Այսօր Ամերիկայի միջին վիճակագրական բնակիչը տարեկան մոտ 7 կգ յոգուրտ է ուտում, սակայն քչերը գիտեն այն մասին, որ Միացյալ Նահանգներում յոգուրտ առաջինը սկսել է արտադրել հայ ամուսինների զույգը:
Սարգիս Կոլոմբոսյանն ու Ռոզա Կրիկորյան-Կոլոմբոսյանը` «Colombo» հայտնի յոգուրտի հեղինակները, առաջիններից էին, որոնց հաջողվեց լիարժեք կյանքի կոչել ամերիկյան երազանքը և զարմանալի հաջողության պատմություն ստեղծել: Sputnik Արմենիան բացառիկ հարցազրույց է ներկայացնում Սարգսի և Ռոզայի որդի Ռոբերտ (Բոբ) Կոլոմբոսյանի հետ, որին վիճակված էր դառնալ ընտանեկան բիզնեսի ժառանգորդը: Զրուցել է Լիլիթ Հարությունյանը:
Արևմտյան Հայաստանից Ամերիկա գաղթած Սարգիս Կոլոմբոսյանն ու Ռոզա Կրիկորյանը 1990-ականների սկզբին ծանոթացան Մասաչուսեթսում և որոշեցին ամուսնանալ: Սարգիսը միրգ ու բանջարեղեն էր վաճառում, իսկ նրա կինն աշխատում էր բրդի արտադրության գործարանում: Երբ ընտանիքում 4 երեխա հայտնվեց, Ռոզան որոշեց օգնել ամուսնուն, հին հայկական բաղադրատոմսով նա սկսեց յոգուրտներ պատրաստել, որոնք քիչ ավելի ուշ ստացան «Colombo» անվանումը:
Շուտով նոր արտադրանքը, որը հայտնի էր միայն Արևելքից գաղթածներին, մեծ պահանջարկ սկսեց վայելել շրջակայքում: Կամաց-կամաց բիզնեսը սկսեց զարգանալ, գործին միացան նաև երեխաները: Այդպես անցյալ դարի 30-ականների վերջին Մասաչուսեթս նահանգի Անդովեր քաղաքում հիմնադրվեց «Colombo & Sons Creamery» ընկերությունը:
1960 թվականին ձեռնարկության վաճառքը կտրուկ աճեց, երբ հեղինակավոր ամերիկյան պարբերականներից մեկում հոդված հայտնվեց յոգուրտի օգտակար հատկությունների մասին: Մոտ տասը տարի անց Բոբ Կոլոմբսոյանը գլխավորեց ընկերության նախագահի պաշտոնը և կառավարում էր բիզնեսը եղբոր` Ջոնի հետ: Արդեն 1975 թվականին «Colombo»-ն ԱՄՆ-ի ամենավաճառվող յոգուրտը դարձավ:
1993 թվականին ապրանքանիշը գնեց «General Mills» ընկերությունը, իսկ 2010 թվականին ընկերությունը դադարեցրեց «Colombo»-ի արտադրությունը՝ կենտրոնանալով իր «Yoplait» ապրանքի վրա: Բոբ Կոլոմբոսյանը, որն այդ ժամանակ 84 տարեկան էր, ընկերության որոշումը հետևյալ կերպ մեկնաբանեց. «ԱՄՆ-ի հնագույն ապրանքանիշից հրաժարվելն ամենավատ բանն էր, ինչ կարող էր անել ընկերությունը»:
-Արևմտյան Հայաստանի ո՞ր քաղաքից են ձեր ծնողները ԱՄՆ տեղափոխվել:
— Հայրս Չնկուշ գյուղից է (ժամանակակից Դիարբեքիրի շրջան — խմբ.), մայրս` Քիլիսից: Սարգիսը Չիկագո է տեղափոխվել 1910 թվականին՝ օգնելու համար եղբորը, որն այն ժամանակ հոթ-դոգ էր վաճառում: Ռոզան Ամերիկա էր տեղափոխվել 1922 թվականին երկու եղբայրների, քրոջ և նրա ամուսնու հետ, ընդ որում՝ նրանք որոշակի ժամանակ Մարսելում մնացին: Արդյունքում նա բնակություն հաստատեց Մասաչուսեթս նահանգի Լորենս քաղաքում, որտեղ աշխատում էր գործարանում: Հենց այդտեղ էլ նա հանդիպեց իր ապագա ամուսնուն:
-Արդյո՞ք հայկական մածուն համտեսել եք:
— Իհարկե, ես կերել եմ մածուն: Դրա պատրաստման տեխնոլոգիան մայրս «բերել էր» Հայաստանից, և հենց դա էլ ընկած էր մեր արտադրանքի հիմքում:
-Ձեր ընտանիքը երբևէ չի զղջացե՞լ է, որ վաճառեց ապրանքանիշը General Mills ընկերությանը:
— Զղջացել է, քանի որ մի քանի տարի առաջ նրանք արտադրությունից հանեցին «Colombo»-ն և իրենց ուշադրությունը կենտրոնացրեցին Yoplait-ի վրա, այն դեպքում, երբ «Colombo»-ն ԱՄՆ-ում 75 տարվա ընթացքում առաջատար բրենդ էր համարվում:
-Ձեր արտադրանքին նվիրված հոդվածների տակ ընթերցողները հաճախ են մեկնաբանություններ թողնում, որոնց իմաստն այն է, թե «Colombo»-ն լավագույնն է եղել: Դուք կամ ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը մտածե՞լ է վերսկսել հին բաղադրատոմսով յոգուրտի արտադրությունը:
— Այո: Ըստ էության, ես դեռ պատրաստում եմ այն հին արտադրանքը, որը մայրս էր պատրաստում հեռավոր 30-ականներին, և բաժանում եմ այն ընտանիքի անդամներին ու ընկերներին:
Այսօր ես 92 տարեկան եմ: Եթե ես գոնե 10 տարով երիտասարդ լինեի, անպայման արտադրանքը շուկա կվերադարձնեի:
Մեր ընտանիքի անդամներից շատերը հետաքրքրություն են ցուցաբերում այս թեմայի վերաբերյալ, բայց այդ հետաքրքրությունը բավական համեստ է: Այսօր շուկայում մրցակցությունը մեծ է, հունական յոգուրտների մեծ տեսականի կա, սակայն «Colombo», անկասկած, լավագույնն էր:
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
- 11:10Պատմական չվերթ Երևանից Վան
- 12:10ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է հօգուտ Ադրբեջանի լրտեսության դեպք
27.01.2021 | 13:10
27.01.2021 | 12:10
27.01.2021 | 11:10
27.01.2021 | 3:10
26.01.2021 | 15:10
26.01.2021 | 14:10
26.01.2021 | 13:10
26.01.2021 | 11:10
25.01.2021 | 14:10
25.01.2021 | 13:10
25.01.2021 | 12:10
25.01.2021 | 11:10
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.