Արգենտինական «Independente» հայտնի ֆուտբոլային ակումբի ծագումով հայ փոխնախագահ, «Դեպորտիվո Արմենիո»ֆուտբոլային ակումբի նախագահ Նորայր Նակիսի ձերբակալությանը Արգենտինայի հայ համայնքում անտարբեր են և չեն պատրաստվում բողոքի ակցիաներ կազմակերպել, Aysor.am-ին փոխանցել են արգենտինահայ համայնքից:
Համայնքի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինչ-որ տեղ ձերբակալությունն իրենց համար սպասելի էր, քանի որ իրենք տեղյակ են ֆուտբոլային խաղերի տոմսերի վաճառքի ու թանկ գնով վերավաճառքի, ինչպես նաև խուլիգանության դեպքերին, որոնք կապվում են Նակիսի անվան հետ: Նրա խոսքով, նույնիսկ եղել են դեպքեր, երբ խաղի տոմսերը այլ ակումբների ներկայացուցիչներին անվճար բաժանելու կամ նվիրելու փոխարեն, դրանք իր կողմից վաճառվել են: «Չենք կարող ասել, թե հրեշտակ է, բայց շատ-շատ գործեր արած է, որ նորմալ չէ: Համայնքը չի ցանկանում խառնվել այդտեսակ գործերին», — նշեց նա:
Հայ համայնքում, մեր զրուցակցի փոխանցմամբ, նույնիսկ որոշ հակակրանք կա Նորայր Նակիսի նկատմամբ, քանի որ, նրա խոսքով, վերջինը «թուրքամետ է և Թուրքիայի ներկայիս նախագահ Էրդողանի նկատմամբ անթաքույց համակրանք է ունեցել»:
«Հիշում ենք, որ երբ արգենտինահայ համայնքը, հատկապես երիտասարդները, Էրդողանի այցի ժամանակ բողոքի ակցիա էր կազմակերպել այն շենքի դիմաց, որտեղ գտնվում էր Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան: Այդ շենքից դուրս էին գալիս լրագրողները, բոլորը հետաքրքրվում, թե մենք ի՞նչ ենք ուզում, հետաքրքրվում էին, թե ինչու՞ ենք բողոքի ակցիա կազմակերպել: Բայց Նակիսը բացարձակապես չհետաքրքրվեց, և հետո մենք լուսանկարներ տեսանք, թե ինչպես է նա Էրդողանի հետ ողջագուրվում», — պատմեց Aysor.am-ի զրուցակիցը:
Ավելի ուշ, երբ համայնքում տարակուսել են Նակիսի այս վարքից, նա բացատրել է, որ ինքը Էրդողանին խնդրել է պոլսահայ համայնքին «լավ նայել»: «Բայց մենք չենք հավատացել այդ խոսքերին», — փոխանցեց մեր արգենտինահայ զրուցակիցը:
Նորայր Նակիսը բացի ֆուտբոլային գործունեությունից, նաև բիզնեսմեն է և, մեր զրուցակցի խոսքով, ոսկեղենի խանութներ ունի:
Ինչ վերաբերում է Նակիսի ձերբակալությանը, ապա մեր զրուցակցի խոսքով, ֆուտբոլային արգենտինահայ մենեջերի ձերբակալության պահին նրա հետ եղել է հայ երգիչ Թաթա Սիմոնյանը. այդ ժամանակ Նակիսը դիմավորելիս է եղել համերգ տալու համար Արգենտինա ժամանած երգչին:
«Հայ համայնքի անվան համար Նակիսի ձերբակալությունը լավ չէր, որովհետև շատերը մեզ ասում են՝ դուք ֆուտբոլի մաֆիա ունեք, այսպիսի խուլիգանություններ եք անում, այս եք անում, այն եք անում», — նշեց նա:
- 15:10Հիմա, թե քանի հոգի են գերի այս պահին, ի՞նչ կարեւոր է. Հովիկ Աղազարյան
- 13:10Թուրքիայում նախատեսված զորվարժությունները երեք հիմնական խնդիր են լուծում. Տիգրան Աբրահամյան
- 12:10Եթե արցախյան խնդիրը կարգավորվել է, ապա ինչու՞ է Ադրբեջանի նախագահն ամեն օր հոխորտում հայ ժողովրդին և վիրավորում Հայաստանի իշխանություններին
- 11:10Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՀՀ ՄԻՊ
- 14:10Ի՞նչ առաջարկներ են եղել Միքայել Համբարձումյանին՝ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց. Դեժավյու տելեգրամյան ալիք
- 12:10Գունավոր հեղափոխություններն իշխանության են բերում անգրագետների, որոնք ամբոխին գայթակղում են անիրականանալի երազանքներով
- 11:10Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա
- 13:10Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
- 11:10Ադրբեջանը կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարությունը. Արցախի ԱԳՆ
- 14:10Այսօր արդեն պարզ է, որ Նիկոլը միայնակ է կայացրել պատերազմը շարունակելու որոշումը
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.