Պաշտպանության նախարարության Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկին, որ տեղի է ունեցել նախօրեին, արել է ուշագրավ հայտարարություն: Նա ասել է, որ Երևանը մտադիր է Հայաստանի խաղաղապահների պատրաստման ԶԱՌ կենտրոնի համար ստանալ միջազգային կարգավիճակ, համապատասխան արտոնագիր:
Կենտրոնը ներկայումս կառուցման փուլում է, ավարտվել է առաջին փուլը՝ ԱՄՆ աջակցությամբ: Դեռևս կա երկու փուլ, որից հետո էլ Հայաստանը ծրագրում է կենտրոնի համար ստանալ միջազգային արտոնագիր:
Այդ դեպքում կստացվի, որ Հայաստանում գործում է խաղաղապահների պատրաստման միջազգային կենտրոն: Սա Հայաստանի համար կլինի գործնականում աննախադեպ ռազմական ենթակառուցվածք, որը կարող է ընդհուպ հնարավորություն տալ Հայաստանում, այսպես ասած, հերթափոխով ունենալ միջազգային ռազմական կոնտինգենտ, իհարկե՝ խաղաղապահների դրոշի ներքո: Անկասկած է, որ այդ հանգամանքը Հայաստանի համար կլինի անվտանգության կարևոր համալրում, սակայն կունենա նաև քաղաքական մի կարևորագույն ենթատեքստ:
Բանն այն է, որ Հայաստանը դիտարկվում է իբրև ռուսական ռազմական հենակետ՝ ոչ միայն հայ-ռուսական հարաբերության, այսպես ասած, ասիմետրիկ բնույթի պատճառով՝ մեղմ ասած, այլ նաև պարզապես Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայության: Եթե Երևանին հաջողվի խաղաղապահների կենտրոնի համար ստանալ միջազգային կարգավիճակ, ապա դա, փաստորեն, կնշանակի, որ Հայաստանում ձևավորվում է միջազգային ռազմական ենթակառուցվածք՝ բազմազգ նշանակության:
Ինչ խոսք, բացարձակապես համեմատելի չեն ռազմակայանի մանդատը և խաղաղապահ ուժերի պատրաստման կենտրոնը, դրանք ֆունկցիոնալ առումով լիովին այլ միավորներ են, սակայն տվյալ պարագայում բանն ամենևին ուղիղ համեմատությունը չէ: Առավել ևս, որ այդպիսի խնդիր ոչ միայն չկա, այլ թերևս միանգամայն ավելորդ է դնելը, քանի որ անհարկի ահանգստություն, հետևաբար դիմադրություն է առաջացնելու նաև ռուսական կողմում: Ավելին՝ այդ դիմադրությունն, անկասկած, կլինի նաև այն դեպքում, երբ Հայաստանը նախաձեռնի միջազգային արտոնագիր ստանալու գործընթացը: Դրանում մենք կարող ենք վստահ լինել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի օրինակով, մասնավորապես դրա ստորագրման հարցում Կրեմլի մի կողմից լոյալությամբ, մյուս կողմից՝ մի շարք ռուսական շրջանակների ագրեսիվ պահվածքով:
Կասկած լինել չի կարող, որ երբ Հայաստանը ձգտի միջազգային մանդատի, նույն շրջանակները, վստահաբար նաև ադրբեջանական լոբբիի հետ սերտ գործակցությամբ, փորձելու են Հայաստանի այդ ձգտմանը տալ հակառուսական խիստ երանգներ և ըստ այդմ՝ սադրել Կրեմլի կոշտ հակազդեցություն: Հետևաբար արդեն իսկ, առնվազն այն բանից հետո, երբ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է Երևանի մտադրության մասին, կա դիվանագիտական-քաղաքական աշխատանքի մեծ տեղ Ռուսաստանի իշխանության հետ, ավելորդ ագրեսիա թույլ չտալու և հակազդեցության ռիսկերը չեզոքացնելու համար՝ հիմնավորապես բացատրելով ռուսներին, որ Հայաստանի մտադրությունն ամենևին ռուսական ռազմական ներկայությանը աևմտյան ներկայություն հակադրելը չէ, այլ ընդամենը անվտանգության հարցում անհրաժեշտ դիվերսիֆիկացիան ապահովելը ոչ միայն ռազմական, այլև քաղաքական առումով: Առավել ևս, որ ապրիլյան պատերազմն այդ իմաստով Ռուսաստանին պարզապես «զրկել» է որևէ փաստարկից՝ ակնհայտ դարձնելով այն, որ Հայաստանն ունի գործընկերների և դաշնակիցների հնարավորինս լայն շրջանակի կարիք:
Վերջին հաշվով, Հայաստանի համար ընդհանրապես մերժելի է ռազմական և ռազմաքաղաքական իմաստով Հայաստանում Արևմուտք-Ռուսաստան որևէ հակադրություն թույլ տալը: Մեծ հաշվով, ինքնիշխան պետությունը, ըստ էության, չպետք է ունենար այդպիսի որևէ խնդիր, այսինքն՝ Ռուսաստանին բացատրելու, թե ինչու է դիմում խաղաղապահ կենտրոնի համար միջազգային կարգավիճակ ստանալու համար: Դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է, և վերջ: Բայց, անկասկած, ստիպված ենք առաջնորդվել իրողությամբ, իսկ դա անհրաժեշտ է դարձնում Ռուսաստանի հետ աշխատանքը, այդ հարթության վրա ռիսկերը չեզոքացնելու համար:
Մյուս կողմից՝ խնդիրն, իհարկե, միայն ինքնիշխանության հարցը չէ, քանի որ գործ ունենք բավականին բարդ մի տարածաշրջանի հետ, որտեղ խաչվում են մի շարք ուժային կենտրոնների շահեր: Օրինակ՝ կասկածից վեր է, որ Հայաստանում միջազգային խաղաղապահ կենտրոնի առկայությունը, հնարավոր բազմազգ ուժերի փաստացի, թեկուզ խաղաղապահ, այդուհանդերձ զինվորականացված ներկայությունը հարցեր է առաջացնելու նաև Իրանում, և կա նաև այստեղ աշխատանքի դաշտ՝ Թեհրանի մոտ հնարավոր հարցերը և անհանգստությունները փարատելու: Այդ իմաստով, Հայաստանն, իհարկե, չի կարող իր շահի գերակայությամբ հանդերձ՝ հաշվի չառնել նաև այլ շահեր:
Մյուս կողմից՝ նաև հենց այդ շահերը հաշվի առնելով է նաև, որ Հայաստանում խաղաղապահների պատրաստման միջազգային կենտրոնը կլինի տարածաշրջանում անվտանգությունը բալանսավորող կարևոր գործոն: Իսկ այդ բալանսը առնվազն առայժմ ու միջնաժամկետ հեռանկարում, որը կարող ենք դիտարկել առնվազն 20-30 տարիների, այսինքն՝ «ֆուտուրոլոգիական» դիտարկման ենթակա դիապազոնի շրջանակում, բխում է Կովկասում ներկայացված բոլոր ուժային աշխարհաքաղաքական կենտրոնների շահից:
- 13:10ԱՄՆ-ն վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը. դեսպան
- 14:10Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին
- 13:10Վարդենիսում, Երևանում էլ են շատ ադրբեջանցիներ ապրել. Փաշինյանը թշնամու ջրաղացին ջուր է լցնում և նրան ուղղություն տալիս
- 14:10Հայկական կողմի զոհերի թիվը 4000-ից չի անցնելու. փոխվարչապետ
- 15:14Երեք պատճառ կա, թե ինչու է Հայաստանը գտնվում նման քաոսային և խառը իրավիճակում
- 14:10Շուշին թուրքին տվել են Նիկոլը, օմեգան, էրատոն ու մյուս ծածկանունավորները, այլ ոչ՝ գրավել իլհամը, մեհրիբանն ու մյուսները .Արփինե Հովհաննիսյան
- 13:10Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետև անելու են ամեն ինչ մեզ է՛լ ավելի ճնշելու, է՛լ ավելի շրջափակելու համար. Էլիբեգովա
- 15:10Հիմա, թե քանի հոգի են գերի այս պահին, ի՞նչ կարեւոր է. Հովիկ Աղազարյան
- 13:10Թուրքիայում նախատեսված զորվարժությունները երեք հիմնական խնդիր են լուծում. Տիգրան Աբրահամյան
- 12:10Եթե արցախյան խնդիրը կարգավորվել է, ապա ինչու՞ է Ադրբեջանի նախագահն ամեն օր հոխորտում հայ ժողովրդին և վիրավորում Հայաստանի իշխանություններին
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.