1in.am-ը գրել է.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը բելառուսական Belta գործակալության թղթակցի հետ հարցազրույցում խոսել է եվրասիական ինտեգրման հիմնական տենդենցների, թվային օրակարգի, էներգետիկ շուկաների եւ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի առաջիկա փոփոխությունների մասին:
-Տիգրան Սուրենովիչ, համառոտ ինչպե՞ս կորակեիք անցնող տարին եվրասիական ինտեգրման տեսանկյունից: Այն կարելի՞ է հաջող համարել, թե՞ ինչ-որ սպասելիքներ չիրականացան.
-Այս տարի մենք գրանցել ենք աճի տրաֆիկ: Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում, տարվա ամփոփիչ տվյալներով ՀՆԱ-ի, արդյունաբերական արտադրանքի եւ առեւտրի աճ է գրանցվել ինչպես միության ներսում, այնպես էլ արտաքին առեւտրային գործընկերների հետ: Օրինակ` փոխադարձ առեւտրի աճը կազմել է 27 տոկոս այս տարվա 10 ամիսների ընթացքում, այսպիսի տեմպեր մենք վաղուց չէինք գրանցել: Այսպիսի ցուցանիշի համար որպես ազդող գործոններ են հանդիսացել համաշխարհային տնտեսության վերականգնումը, ազգային ռեֆորմն ու մեր միության ինտեգրացման պոտենցիալը: Մեր առջեւ դրված հիմնական խնդիրը բարձր ցուցանիշների պահպանումն է ու ինտեգրացիոն գործընթացների խորացման ապահովումը, դրանց արագ կազմակերպումն ու ԵԱՏՄ տնտեսության զարգացումը:
-Ընթացիկ տարում բարձրագոչ քննարկումներ էլ տեղի ունեցան ԵԱՏՄ երկրների միջեւ: Օրինակ, Բելառուսը եւ Ռուսաստանը տարաձայնություններ ունեին Բելառուսի կաթնամթերքի եւ մսամթերքի մատակարարման, Ղազախստանը եւ Ղրղզստանը ` իր սահմանով անցկացվող ապրանքների տեղաշարժի վերաբերյալ: Նման տարաձայնությունները ԵԱ պայմանագրի՞ թերությունների մասին են, թե՞ ավելի շուտ, մասնավոր խնդիրներ.
-Նման քննարկումները միայն այս տարի չեն եղել, դրանք եղել են նախորդող տարին, կլինեն եկող տարի եւս: Երբ ընդհանուր շուկա կազմելու եւ միասնական տնտեսական միջանցք ունենալու նման բարդ խնդիրներ են լուծում պահանջում, կամաց-կամաց պետք է տեղի ունենա մի քանի ֆունդամենտալ ուղղություններով մերձեցում` օրենսդրության հավասարակշռում, կազմված քաղաքական եւ տնտեսական համաձայնությունների իրականացում, առանց սահմանափակումների գործող շուկայի կազմակերպում, հավասար մրցակցային պայմանների ապահովում եւ ամենակարեւորը` մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման սանդղակների հավասարեցում: Եթե այս գործոններից որեւէ մեկը չի համընկնում, կոնֆլիկտային իրավիճակներ կարող են ստեղծվել: Սա նշանակում է, որ մենք երկար ճանապարհ ենք անցնելու մեր միության զարգացման ու ինտեգրացիայի խորացման համար: Մյուս կողմից` նման կոնֆլիկտային իրավիճակներն են թույլ տալիս երեւան հանել կարեւոր առաջադրանքներն ու կազմել ծրագրեր` մեր երկրների մերձեցման համար: հենց սրանում է կայանում մեր առաջ շարժվելու լոգիկան:
-Ձեր կարծիքով, ԵԱՏՄ պայմանագրում փոփոխություններ կատարելու պահը հասունացե՞լ է, թե՞ դեռ վաղ է այդ մասին խոսել.
-Ինձ թվում է, հասունացել է: մեր 3 տարվա փորձը արդեն նեղ շրջանակներ է բացահայտել, ցույց տվել փաստաթղթերի նորմերի կիրառման դրական ու բացասական կողմերը, բացի այդ, ես կարծում եմ, շարունակ պետք է կատարաելագործել համագործակցության պայմանագրերը: Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում եւ մեր շուրջ կատարվող բոլոր տնտեսական ոլորտի փոփոխությունները չենք կարող աչքաթող անել, պետք է արձագանքել մարտահրավերներին, այդ թվում եւ գլոբալ:
ԵԱՏՄ-ում աշխատում է հատուկ խումբ, որը երկրների հետ համատեղ զբաղվում է մի շարք փոփոխությունների առաջարկներով: Կարծում եմ` հաջորդ տարի կներկայացնենք առավել փոփոխված համաձայնագրի տաբերակը: Օրինակի համար կարող եմ նշել թվային տնտեսությունը, այն համաձայնագրում ներառված չէ, բայց այն կարեւոր գլոբալ թրենդ է, որը փոխում է մեր կյանքը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
- 14:10Ի՞նչ առաջարկներ են եղել Միքայել Համբարձումյանին՝ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց. Դեժավյու տելեգրամյան ալիք
- 12:10Գունավոր հեղափոխություններն իշխանության են բերում անգրագետների, որոնք ամբոխին գայթակղում են անիրականանալի երազանքներով
- 11:10Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա
- 13:10Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
- 11:10Ադրբեջանը կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարությունը. Արցախի ԱԳՆ
- 14:10Այսօր արդեն պարզ է, որ Նիկոլը միայնակ է կայացրել պատերազմը շարունակելու որոշումը
- 12:10Դեժավյու-ն մանրամասներ է հայտնում պատերազմի օրերին վարչապետ-ԱԱԾ տնօրենի աշխատանքային հարաբերությունների մասին
- 15:10Ուղիղ սպառնալիք է առաջացել .Ադրբեջանում ավելի է խորանում հայատյացության, կազմակերպված թշնամանքի քաղաքականությունը․ Թաթոյան
- 14:10Սահմանների բացման արդյունքում վտանգվելու է մեր տնտեսական անվտանգությունը. տնտեսագետն այլընտրանքային ուղիներ է առաջարկում
- 11:10Փաշինյան. Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
09.01.2021 | 15:10
09.01.2021 | 14:10
09.01.2021 | 13:10
09.01.2021 | 12:10
09.01.2021 | 11:10
08.01.2021 | 15:10
08.01.2021 | 13:10
08.01.2021 | 12:31
08.01.2021 | 12:10
08.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.