ԱՄՆ-Ռուսաստան պայմանավորվածությունները Սիրիայի հարցում իրականում ներառում էին միջազգային մի շարք խնդիրներ, այդ թվում Ղարաբաղի հակամարտության խնդիրը: Դրանից հետո էր, որ Էրդողանը հայտարարեց, թե Պուտինը մեծ հույս չունի, որ Ղարաբաղի տարածքները կամ «5 շրջանները» կհանձնվեն Ադրբեջանին:
ԱՄՆ-ն նոյեմբերի 9-ին Վիեննայի մշտական կոմիտեի նիստում հստակ հայտարարեց Ղարաբաղում ներկայիս ստատուս-քվոն պահպանելու մասին, որից հետո դրան իր համաձայնությունը տվեց նաեւ Ռուսաստանը: Այնուհետեւ Բաքու եւ Երեւան ժամանեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովը՝ կողմերին բացատրելու նոր իրավիճակի նրբությունները: Բաքվում նա հայտարարեց, որ Ռուսաստանն այդ հարցում աշխատում է ԱՄՆ-ի հետ եւ սեպարատ համաձայնություններ չեն լինելու:
Հետաքրքիր է, որ այս իրադարձությունները ժամանակային առումով համընկան ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճռին, որով որոշվում էին Հայաստանի սահմանները: Վճռից ընդամենը մեկ շաբաթ անց ռուսական զորքը ներխուժեց Հայաստան եւ ոչնչացրեց հայկական անկախ պետականությունը: Մոսկվան այդ ժամանակաշրջանում սերտ համագործակցում էր Թուրքիայի հետ, եւ երկու պետությունները կարողացան հաղթահարել իրենց համար միջազգային բարդ իրավիճակը, այդ թվում հայկական շահերի ու տարածքների հաշվին:
Ինչպես հիմա, այն ժամանակ էլ տարածաշրջանում տեղի էին ունենում բուռն իրադարձություններ, գծվում էին Մերձավոր Արեւելքի նոր սահմանները: Ռուսաստանն ու Թուրքիան սեպարատ համաձայնություններով Հարավային Կովկասում ձեւավորեցին ստատուս-քվո, որը գոյատեւեց մոտ 100 տարի:
Այդ ստատուս-քվոն ճեղքվեց Հայաստանի ու Ղարաբաղի անկախության հռչակմամբ ու պատերազմում տարած հաղթանակով: Այդ ճեղքը փակելու ռուս-թուրքական ռազմական փորձը՝ անցյալ տարվա ապրիլին, տապալվեց: Չնայած Հայաստանի քաղաքական ղեկավարության անհասկանալի պահվածքին, արեւմտյան համանախագահները եւ հատկապես ԱՄՆ-ն թույլ չտվեցին նաեւ քաղաքական փորձերը, որն ի վերջո ամրագրվեց Վիեննայի Մշտական կոմիտեի նիստում եւ հետագա օրերի իրադարձություններով:
Այսպիսով, Թրամփի «իրավարար վճիռը» Վիլսոնից մոտ 100 տարի անց կանխեց հայկական կողմի համար վտանգավոր ու ողբերգական հետեւանքներով զարգացումները: 100 տարի առաջ Ամերիկան դեռեւս չուներ միջազգային այն կշիռն ու դերակատարումը, ինչ ներկայում: Եվ նրա «իրավարար վճիռները» ներկայում կատարվում են, որովհետեւ չի կարելի կատակել Պուտինի բնորոշած միակ գերտերության հետ:
ԱՄՆ նահանգները հերթով ճանաչում են Արցախը, հնարավոր է մեկ պետություն այս տարի ճանաչի Արցախը, ինչպես հայտարարել էր Նալբանդյանը:
- 15:10Հիմա, թե քանի հոգի են գերի այս պահին, ի՞նչ կարեւոր է. Հովիկ Աղազարյան
- 13:10Թուրքիայում նախատեսված զորվարժությունները երեք հիմնական խնդիր են լուծում. Տիգրան Աբրահամյան
- 12:10Եթե արցախյան խնդիրը կարգավորվել է, ապա ինչու՞ է Ադրբեջանի նախագահն ամեն օր հոխորտում հայ ժողովրդին և վիրավորում Հայաստանի իշխանություններին
- 11:10Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՀՀ ՄԻՊ
- 14:10Ի՞նչ առաջարկներ են եղել Միքայել Համբարձումյանին՝ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց. Դեժավյու տելեգրամյան ալիք
- 12:10Գունավոր հեղափոխություններն իշխանության են բերում անգրագետների, որոնք ամբոխին գայթակղում են անիրականանալի երազանքներով
- 11:10Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա
- 13:10Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
- 11:10Ադրբեջանը կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարությունը. Արցախի ԱԳՆ
- 14:10Այսօր արդեն պարզ է, որ Նիկոլը միայնակ է կայացրել պատերազմը շարունակելու որոշումը
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.