«Փաստ» օրաթերթը գրում է.
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին այցի ժամանակ հնչեցված պատասխանները բավականին մեծ դժգոհությունների ալիք բարձրացրեցին: Ակնհայտ էր, որ ռուսական կողմը հստակ որոշել է չնկատելու տալ 2016 թ.–ի ապրիլին Ադրբեջանի կողմից բլից–կրիկ սցենարով սանձազերծած պատերազմը և ցանկություն ունի, որ բանակցությունները շարունակվեն այն ոճով՝ իբրև թե այս ընթացքում ոչինչ էլ չի եղել: Եվ սա չէր կարող աննկատ մնալ քաղաքագետների և վերլուծաբանների աչքից, բայց ամենակարևորն այն է, որ սրանից բացի այլ հակասություններ էլ կան, որոնք չնկատելու է տալիս անգամ հայկական կողմը: Քաղաքական վերլուծաբան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր և ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ բանակցությունների ամենասկզբից, երբ դեռ պատերազմ էր ընթանում և դեռ չէր կնքվել 1994–ի զինադադարի համաձայնագիրը, արդեն իսկ ընդհանուր մոտեցումն այնպիսին է, որ ԼՂԻՄ–ի Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելը նաև Հայաստանի կողմից ընկալվում էր որպես օրինական և իրավական երևույթ: Հետո այս մոտեցումը խորացավ, ամրագրվեցին մի շարք փաստաթղթեր և այսօր ունենք այն, ինչ ունենք: «Այսօր այլևս որևէ մեկը չի վիճարկում այն հարցը, թե ԼՂԻՄ–ն իսկապես գտնվե՞լ է Ադրբեջանի կազմում, թե՝ ոչ: Եվ եթե մենք շեշտը դնում ենք միայն ինքնորոշման վրա, դա նշանակում է, որ ընդունում ենք, որ Արցախն իսկապես գտնվել է Ադրբեջանի կազմում և այսօր էլ պետք է միջազգային իրավունքի հիման վրա ինքնորոշվի: Այստեղ բավականին թերություններ կան, իսկ այն, որ Լավրովն այսօր կրկին խոսում է կարգավիճակ տարածքների դիմաց «կարգախոսի» շրջանակներում, անտեսելով 2016 թ.–ի ապրիլյան պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակը, դա այն պատճառով է, որ այսօր Ռուսաստանը ընդամենը մեկ հիմնական և դրանից բխող մեկ ածանցյալ խնդիր ունի լուծելու: Ուժով, սպառնալիքով կամ այլ տարբերակով Ադրբեջանի՝ ԵԱՏՄ–ին անդամակցելու հարցը լուծելն ու նոր տիպի «ստատուս քվո»–ի հաստատումն է, որի ժամանակ Ադրբեջանը ինչ–որ չափով իրեն բավարարված կզգա»,– ասաց Արա Պապյանը: Նրա համոզմամբ, սակայն, Ադրբեջանը երբեք էլ չի ցանկանա իր նավթի և գազի պաշարներն ազատ տնօրինելու հնարավորությունը զիջել Ռուսաստանին: Նա դրան երբեք չի գնա նույնիսկ Լեռնային Ղարաբաղի ու բոլոր տարածքների դիմաց: Եվ այս պարագայում, եթե մենք անգամ որոշ տարածքներ էլ զիջենք, ապա Ադրբեջանը դրանք չի էլ վերցնի, քանի որ հասկանում է, որ դա խայծ է, որը իրեն պետք չէ:
«Ադրբեջանի համար իր ռեսուրսները Ռուսաստանի վերահսկողությունից զերծ պահելն ավելի կարևոր է, քան Ղարաբաղը: Բայց Ղարաբաղը սեփական ժողովրդին ճնշած պահելու հարմար միջոց է: Այդ է պատճառը, որ Լավրովի այցը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումը կարելի է հերթականը համարել»,– ասաց Ա. Պապյանը: Քաղաքական վերլուծաբանի կարծիքով, Բիշքեկյան հանդիպումից սկսած, երբ ամրագրվեց և շրջանառության մեջ մտավ «տարածքներ կարգավիճակի դիմաց» թեզը, մինչ օրս շարունակում է բանակցային փաստաթղթի համար որպես հիմք մնալ: Մինչդեռ պետք է նաև հաշվի առնել այն նախադրյալները, որոնց պատճառով էլ ԼՂՀ–ն բռնակցվեց կամ «դարձավ» Ադրբեջանի հանրապետությանը: Պապյանի խոսքով, 1994–ին հայկական կողմը այդ ձևակերպմանը համաձայնել է, զիջելով իր դիրքերը և հույս ունենալով, որ այն խաղաղության կհանգեցնի, բայց փաստերը ցույց են տալիս, որ դեռևս երկար ժամանակ հնարավոր չի լինի խաղաղության մասին խոսել, քանի որ դա ձեռնտու չէ Ադրբեջանին: «Որպեսզի արմատապես փոխվի բանակցային փիլիսոփայությունը, առաջին հերթին պետք է փոխվի իշխանությունը:
Սերժ Սարգսյանը չի կարող ասել, որ այսքան տարի մի փիլիսոփայությամբ եմ առաջ շարժվել, հիմա էլ փոխում եմ այն: Բայց երբ նոր իշխանություն գա, որը իր նախընտրական ծրագրում նախապես ամրագրած կլինի այդ փիլիսոփայությունը, այն ժամանակ էլ կարող է հարցին միջազգային իրավունքի տեսանկյունից մոտենալ»,– ասաց Ա.Պապյանը: Քաղաքագետն ընդգծում է նաև, որ եթե ԼՂՀ–ն 1921 թվականից ի վեր Ադրբեջանի ենթակայության տակ է, դա ոչ թե միջազգային իրավունքի վրա հիմնված որոշման, այլ երրորդ երկրի իշխող կուսակցական որոշման հետևանք է, ինչը հակասում է 1920 թվականի «Ազգերի լիգայի» խորհրդի որոշմանը: «Եվ հետաքրքիրն այն է, որ բանակցությունների ժամանակ միշտ նշվում է, որ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա և Ադրբեջանը նույնպես դա նշում է, բայց վկայակոչում են Սովետական Միության կուսակցության ընդունած ներպետական փաստաթղթերը: Եվ մենք լռելյայն համաձայնել ու համաձայնում ենք դրա հետ: Այսինքն, ստացվում է, որ 21 թվականին երրորդ երկրի ինչ–որ կուսակցություն, անտեսելով «Ազգերի լիգային», որոշել է մի երկրին պատկանող տարածքը տալ երկրորդ երկրին: Եվ հարց է ծագում, թե ինչքանով է այն օրինական կամ միջազգային օրենքներին համապատասխանող քայլ եղել ժամանակին, երբ նույնիսկ Սովետական Միության ներսում՝ ներպետական մակարդակում անգամ սխալ որոշում է կայացվել»,– ասաց Ա. Պապյանը:
Քաղաքական վերլուծաբանի կարծիքով տեսականորեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես կարող է բանակցային նոր գործընթացի սկիզբ դնել, բայց գործնականում մի շարք պատճառներով չի նախաձեռնի: Ինչ վերաբերում է ԼՂՀ հարցի կարգավորմանը, ապա Ա. Պապայնը նույնպես կարծում է, որ այն դեռ կշարունակվի երկար ժամանակ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
- 12:10Եթե արցախյան խնդիրը կարգավորվել է, ապա ինչու՞ է Ադրբեջանի նախագահն ամեն օր հոխորտում հայ ժողովրդին և վիրավորում Հայաստանի իշխանություններին
- 11:10Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՀՀ ՄԻՊ
- 14:10Ի՞նչ առաջարկներ են եղել Միքայել Համբարձումյանին՝ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց. Դեժավյու տելեգրամյան ալիք
- 12:10Գունավոր հեղափոխություններն իշխանության են բերում անգրագետների, որոնք ամբոխին գայթակղում են անիրականանալի երազանքներով
- 11:10Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա
- 13:10Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
- 11:10Ադրբեջանը կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարությունը. Արցախի ԱԳՆ
- 14:10Այսօր արդեն պարզ է, որ Նիկոլը միայնակ է կայացրել պատերազմը շարունակելու որոշումը
- 12:10Դեժավյու-ն մանրամասներ է հայտնում պատերազմի օրերին վարչապետ-ԱԱԾ տնօրենի աշխատանքային հարաբերությունների մասին
- 15:10Ուղիղ սպառնալիք է առաջացել .Ադրբեջանում ավելի է խորանում հայատյացության, կազմակերպված թշնամանքի քաղաքականությունը․ Թաթոյան
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
09.01.2021 | 15:10
09.01.2021 | 14:10
09.01.2021 | 13:10
09.01.2021 | 12:10
09.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.