Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2018 թ-ի սկզբին: Միեւնույն ժամանակ ադրբեջանական կողմը հստակ նշում է, որ հանդիպումը տեղի է ունենալու հունվարին, ավելին՝ այդ ամսվա երկրորդ կեսին, մինչդեռ հաղորդագրության հայկական տարբերակում միայն նշվում է «2018 թ-ի սկիզբը»:
Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, սակայն մեկ կարեւոր փաստ բացակայում է կամ ուղղակի միտումնավոր չի հիշատակվում: Խոսքը Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման մասին է, որն ըստ հայկական կողմի տարածած մամուլի հաղորդագրության՝ եղել է նախօրեին Վիեննայում երկու արտգործնախարարների քննարկման օրակարգում:
«Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում 2016 թ-ի ապրիլյան ռազմական բախումներից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել էին անվերապահորեն հետեւել հրադադարի պահպանման ռեժիմին, մեծացնել առաջնագծում Անջեյ Կասպշիկի ղեկավարության տակ գործող դիտորդների քանակը եւ հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմներ ներդնել շփման գծում:
Այդ հանդիպումներից գրեթե անմիջապես հետո Բաքուն հրաժարվեց հետաքննության մեխանիզմների ներդրումից, իսկ ըստ ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի՝ համաձայնեց մեծացնել միջազգային դիտորդների թիվը, սակայն դեռեւս համաձայնեցված չեն նրանց տեղակայման վայրի հետ կապված հարցերը:
Ժնեւում այս տարվա նոյեմբերի 16-ին տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ գագաթաժողովին պայմանավորվածություն ձեռք բերվեց «միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու եւ հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով»: Մինչդեռ հանդիպումից երեք օր անց՝ հոկտեմբերի 19-ին, Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից 19-ամյա զինծառայող զոհվեց:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչ Հիքմեթ Հաջիեւը ոչ հստակ է ներկայացնում Վիեննայում կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ տեղի ունեցած քննարկումների առարկան: Համաձայն Հաջիեւի հայտարարության, որը մեջբերում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը, այս անգամ Վիեննայում նախարարները ինտենսիվ կերպով քննարկել են հակամարտության կարգավորմանն ուղղված առկա առաջարկները:
«Ինտենսիվ բանակցությունների արդյունքնում համաձայնություն է ձեռք բերվել նախարարների մակարդակով եւս մեկ հանդիպում անցկացնել 2018 թ-ի հունվար ամսի երկրորդ կեսին», — տեղեկացրել է Հաջիեւը եւ մեջբերել Մամեդյարովի խոսքերը. «Տեղի է ունեցել պոզիտիվ եւ կառուցողական հանդիպում»:
- 13:10ԱՄՆ-ն վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը. դեսպան
- 14:10Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին
- 13:10Վարդենիսում, Երևանում էլ են շատ ադրբեջանցիներ ապրել. Փաշինյանը թշնամու ջրաղացին ջուր է լցնում և նրան ուղղություն տալիս
- 14:10Հայկական կողմի զոհերի թիվը 4000-ից չի անցնելու. փոխվարչապետ
- 15:14Երեք պատճառ կա, թե ինչու է Հայաստանը գտնվում նման քաոսային և խառը իրավիճակում
- 14:10Շուշին թուրքին տվել են Նիկոլը, օմեգան, էրատոն ու մյուս ծածկանունավորները, այլ ոչ՝ գրավել իլհամը, մեհրիբանն ու մյուսները .Արփինե Հովհաննիսյան
- 13:10Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետև անելու են ամեն ինչ մեզ է՛լ ավելի ճնշելու, է՛լ ավելի շրջափակելու համար. Էլիբեգովա
- 15:10Հիմա, թե քանի հոգի են գերի այս պահին, ի՞նչ կարեւոր է. Հովիկ Աղազարյան
- 13:10Թուրքիայում նախատեսված զորվարժությունները երեք հիմնական խնդիր են լուծում. Տիգրան Աբրահամյան
- 12:10Եթե արցախյան խնդիրը կարգավորվել է, ապա ինչու՞ է Ադրբեջանի նախագահն ամեն օր հոխորտում հայ ժողովրդին և վիրավորում Հայաստանի իշխանություններին
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.