Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն այսօր հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ պատրաստ է բանակցել թեկուզ 2 օր, «միայն թե արդյունք լինի»: Արդյունք ասվածը Բաքվում հասկանում են բացառապես Հայաստանի միակողմանի զիջումների համատեքստում, երբ Ադրբեջանին պետք է վերադարձվեն ԼՂՀ-ին հարակից տարածքները` առանց անգամ իսկ անվտանգության միջազգային երաշխիքների: Բաքվի նման հռետորաբանությունն Ապրիլյան պատերազմից հետո կորցրել է իր ակտուալությունն անգամ միջնորդների համար, որովհետև համահունչ չէ ո՛չ տարածաշրջանային նոր իրողությունների և ո՛չ էլ` միջազգային զարգացումների համատեքստին:
Երևանում Բաքվի սպասումները թերևս չեն կիսում, և ընդամենն ընդգծված անտարբերությամբ հաստատում են, որ հունվարին Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կայանալու է: Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր նշել է, որ ժամկետների ու հանդիպման մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն առաջիկայում, ապա խոսել է Բաքվի ապակառուցողական դիրքորոշման մասին` թերևս ակնարկելով, որ նախարարների հանդիպումից պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ:
Օբյեկտիվորեն չկա որևէ նախադրյալ, որը թույլ է տալիս բեկում ակնկալել կարգավորման գործընթացում: Ապրիլյան պատերազմը միանգամայն նոր իրավիճակ է ստեղծել. եթե մինչ այդ տրամագծորեն տարբեր էին կողմերի դիրքորոշումները կարգավորման սկզբունքային հարցերի շուրջ, հիմա նույնիսկ փակ է բովանդակային քննարկումների դաշտը, որովհետև Քառօրյա պատերազմից հետո հրադադարը միջազգային նոր երաշխիքներով ամրապնդվելու անհրաժեշտություն ունի: Նման պայմանավորվածություններ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացվել են, սակայն մնացել են թղթի վրա, որովհետև Բաքվում հակադրվում են դրանց` մտավախություններ ունենալով, թե հրադադարի ամրապնդման միջազգային երաշխիքները կհաստատեն նոր ստատուս-քվո, որը ճանապարհ կբացի Արցախի միջազգային ճանաչման համար:
Ռուսաստանցի վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը Tert.am-ին տված հարցազրույցում խոսել է անվտանգության երաշխիքների բացակայության մասին: Նա ասել է. «Ապրիլյան պատերազմից հետո, սակայն, ըստ էության, սա դարձել է անհնար: Նման երաշխիքներ արդեն չի կարող տալ որևէ մեկը: Այս ամենը խանգարում է խթանել բանակցությունները: Այս պայմաններում Հայաստանին այլևս պետք չեն հողերի վերադարձի շուրջ որևէ բանակցություններ, և նախագահ Սարգսյանը, ըստ էության, բաց խոսում է այդ մասին: Դրանք պետք են միայն Ադրբեջանին, այն էլ մեկ տարբերակով, որ դրանք չընթանան ևս 20 տարի»: Միանգամայն օբյեկտիվ գնահատական է, որի խորքում թաքնված են պատերազմի վերսկսման ռիսկերը: 2016-ի իրադարձություններն առայժմ չեն կրկնվում, որովհետև, մի կողմից, Ադրբեջանը պատերազմը վերսկսելու «թուղթ» չի ստանում ուժային որևէ կենտրոնից, մյուս կողմից` ԼՂ խնդիրն այս պահին աշխարհի թերևս միակ հակամարտությունն է, որի առնվազն, այսպես կոչված, մենեջմենթի հարցում Մոսկվան ու Վաշինգտոնը հակասություններ չունեն: Սա բարենպաստ միջազգային ֆոն է Հայաստանի համար, սակայն չի վերացնում պատերազմի վերսկսման ռիսկերը, որովհետև մեկուսացող Ադրբեջանի վարքագիծն ավելի անկանխատեսելի է դառնում:
Ժամանակ
- 14:10«Քո վերջն էլ է այսպես լինելու»․ հայամետ լեհ իրավաբանն Ադրբեջանից սպառնալիքներ է ստանում
- 11:10Ինչ փաստաթուղթ են ցույց տվել Ալեն Սիմոնյանին Մոսկվայում եռակողմ հայտարարությունից առաջ
- 12:10Նիկոլը սկսել է վտանգավոր նոր խաղ՝ ներքաշելով բոլորին. Միքայել Մինասյան
- 15:10Որ Նիկոլն իրեն լավ զգա. նախկին փոխնախարարը՝ պատերազմի պարտության պատճառների մասին
- 11:10Պատերազմում խրախուսել են նահանջը. Օհանյան
- 14:10Շուշին պաշտպանողներին սպառնացել են, որ «Իսկանդերի» հարկվածների տակ կմնան, նրանք ստիպված նահանջել են․ Կուրղինյան
- 13:10Եվրոպական Խորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կործանարար դերակատարումը ԼՂ պատերազմի ընթացքում
- 11:10Տարածաշրջանում պատերազմի բռնկման ցանկացած սցենարով Հայաստանն ակտիվ թատերաբեմ է լինելու. Խուսափել մեզ չի հաջողվելու
- 13:10ԱՄՆ-ն վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը. դեսպան
- 14:10Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին
28.01.2021 | 14:10
28.01.2021 | 13:10
28.01.2021 | 12:10
28.01.2021 | 11:10
27.01.2021 | 14:10
27.01.2021 | 13:10
27.01.2021 | 12:10
27.01.2021 | 11:10
27.01.2021 | 3:10
26.01.2021 | 15:10
26.01.2021 | 14:10
26.01.2021 | 13:10
26.01.2021 | 11:10
25.01.2021 | 14:10
25.01.2021 | 13:10
25.01.2021 | 12:10
25.01.2021 | 11:10
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.