«Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիայի հիմնական նպատակն է դյուրացնել միջազգային երթևեկությունը և բարձրացնել անվտանգության մակարդակը. Կոնվենցիայուվ սահմանվում է ճանապարհային նշանների, գծանշումների միասնական համակարգը, միասնական պահանջները: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ) վավերացնելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով, կոնվենցիային միանալով Հայաստանը պարտավորվում է ընդունել կոնվենցիայով նկարագրված ճանապարհային նշանների համակարգը և ներդնել այն հնարավորինս կարճ ժամկետում:
Հայաստանը պարտավորվում է նաև կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց 4 տարի հետո փոխարինել ճանապարհային նշանները, որոնք կիրառվում են ոչ այն իմաստով, ինչպես սահմանում է կոնվենցիան: Նաև միջոցներ պետք է ձեռնարկել՝ արգելելու համար այնպիսի ցուցատախտակների, ազդագրերի տեղադրումը, որոնք կարող են շեղել երթտեկության մասնակիցների ուշադրությունը: Կոնվենցիայի կողմ է հանդիսանում 65 պետություն: Սրանով, ըստ էության, անցում է կատարվում խորհրդային նշանների համակարգից ավելի արդիական, միջազգային ընդունված համակարգի:
«Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիայի նպատակն է ճանապարհային երթևեկության անվտանգության սպառնալիքների, մասնավորապես ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման, դրանց ծանրության և հետևանքների նվազեցման միջոցով քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի, նրանց իրավունքների և օրինական շահերի, հասարակության և պետության շահերի պահպանումը:
Կոնվենցիային Ադրբեջանը միացել է վերապահումով՝ նշելով, որ հնարավոր չէ Հայաստանի կողմից «օկուպացված» տարածքներում իրականացնել կոնվենցիայի պահանջների իրականացումը:
Հայաստանն էլ առարկություն է ներկայացրել, որ Ադրբեջանը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը, և որ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ:
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
- 11:10Պատմական չվերթ Երևանից Վան
- 12:10ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է հօգուտ Ադրբեջանի լրտեսության դեպք
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.