


Միխայիլ Սաակաշվիլիի համախոհների եւ իրավապահների միջեւ բախումներ են տեղի ունեցել։ Սաակաշվիլիին տեղափոխող մեքենան շարունակում է արգելափակված մնալ, հայտնում է «112 Ուկրաինան»։
Այն բանից հետո, երբ իրավիճակը սրվել էր, իրավապահներն արցունքաբեր գազ էին կիրառել, որից հետո իրավիճակը հաջողվել էր կայունացնել։
«Հիմա իրադրությունը նորից սրվել է։ Մոտ կես ժամ իրավիճակը կայուն էր, հանգստություն էր պահպանվում։ Բայց բառացիորեն մի քանի րոպե առաջ ուժայինները ցրել են մարդկանց ամբոխը, որպեսզի բուֆերային գոտի կազմեն։ Դրանից հետո Սաակաշվիլիի համախոհներն ակտիվ գործողությունների էին անցել, սկսվել էին բախումները։ Իրավապահները հատուկ միջոցներ են օգտագործել, հավանաբար դա արցունքաբեր գազ էր։ Իրադրությունը մի փոքր հանդարտվել է։ Բողոքի ակցիան առաջնորդող մարդիկ կոչ են անում հանդարտություն պահպանել եւ կոնֆլիկտի չգնալ։ Այստեղ են Կարմիր խաչի ներկայացուցիչները։ Մեքենան, որի մեջ գտնվում է Սաակաշվիլին, բաց չեն թողնում, այն շրջապատել են Ազգային գվարդիայի եւ Ազգային ոստիկանության ուժերը»,– փոխանցում է հեռուստաալիքի թղթակիցը։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բարձրացել էր իր բնակարանի շենքի տանիք և սպառնում էր ինքնասպանություն գործել , եթե իրավապահ մարմինները անհապաղ չհեռանան իր բնակարանից: Նշենք , որ վերջիններս Սաակաշվիլիի բնակարանում խուզարկում են անցկացնում :
Այս պահին Սաակաշվիլիի բնակարանում են , ոչ միայն բժիշկներ, այլ նաև փրկարարները, որոնք արդեն տանիքից իջեցրել էն Վրաստանի նախկին նախագահին:
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10