Պարոն Կուտոյան, վստահ եմ, որ կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարում Ձեր կողմից լայնածավալ գործողություններ են կատարվում, սակայն հնարավոր չէ այն միանգամից արմատախիլ անել եւ տեսանելի դարձնել: Հատկապես այն պայմաններում, երբ տասնյակ տարիներ դա սերմանվել է դատական համակարգում, իսկ որոշ դատավորներ կարծում եմ` այլեւս չեն էլ կարող ձերբազատվել այդ երեւույթից: Ստորեւ նշված հանգամանքներից ելնելով գտնում եմ, որ առկա են բավարար հիմքեր նշելու, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդ.Ավետիսյանը թիվ ԵԿԴ/3012/02/11 քաղաքացիական գործով 26.12.2017 թվականի որոշմամբ Մանվել Տեր-Առաքելյանին վերջնականորեն իր սեփականությունն օգտագործելու հնարավորությունից զրկելու համար կաշառք է վերցրել կամ այլ կերպ շահագրգիռ է եղել՝ վճռի պարզաբանման անվան տակ կայացրել է ակնհայտորեն անհիմն նոր վճիռ, ըստ էության, սեփականատիրոջը լիարժեքորեն արգելելով օգտագործելու ք.Երեւան, Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող անշարժ գույքը:
Հայրս՝ Մանվել Տեր-Առաքելյանը, հանդիսանում է նշված անշարժ գույքի սեփականատերը, ինչը հաստատվում է 10.12.2003թ. թիվ 1553319 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականով: Նշված անշարժ գույքը վարկային պարտավորության համար «Յունիբանկ» ՓԲ ընկերությունում հանդիսանում է գրավի առարկա: Հայրս ցանկանում է վաճառել այդ գույքը, որպեսզի ստացված գումարի համապատասխան մասն ուղղվի վարկի ամբողջական մարմանը, իսկ մյուս մասը՝ տնօրինի, որպես իր սեփականություն: Դրան հակառակ «Յունիբանկ» ՓԲԸ-ն ցանկանում է չնչին գումարով այն իրենը դարձնել, ինքնուրույն իրացնել եւ հնգապատկել իր օգուտը:
Արդեն 8 տարի Մանվել Տեր-Առաքելյանը պայքարում է, արդարություն է խնդրում, սակայն բոլոր գործողությունները մնում են անարդյունք: Հենց այնպես չեմ ասում, «Յունիբանկ» ՓԲԸ-ն կարծես դատական համակարգը դարձրել է իրենով, դրա վառ ապացույցը թիվ ԵԿԴ/5306/02/14, թիվ ԵԿԴ/3012/02/11 եւ տեղի ունեցած մի շարք այլ գործերն են: «Յունիբանկ» ՓԲԸ-ն դատարանի միջոցով արգելում է, ամեն կերպ խոչընդոտում է եւ ցանկանում է բառի ուղղակի իմաստով տիրանալ իմ ընտանիքի սեփականությանը: Այն պայմաններում, երբ վարկային պարտավորությունը 2,5 միլիոն ԱՄՆ դոլար էր, իսկ վարկառուն սնանկ էր ճանաչվել եւ Սնանկության մասին օրենքի ուժով չէր կարող հաշվարկվել տոկոսներ, դատավոր Էդ.Ավետիսյանն անտեսելով այդ ամենը 2,5 միլիոն ԱՄՆ դոլարին տոկոսներ հաշվարկելով դարձրեց 10 միլիոն ԱՄՆ դոլար: Այնուհետեւ թիվ ԵԿԴ/3012/02/11 քաղաքացիական գործով 12.09.2013թ. վճռով նույն դատավոր Էդ.Ավետիսյանը Մանվել Տեր- Առաքելյանին արգելեց այլ անձանց օգտագործմանը եւ տիրապետմանը հանձնեմ Հյուսիսային պողոտա 2 հասցեի նշված անշարժ գույքը, ինչից ելնելով հայրս ստիպված, որպես անհատ ձեռնարկատեր ինքնուրույն սկսեցի օգտագործել եւ տիրապետել այն՝ գույքի նշանակությանը համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը դատավորին իրավունք է վերապահում պարզաբանել իր կայացրած վճիռը, որի ժամանակ չպետք է փոփոխվի այդ վճռի բովանդակությունը եւ էությունը: Այդ պահանջը սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով: Մինչդեռ դատավոր Էդ. Ավետիսյանը «Յունիբանկ» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ պարզաբանելով թիվ ԵԿԴ/3012/02/11 քաղաքացիական գործով իր 12.09.2013թ. վճիռը՝ փոփոխել է դրա բովանդակությունն ու էությունը, ըստ էության, կայացնելով նոր վճիռ: Այն պայմաններում, երբ 12.09.2013թ. վճռով որեւէ ձեւով արգելված չէ Մանվել Տեր-Առաքելյանին օգտագործելու եւ տիրապետելու իր սեփականությունը, դատավորը նույն վճիռը պարզաբանելու անվան տակ իր 26.12.2017թ. որոշմամբ Մանվել Տեր-Առաքելյանին արգելել է, որ օգտագործի եւ տիրապետի այն։
Վճիռը պարզաբանելիս դատավորը սկզբնապես նույնականացրել է ֆիզիկական անձին եւ անհատ ձեռնարկատիրոջը, որպես քաղաքացիական իրավունքի մեկ սուբյեկտ, ինչը համահունչ է ձեւավորված իրավական պրակտիկային, բազմաթիվ այլ գործերով կայացված դատական ակտերին, ինչպես նաեւ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասին, այն է՝ անհատ ձեռնարկատերը ֆիզիկական անձ է: Մինչդեռ նույն որոշման եզրափակիչ մասում, դատավորը, հակասելով ինքն իրեն, արտահայտել է իր դատողություններին եւ ՀՀ օրենսդրության պահանջներին տրամագծորեն հակառակ դիրքորոշում: Վերջինս համարել է, որ անհատ ձեռնարկատեր Մանվել Տեր Առաքելյանը, որպես սուբյեկտ հանդիսանում է այլ անձ եւ նույնական չէ ֆիզիկական անձ Մանվել Տեր Առաքելյանի հետ: Նման դատողությունն ակնհայտ անհիմն է, քանի որ անհատ ձեռնարկատերը նույն ֆիզիկական անձն է, որն իր անունից եւ իր ռիսկերով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն: Արդյունքում դատավորն օրենքի պահանջի ակնհայտ եւ կոպիտ խախտմամբ վճիռը պարզաբանելու մասին որոշմամբ կայացրել է նոր վճիռ, արհեստականորեն զրկելով Մանվել Տեր-Առաքելյանին իր գույքն օգտագործելու իրավունքից, որն ամբողջությամբ պարզաբանվող վճռի շրջանակներից դուրս է:
Գտնում եմ, որ դատավոր Էդ.Ավետիսյանը հենց այնպես նման բեռի տակ չէր մտնի, նման կողմնակալ մոտեցում չէր դրսեւորի: Դատավորն այնպես է կուրացել իր կողմնակալության մեջ, որ հաշվի չի առել նաեւ ԴԱՀԿ ծառայության կողմից հասցե այցելելու մասին 07.04.2014թ. արձանագրությունը, որի համաձայն՝ Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող գույքն այլ անձանց կողմից չի օգտագործվում, այլ նշված հասցեում գործունեություն է իրականացնում գույքի սեփականատեր Ա/Ձ Մանվել Տեր-Առաքելյանը: Ինչպես ստացվեց, որ 2013 թվականին վճիռը հասկանալի էր, այն կատարվել էր, ԴԱՀԿ-ի եւ «Յունիբանկ» ՓԲԸ-ի համար այն պարզաբանելու անհրաժեշտություն չկար, իսկ չորս տարի անց՝ այդ վճռի պարզաբանման անհրաժեշտություն առաջ եկավ: Ավելին՝ համարելով, որ վճռի պահանջը կատարված է ԴԱՀԿ ծառայության կողմից 18.04.2016թ. որոշմամբ ավարտվել է կատարողական վարույթը, ինչի պայմաններում դատավոր Էդ.Ավետիսյանն այլեւս չէր կարող տալ վճռի պարզաբանում: Նման արգելքը սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ վճիռը կարող է պարզաբանվել մինչեւ դրա կատարումը: Նաեւ նշված հիմքով Էդ.Ավետիսյանը թույլ է տվել օրենքի ակնհայտ եւ կոպիտ խախտում: Վստահ եմ, որ բոլորից լավ գիտեք, թե ով է դատավոր Էդ.Ավետիսյանը: Այդ դատավորի մասին Ձեր ունեցած տեղեկությունները համադրելով այս գործով նրա կատարածի հետ, ավելի քան համոզված եմ, որ ինքներդ նույնպես կնշեք, որ հենց այնպես այդ դատավորը նման որոշում չէր կայացնի: Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել դատավոր Էդ.Ավետիսյանի եւ այդ գործում ներգրավված անձանց արարքը բացահայտելու պատասխանատվության ենթարկելու համար: Նաեւ հայտնում եմ, որ թիվ ԵԿԴ/3012/02/11 քաղաքացիական գործով 26.12.2017թ. որոշման դեմ Մանվել Տեր-Առաքելյանի ներկայացուցչի կողմից բերվել է վերաքննիչ բողոք: Գտնում եմ, որ դատավոր Էդ.Ավետիսյանի այդ որոշումը պահելու համար ինչ-որ ազդեցություն կլինի վերաքննիչ դատարանի համապատասխան դատավորի նկատմամբ: Խնդրում եմ այդ մասով եւս ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի կանխվի ազդեցությունը եւ միայն արդարադատություն տեղի ունենա:
Միլենա Տեր-Առաքելյան
- 14:10Հադրութի շրջանից կա 99 զոհ. 47 անհայտ կորած. Նրանցից շատերին չէին հասցրել տարհանել
- 12:10Մենք պետք է կարողանանք պահպանել Հայաստանից և Արցախից այն, ինչ մնացել է. Կոմանդոս
- 14:10Հայաստանում բոլորը ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն. Մինասյան
- 12:10Կառավարությունը փորձում է հասնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունության կասեցմանը. Վահե Հակոբյան
- 15:10Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. Ցոլակյան
- 13:10Փաշինյանի գլխավոր ասելիքն ԱԺ-ում գերիների վերադարձման վերաբերյալ հարցին հետևյալն էր՝ «բա ինչի Սերժի ժամանակ չէիք հարցնում
- 11:10Ադրբեջանցիները մի քանի օր առաջ սպանել են գերեվարված 44–ամյա տղամարդուն ու թաղել Հադրութում
- 12:10Առողջապահության նախարարությունը ղեկավարելու է Թորոսյանը, պատասխանատվությունը կրելու է Ավանեսյանը․ համաճարակաբան
- 13:10Մինասյանը համոզված է, որ արդար բան է արել` հրապարակելով Միրզոյանի վերաբերյալ փաստաթուղթը
- 14:10Դավիթ Տոնոյանը ստիպված կլինի պատասխանել բազմաթիվ հարցերի. Օգտատերը պնդում է՝ ՀՀ ԶՈւ համազգեստը կարվել է Թուրքիայում
26.01.2021 | 15:10
26.01.2021 | 14:10
26.01.2021 | 13:10
26.01.2021 | 11:10
25.01.2021 | 14:10
25.01.2021 | 13:10
25.01.2021 | 12:10
25.01.2021 | 11:10
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.