Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ, չգիտես ինչու, նախագահի աշխատակազմի հարաբերությունները երբեք լավ չեն եղել, չի բացառվում, որ դա կապված է ընտրությունների հետ, չի բացառվում նաև, որ փողի խնդիր կա: Ինչևէ:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ դրա ապացույցն էր:
Իհարկե, այս օրերին քննարկվում է նախագահի ելույթը, սակայն մեկ բան պարզ է, որ 2018-ից հետո արդեն համայնքապետերն արդեն ոչ ոքի պետք չեն. չկա ընտրություն, չկա գյուղապետ:
Նախագահը մոռացել է, որ հենց այդ նույնն համայնքապետերն են ապահովում ՀՀԿ-ի հաղթանակը, հենց այդ նույն համայնքապետերը կամ նրանց մերձավորներն են փող բաժանում, նրանք են նստում ընտրատեղամասերում՝ հատկապես քվեատուփի մոտ, և հենց նրանց ձեռամբ են օրհնվում ՀՀԿ ընտրությունները:
Նախագահի ելույթից պարզ է դառնում, որ իրողություններն իրոք այլ են լինելու 2018-ին՝ սահմանադրական փոփոխություններից հետո. իշխանություններն արդեն հանգիստ կաշխատեն, չեն անհանգստանա, թվեր չեն կեղծի, փող չեն բաժանի և այսպես շարունակ:
Եթե Սերժ Սարգսյանը հեռանում է, ապա նման ելույթն ո՞ւմ էր պետք. դա նման չէր հեռացող նախագահի ելույթի, այլ զգուշացում, որ դեռ կարող եմ պայքարել կոռուպցիայի դեմ՝ ի դեմս գյուղապետերի:
Չմոռանանք, որ ձուկը գլխից է հոտում, և կոռուպցիան առանց իշխանական հովանավորության պարզապես գոյություն չունի: Այժմ, ինչպես երևում է, նախագահը որոշել է կաշառակերներ որսալ, իսկ արդեն նավակից դուրս նետված գյուղապետերից բացի, էլ ո՞վ կա հարմար թեկնածու:
Ըստ նախագահի՝ պարզվում է, որ գյուղապետերն են երկրիս կաշառակերները, հենց նրանք են խոշոր կազմակերպություններ հիմնել և պետության գումարներով կառուցել, օրինակ, աղետի գոտու շենքերը, որոնք, շնորհիվ իշխանական «Գլենդեյլ հիլզ» ընկերության, այդպես էլ մինչև վերջ չկառուցվեցին, իսկ կառուցվածները կառուցման պահից իսկ քանդվում էին անորակությունից: Բյուջեի միլիոնները, սակայն, հոսեցին ՀՀ նախագահի ազգականների, որոշ մեծ ու փոքր ՀՀԿ-ականների գրպանները, քանի որ բաժնետերերն այդ մեծ թխվածքից շատ էին:
Ինչպես ասում էր նախագահը՝ չեն հանդուրժի: Ինչպես գիտենք, համայնքապետերը սուրբ չեն, և ՀՀԿ-ի օգտին աշխատելու դիմաց նրանց տրվել է ազատություն՝ համայնքից քամելու հնարավորը և բոլորն էլ այս կամ այն կերպ մեղքերի տակ են. անմեղ համայնքապետ չկա կամ գրեթե չկա:
Իսկ թե էլ ի՞նչ է ՀՀԿ-ն պահանջում համայնքապետերից՝ վախեցնելու դիմաց, երևի թե քննարկվել է կուլուարներում:
Համայնքապետերը երբեք էլ ազատություն չեն ունեցել և չեն էլ ունենալու, նրանք անգամ չեն կարող մի որևէ կաշառակեր մշակույթի տան ղեկավարի աշխատանքից գոնե հեռացնել, որովհետև զանգում է որևէ նախարար, զանգում են ներկա և նախկին կիսապաշտոնյայի սիրուհիները, զանգում են գեներալ-գնդապետների ծանոթները: Կարճ ասած՝ «մարդ են մեջ գցում»՝ պաշտոնին մնալու համար, անգամ եթե այդ պաշտոնը սովորական ակումբի ղեկավարի պաշտոնն է: Կամ հակառակը՝ համայնքապետի ողջ ընտանիքն աշխատում է կա՛մ դպրոցում, կա՛մ ակումբում, կա՛մ համայնքապետարանում և ոչինչ չանելով՝ փող աշխատում. սա ևս սովորական է:
Ինչպես երևում է նախագահի խոսքից, որոշել է պատվով, հարգանքով, դեմոկրատաբար հեռանալ ՀՀ նախագահի պաշտոնից և անել այն, ինչը չի արել՝ բռնել կաշառակերներին. նախագահական կոռուպցիոն շրջապատը թողած՝ ընկել է խեղճ ու կրակ համայնքապետերի հետևից՝ թե տեսեք-տեսեք կաշառակերներ եմ բռնել, սակայն այդ «կաշառակերները» հենց ՀՀԿ թողտվությամբ են չարաշահումներ արել՝ ՀՀԿ-ի օգտին ընտրություններում աշխատելու դիմաց: Այժմ ՀՀ նախագահը լքում է նախագահի նավը, իսկ նավավարներին դո՞ւրս է նետում նավից, սակայն ցանկացած կոռուպցիոն շղթայի բացում որևէ համայնքում՝ թելը տանելու է դեպի իշխանության վերին օղակներ, նաև՝ նախագահական, իսկ այդ դեպքում ո՞ւմ է ձերբակալելու դեռևս ՀՀ նախագահը:
Նախագահականի դռնապանի՞ն…
- 15:10Որ Նիկոլն իրեն լավ զգա. նախկին փոխնախարարը՝ պատերազմի պարտության պատճառների մասին
- 11:10Պատերազմում խրախուսել են նահանջը. Օհանյան
- 14:10Շուշին պաշտպանողներին սպառնացել են, որ «Իսկանդերի» հարկվածների տակ կմնան, նրանք ստիպված նահանջել են․ Կուրղինյան
- 13:10Եվրոպական Խորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կործանարար դերակատարումը ԼՂ պատերազմի ընթացքում
- 11:10Տարածաշրջանում պատերազմի բռնկման ցանկացած սցենարով Հայաստանն ակտիվ թատերաբեմ է լինելու. Խուսափել մեզ չի հաջողվելու
- 13:10ԱՄՆ-ն վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը. դեսպան
- 14:10Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին
- 13:10Վարդենիսում, Երևանում էլ են շատ ադրբեջանցիներ ապրել. Փաշինյանը թշնամու ջրաղացին ջուր է լցնում և նրան ուղղություն տալիս
- 14:10Հայկական կողմի զոհերի թիվը 4000-ից չի անցնելու. փոխվարչապետ
- 15:14Երեք պատճառ կա, թե ինչու է Հայաստանը գտնվում նման քաոսային և խառը իրավիճակում
27.01.2021 | 11:10
26.01.2021 | 15:10
26.01.2021 | 14:10
26.01.2021 | 13:10
26.01.2021 | 11:10
25.01.2021 | 14:10
25.01.2021 | 13:10
25.01.2021 | 12:10
25.01.2021 | 11:10
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.