Հստակ տվյալներ կան, որ արցախյան պատերազմի ժամանակ անհետ կորած զինվորների մի որոշ մասը կենդանի է, որոնք գտնվում են ադրբեջանական բանտերում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախյան պատերազմի վետերանների միության փոխնախագահ, Արցախի մասնաճյուղի նախագահ Ռոման Բալայանը:
«100 տոկոսով տվյալներ ունենք, որ մեկ անհետ կորած զինվոր կենդանի է։ Նա Հադրութի շրջանից է, Ռաֆայել Բալայանը։ Նա հենց հիմա կենդանի է, 1992 թ․-ից գտնվում է Ադրբեջանում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատում է տարբեր կառույցների հետ։ Մեկ այլ անհատ կորած զինվորի մասին էլ մոտավոր տեղեկություններ ունենք, որ կենդանի է։ Ուղղակի Ադրբեջանի իշխանությունները չեն ուզում մեզ տալ մեր տղաներին»,- հայտնեց Ռոման Բալայանը։
Ռոման Բալայանի տեղեկացմամբ՝ Հայաստանում և Արցախում ընդհանուր մոտ 800 անհետ կորած զինվոր կա։
Նա նշեց, որ կազմակերպությունը Արցախի անհետ կորածների միությունը հետ համատեղ աշխատելով կարողացել է վերջին ժամանակահատվածում երկու անհետ կորածի մասունքներ գտնել։