«Փաստ» թերթը գրում է. «Հունվարի 28–ին դժբախտ պատահարի հետևանքով Արայի լեռը բարձրացած արշավախմբի ղեկավարը և մեկ արշավական կոտրվածք են ստացել, արշավի մասնակից մեկ այլ աղջիկ՝ Նաիրուհի Սիմոնյանն էլ մահացել է ձնահոսքի պատճառով:
Դեպքը տեղի է ունեցել դեպի Ծաղկեվանք ձգվող վիհում: Ձնահոսքի հետևանքով խմբի անդամներից վեց հոգի ձյան հետ լանջով սահել են ցած: Ի սկզբանե տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, թե դեպքը տեղի է ունեցել արշավականների՝ ձյունամրրիկի մեջ ընկնելու հետևանքով: Սակայն երեկ ԱԻՆ Փրկարարական ուժերի վարչության պետ Տիգրան Պետրոսյանը, ով անձամբ է մասնակցել փրկարարական աշխատանքներին, «Փաստ»-ին տեղեկացրեց, որ այնտեղ ձյունամրրիկ չի եղել: Արշավական, մասնագիտությամբ զբոսավար Նաիրուհու մահվան պատճառը եղել է ձյան՝ ոտքի տակից սահելը, ինչի պատճառով նա, գլորվելով մոտ 150 մետր հեռավորության վրա, ցած է ընկել: «Արևոտ, բարենպաստ եղանակ է եղել, պարզապես ձյան շերտը քանդվել է ոտքերի տակից: Դին հայտնաբերվել է խմբի կողմից: Ձյունը ոտքերի տակից փախել է, այնտեղ քարքարոտ է եղել: Հավանաբար քարերին հարվածելով, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել»,- նշեց Պետրոսյանը:
Ոտքի կոտրվածք ստացած խմբի ղեկավարը՝ Էդգար Նավասարդյանը, այժմ գտնվում է հիվանդանոցում: Այս պահին Ֆեյսբուք սոցիալական ցանցում դրամահավաքություն է կազմակերպվել նրա վիրահատությունն իրականացնելու և Նաիրուհի Սիմոնյանի ընտանիքին աջակցելու նպատակով: Պարզվում է, որ ավելի քան մեկ օր հիվանդանոցի վերակենդանացման բաժնում գտնվող և շտապ վիրահատության կարիք ունեցող երիտասարդին դեռ չեն վիրահատել: Մինչ բժիշկները սպասում են, նրա ընկերները հանգանակություն են սկսել» :
«Փաստ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։
- 11:10Ադրբեջանցիները մի քանի օր առաջ սպանել են գերեվարված 44–ամյա տղամարդուն ու թաղել Հադրութում
- 12:10Առողջապահության նախարարությունը ղեկավարելու է Թորոսյանը, պատասխանատվությունը կրելու է Ավանեսյանը․ համաճարակաբան
- 13:10Մինասյանը համոզված է, որ արդար բան է արել` հրապարակելով Միրզոյանի վերաբերյալ փաստաթուղթը
- 14:10Դավիթ Տոնոյանը ստիպված կլինի պատասխանել բազմաթիվ հարցերի. Օգտատերը պնդում է՝ ՀՀ ԶՈւ համազգեստը կարվել է Թուրքիայում
- 13:10Ամանորյա պարգեւատրումներ են ստացել նաեւ գլխավոր դատախազն ու տեղակալները. Ընդհանուր պարգեւատրումների չափը կազմում է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար
- 13:10Գները աճել են, դոլարի փոխարժեքը բարձրացել, իսկ բնակչության եկամուտները չեն ավելացել, տեղի է ունենալու աղքատացում. Հարությունյան
- 14:10Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 13:10Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
- 12:10Ստեփանակերտ. Ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների
- 15:10Ադրբեջանցիներով Հադրութը բնակեցնելու մասին են խոսում. Արտյոմ Տոնոյան
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.