսական կողմը: Չճանաչված հանրապետության արտգործնախարարությունը, մասնավորապես, հայտարարում է, որ Հարավային Օսիան չի մասնակցել Ռուսաստանի և Վրաստանի միջև երկկողմանի բանակցություններին, ուստի ոչ մի պարտավորվածություն չի կրում երկու երկրների միջև տրանսպորտային միջանցքի գործարկման համար: Ըստ հարավ-օսական կողմի՝ իրենց առնչվող որևէ ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ անմիջապես Հարավային Օսիայի իշխանությունների հետ: «Ցանկացած այլ ուղիներ, ներառյալ քաղաքական կամ տնտեսական ճնշում գործադրելու փորձերը, չունեն հեռանկար այս հարցի կարգավորման համար», – մասնավորապես ասվում է Ցխենվալի հայտարարության մեջ:
Ստացվում է, որ այս հայտարարությամբ Հարավային Օսիան արգելակում է ռուս-վրացական բանակցային գործընթացը: Բնականաբար, պաշտոնական Թբիլիսին չի կարող զիջումների գնալ ու բանակցել Հարավային Օսիայի հետ՝ որպես անկախ միավորի: Հետևաբար, եթե հարավ-օսական կողմը շարունակելու է պնդել իր տեսակետը, ապա 2011 թվականի համաձայնագրի իրականացումը ներկա կտրվածքով անիրատեսական է:
Հետաքրքիր է, սակայն, Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում: Ռուսաստանը, ինչպես հայտնի է, ճանաչում է Հարավային Օսիայի անկախությունը, ավելին՝ դե ֆակտո հանդիսանում է այդ պետության հովանավորը, ինչի մասին է վկայում փետրվարի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած դաշնային օրենքը, որի համաձայն Հարավային Օսիայի զինված ուժերը ներառվում են ՌԴ ԶՈՒ կազմում:
Այս պայմաններում հարց է ծագում, թե արդյո՞ք հարավ-օսական կողմի արձագանքը համաձայնեցված չի եղել Ռուսաստանի հետ, և արդյո՞ք այս կերպ Ռուսաստանը ինքը չի խափանում Վրաստանի հետ բանակցային գործընթացը՝ անելով դա Ցխենվալի ձեռքերով: Ամեն դեպքում պարզ է, որ այս իրավիճակում առավել տուժող կողմը մնում է Հայաստանը:
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
- 12:10Եթե արցախյան խնդիրը կարգավորվել է, ապա ինչու՞ է Ադրբեջանի նախագահն ամեն օր հոխորտում հայ ժողովրդին և վիրավորում Հայաստանի իշխանություններին
- 11:10Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՀՀ ՄԻՊ
- 14:10Ի՞նչ առաջարկներ են եղել Միքայել Համբարձումյանին՝ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց. Դեժավյու տելեգրամյան ալիք
- 12:10Գունավոր հեղափոխություններն իշխանության են բերում անգրագետների, որոնք ամբոխին գայթակղում են անիրականանալի երազանքներով
- 11:10Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա
- 13:10Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
- 11:10Ադրբեջանը կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարությունը. Արցախի ԱԳՆ
- 14:10Այսօր արդեն պարզ է, որ Նիկոլը միայնակ է կայացրել պատերազմը շարունակելու որոշումը
- 12:10Դեժավյու-ն մանրամասներ է հայտնում պատերազմի օրերին վարչապետ-ԱԱԾ տնօրենի աշխատանքային հարաբերությունների մասին
- 15:10Ուղիղ սպառնալիք է առաջացել .Ադրբեջանում ավելի է խորանում հայատյացության, կազմակերպված թշնամանքի քաղաքականությունը․ Թաթոյան
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
09.01.2021 | 15:10
09.01.2021 | 14:10
09.01.2021 | 13:10
09.01.2021 | 12:10
09.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.