Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 3-ի համարում
ՀՀ պաշտպանության նախարարությունը, փաստորեն, ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել «Զինապարտության մասին օրենքի» նոր նախագծի գարնանային տապալմանը, եւ դրա դրույթները համառորեն իրագործում է քայլ առ քայլ: Հիշեցնենք, որ սույն նախագծով նախատեսվում էր, որ բուհ ընդունվելու դեպքում՝ տղաները կարող են բանակի տարկետման իրավունքից օգտվել ընդամենը մեկ անգամ: Այսինքն, բակալավրիատն ավարտելուց հետո բոլորն անխտիր պետք է զորակոչվեին: Բայց, քանի որ ՊՆ-ն չկարողացավ դեմ գնալ ուսանողների հսկայական այս բանակին, նրանց սկսեց բանակ զորակոչել մաս-մաս (ընդ որում՝ շատ փոքր մասերով, քանի որ, հասկանալի է, այդ կերպ աղմուկը շատ ավելի փոքր կլինի): Առաջինը, փաստորեն, բուհերի մագիստրատուրաների վճարովի համակարգում սովորող տղաներն էին, որոնք մի թեթեւ աղմկեցին, բայց այդպես էլ ոչնչի չհասնելով՝ գնացին ծառայելու:
Այժմ ՊՆ-ն որոշել է բանակ զորակոչել բժշկական գիտությունների թեկնածուներին: Սրա համար նոյեմբերի 18-ին կառավարությունը որոշում է ընդունել ուժը կորցրած ճանաչել դեռ 2000 թվականի հունվարին ընդունված այն որոշումը (թիվ 15), որով տարկետման իրավունք էր տրվում գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներին՝ գիտության թեկնածուներին եւ դոկտորներին, որոնք աշխատում են պետական բուհերում եւ պետական հիմնարկներում՝ ըստ իրենց մասնագիտության, նաեւ երեք եւ ավելի երեխա ունեցող պահեստազորի սպաներին (խոսքը, ի դեպ, գիտությունների 70 թեկնածուների մասին է): Սակայն «Զինապարտության մասին օրենքով»՝ մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ զբաղվող գիտության թեկնածուներն ու դոկտորներն ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից:
Ու թեեւ սույն օրենքով նախատեսված է նաեւ, որ պահեստազորի սպաները (իսկ բժշկական գիտությունների թեկնածուները պահեստազորի սպա են) պարտադիր զինծառայությունից ազատվում են առողջական վիճակի պատճառով կամ կառավարության որոշմամբ (ասել է թե՝ նաեւ զորակոչվում են կառավարության որոշմամբ), սակայն նախկինում ՊՆ-ն երբեք օրենքի այս կետից չի օգտվել: Երեկ, երբ մենք փորձեցինք պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանից ճշտել՝ արդյո՞ք այս ամենը տապալված «Զինապարտության մասին օրենքի նախագծի» քայլ առ քայլ իրականացումն է, թե՞ բանակում կրկին «նեդաբորի» խնդիր կա, նա պատասխանեց. «Օրենքն այստեղ կապ չունի, նեդաբորը՝ նույնպես»:
Իսկ ահա ՊՆ իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանն ասաց. «Երեւի ռեսուրսի խնդիր կա: Եթե անհրաժեշտ չլիներ, չէին տանի»: Եւ քանի որ կառավարության որոշումն արդեն կա, ՊՆ-ն անմիջապես գործի է անցել: Մեզ հայտնի դարձավ, որ զինկոմիսարիատները ծանուցագրեր են ուղարկել բժշկական գիտությունների բոլոր թեկնածուներին: Կառավարության սույն որոշումը, բնականաբար, մեծ ընդվզում է առաջացրել բժշկական գիտությունների թեկնածուների շրջանում: Նրանք արդեն բաց նամակ են պատրաստել՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին:
Բժշկական գիտությունների թեկնածուները համարում են, որ սա երիտասարդ գիտական հատվածի եղեռն է: Այսինքն, ստացվում է, որ գիտությունների թեկնածուները, որոնց մեջ իսկապես շատ լուրջ երիտասարդներ կան, պետք է գնան բանակ որպես բժշկական զորամասի պետի օգնական՝ դերմատիտ ու սնկային հիվանդություններ բուժելու: Երեկ մեզ հետ զրուցած բժշկական գիտությունների թեկնածուներից մեկն ասում էր, որ իրենք բոլորն են եղել զինկոմիսարիատներում եւ նրանց ասել են. «Դե, տղերք, մեկ ա՝ դուք գնացող չեք եւ աշխատելու եք ինչ-որ կերպ ազատվել»: Ի դեպ, նրանց տեղեկություններով, արդեն եղել են թեկնածուներ, որոնք գումարի միջոցով կարողացել են լուծել իրենց հարցերը: Մեզ հետ զրուցած գիտությունների թեկնածուները պնդում էին, որ կառավարության այս որոշումը կոռուպցիայի շատ ավելի լայն հնարավորություններ է տալիս առանց այն էլ կոռումպացված այս ոլորտի ներկայացուցիչներին, եւ փաստորեն դրա ակնարկը զինկոմիսարիատներում արդեն արվել է:
«Մենք բոլորս էլ Ռուսաստան գնալու հնարավորություն ունենք եւ այնտեղ հանգիստ 1500-2000 դոլարանոց աշխատանք կունենանք ու կսկսենք բուժել ոչ թե հայերին, այլ ռուսներին: Այս որոշումը նրա համար է, որովհետեւ բժիշկների «նեդաբոր» կա բանակում: Ու հեքիաթ են բոլոր այն հայտարարությունները, թե բանակում կարելի է գիտությամբ զբաղվելու բոլոր հնարավորությունները ստեղծել: Իսկ երկու տարին բանակում գիտական աշխատողի համար ոչ թե 2, այլ 10 տարվա կորուստ է»,- երեկ ասում էին գիտության թեկնածուները: Բնականաբար, նրանք չեն պատրաստվում լուռումունջ ենթարկվել կառավարության այս որոշմանը: Մեզ հայտնի դարձավ, որ արդեն նախապատրաստվում է ասուլիսների շարք, առողջապահության ոլորտի հայտնի ներկայացուցիչների շրջանում կազմակերպվում է ստորագրահավաք: Բժշկական գիտությունների թեկնածուներին արդեն իրենց աջակցությունն են հայտնել բժշկական ոլորտի բոլոր ասոցիացիաների նախագահներն ու գլխավոր մասնագետները:
Առաջիկայում ակցիաներ են նախատեսվում նաեւ հիվանդանոցներում: Սա կազմակերպելն, իհարկե, բավական դժվար է, քանի որ զանազան խնդիրների հետ է կապված: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ բժշկական գիտությունների թեկնածուներին միանալու պատրաստակամություն են հայտնել նաեւ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ եւ ուսանողներ: Մի խոսքով, դանդաղ եւ անաղմուկ քայլերով բոլորին բանակ տանելու ՊՆ ծրագիրը կարող է լուրջ խոչընդոտների հանդիպել:
- 13:10Իսկ եթե տեսնում էին, որ չեն կարողանում աշխատել, պետք է իշխանությունն անցնցում հանձնեին այն մարդկանց, որոնք ունեին պատերազմ վարելու բազմամյա փորձ
- 11:10Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկայի» տարբերանշանով սառնարանային կցորդներ, որոնցում պահվում են զինծառայողների աճյուններ
- 14:10Հադրութի շրջանից կա 99 զոհ. 47 անհայտ կորած. Նրանցից շատերին չէին հասցրել տարհանել
- 12:10Մենք պետք է կարողանանք պահպանել Հայաստանից և Արցախից այն, ինչ մնացել է. Կոմանդոս
- 14:10Հայաստանում բոլորը ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն. Մինասյան
- 12:10Կառավարությունը փորձում է հասնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունության կասեցմանը. Վահե Հակոբյան
- 15:10Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. Ցոլակյան
- 13:10Փաշինյանի գլխավոր ասելիքն ԱԺ-ում գերիների վերադարձման վերաբերյալ հարցին հետևյալն էր՝ «բա ինչի Սերժի ժամանակ չէիք հարցնում
- 11:10Ադրբեջանցիները մի քանի օր առաջ սպանել են գերեվարված 44–ամյա տղամարդուն ու թաղել Հադրութում
- 12:10Առողջապահության նախարարությունը ղեկավարելու է Թորոսյանը, պատասխանատվությունը կրելու է Ավանեսյանը․ համաճարակաբան
27.01.2021 | 14:10
27.01.2021 | 13:10
27.01.2021 | 12:10
27.01.2021 | 11:10
27.01.2021 | 3:10
26.01.2021 | 15:10
26.01.2021 | 14:10
26.01.2021 | 13:10
26.01.2021 | 11:10
25.01.2021 | 14:10
25.01.2021 | 13:10
25.01.2021 | 12:10
25.01.2021 | 11:10
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.