armtimes.com —ի տեղեկություններով, Արցախում զենքի կանոնների խախտման հետեւանքով մահացած զինծառայող Հովսեփ Կարենի Գրիգորյանը մահացել է հունվարի 27-ին:
Արցախի ՊԲ-ն այսօր տարածած իր հաղորդագրության մեջ չէր նշել, թե դեպքը երբ է տեղի ունեցել: Քանի որ երեկ հունվարի 28-ն էր՝ Հայոց բանակի 26-րդ տարեդարձը, ենթադրվում է, որ հենց այդ պատճառով էլ դեպքի մասին Արցախի ՊԲ-ն հայտնեց միայն այսօր:
Մեզ հաջողվեց ճշտել, որ զինծառայողի ուղղությամբ կրակել է զինծառայակիցը: Նա զենքը լիցքավորելիս խախտել է զենքի օգտագործման կանոնները, ինչի հետեւանքով էլ արձակված կրակոցից Հովսեփ Գրիգորյանը մահացել է: Մեր տեղեկություններով, Գրիգորյանի ուղղությամբ կրակոցներ արձակած ծառայակիցը ձերբակալվել է:
Այսօր Արցախի ՊԲ-ն տեղեկացրել էր, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հովսեփ Կարենի Գրիգորյանը:
armtimes.com-ը գրում է, որ Արցախում հունվարի 27-ին մահացած 19-ամյա զինծառայող Հովսեփ Գրիգորյանը Սպիտակ քաղաքի բնակիչ էր: Նա բանակ էր զորակոչվել 2017 թվականի հուլիսին:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սպիտակի զինկոմ Աղասի Խաչատրյանը նշեց, որ Հովսեփ Գրիգորյանը ծնվել է Վրաստանում, ապրել ՌԴ-ում՝ մոր եւ քրոջ հետ: Մեր հարցին ի պատասխան զինկոմն ասաց, որ զինծառայողի հայրն անհայտ բացակայող է, նրա մասին տեղեկություններ հայտնի չեն, իսկ մայրն աշխատում է ՌԴ-ում: Հովսեփ Գրիգորյանը ՌԴ-ից Հայաստան էր եկել հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարելու համար: «Ապրում էին տատիկի եւ պապիկի տանը՝ սոցիալապես անապահով պայմաններում»,- ասաց Սպիտակի զինկոմը:
- 15:10ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն
- 12:10Սրբապղծություն Կոտայքում․ զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ հափշտակել է 1,5 մլն դրամ
- 11:10Սեյրան Օհանյանը խեղաթյուրել է փաստերը, նրա գրառման բովանդակությունը տարակուսանքի տեղիք է տալիս․Դատախազություն
- 15:10Պատերազմի ժամանակ Արցախից Երեւան է բերել սպառազինություն, այդ թվում 43 «Կալաշնիկով» ինքնաձիգ. ԱԱԾ բացահայտումը
- 15:10ԲԴԽ-ում աշխատանքի անցնելու համար պետք է մեծամասնության կողմից առաջադրվեի
- 13:10ԱԳՆ-ն, ՊՆ-ն, ՏԿԵՆ-ն գաղտնի են պահում, թե քանի բնակավայրում է կատարվելու սահմանազատումը. չեն հերքել եւս 4 մարզում սահմանազատման հնարավորությունը
- 14:10Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի «սուտ մատնության» հարցով դիմելու է դատախազություն
- 13:10ՀՀ և Ադրբեջանի քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմը դե ֆակտո չի գործում. ԱԳՆ
- 11:10Համոզվեք, որ դրամահավաքը զինծառայողի բուժման նպատակով չէ. Այրվածքաբանության կենտրոնի կոչը
- 14:28Զոհված զինծառայողների հարազատներին չեն տալիս մահվան վկայականներ
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.