«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանն ավելի քան մեկ տարի է անազատության մեջ է և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: Դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Անդրիաս Ղուկասյանի գործի քննությունը: Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը այս դատավարությունը «խայտառակություն» է որակում:
Քրեական գործով մեղադրանք է առաջադրված միայն Անդրիաս Ղուկասյանին, տուժող է ճանաչվել 36 ոստիկան: Ըստ մեղադրանքի՝ նախորդ տարվա հուլիսի 29-ին Սարի թաղի հայտնի դեպքերի ժամանակ Անդրիաս Ղուկասյանը զանգվածային անկարգությունների կոչ է արել քաղաքացիներին, որից հետո ցուցարարները քարերով հարվածել են ոստիկաններին: Դրա հետևանքով, ըստ մեղադրանքի, տուժել է 36 ոստիկան: «Սասնա ծռեր» խմբի գործողություններից տուժած ոստիկաններին էլ են վերագրել Անդրիաս Ղուկասյանի գործին:
«Գործով տուժող ճանաչված ոստիկանների մի մասը ՊՊԾ գնդի պատանդներն են: Օրինակ՝ Վալերի Օսիպյանն այս գործով տուժող է, ոչ թե այն բանի համար, որ իրեն քարերով հարվածել են, այլ այն բանի համար, որ ինչ-որ ժամանակ պահվել է ՊՊԾ գնդում: Սա աբսուրդի ժանրից է»,- ասում է Կարեն Մեժլումյանը:
Անդրիաս Ղուկասյանին առաջադրվել է չորս մեղադրանք՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը, ապօրինի զենք-զինամթերք կրելու, պատանդներ պահելու և շենք-շինություններ զավթելու փորձ: Ինքը՝ Անդրիաս Ղուկասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: Նա դատարանում հայտարարել է, որ նախորդ տարվա հուլիսին հայտնի դեպքերի պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է, համապատասխան փաստերն ու ապացույցները հենց իշխանությունների դեմ են:
Փաստաբան Կարեն Մեժլումյանը Forrights.am-ի հետ զրույցում անդրադարձել է այն խախտումներին, որոնք թույլ են տրվել քննության և դատավարության ընթացքում: Ամենաէական խախտումն, ըստ փաստաբանի, պաշտպանական իրավունքի խախտումն է և դատավոր Վարդան Գրիգորյանի ընդգծված բացասական վերաբերմունքն իր պաշտպանյալի նկատմամբ:: Անդրիաս Ղուկասյանը դատարանում բարձրաձայնել է այս հարցը, ինքնաբացարկի միջնորդություն է հայտնել դատավորին, սակայն այն մերժվել է:
Գործով առանցքային երկու վկաներից մեկը հաշվառված է հոգեբուժարանում: Նրանք իրենց ցուցմունքներում պնդել են, որ լսել են, թե ինչպես է հուլիսի 29-ին Սարի թաղում Անդրիաս Ղուկասյանը կոչէ արել քարեր հավաքել՝ ոստիկաններին հարվածելու համար:
Անդրիաս Ղուկասյանի գործը քաղաքական հետապնդում է
Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում և նրան փակի տակ պահելու միակ պատճառը ընդդիմադիր գործունեությունն է: Նախորդ տարվա հուլիսի 29-ին Սարի թաղում հանրահավաքին մասնակցելը կոնկրետ առիթ է հանդիսացել Անդրիաս Ղուկասյանին ձերբակալելու համար: Փաստաբանի պնդմամբ դեռևս 2016 թվականի հունիսի 20-ից, մինչ Սասնա Ծռերի դեպքը, նրա հեռախոսը դատարանի որոշմամբ գաղտնալսվել է:
«Հիմքում դրվել է այն, որ սպասվող սահմանադրական հանրաքվեի ժամանակ Անդրիաս Ղուկասյանը իրեն անծանոթ անձանց հետ ծրագրել է զանգվածային անկարգություններ կազմակերպել: Այն դեպքում, երբ սահմանադրական հանրաքվեն անցկացվել էր 2015 թվականի դեկտեմբերին, այսինքն՝ դրանից մոտ 6 ամիս առաջ: Իսկ հունիսի 20-ը համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ Անդրիաս Ղուկասյանը և ապրիլյան պատերազմի հետ կապված հետաքննություն սկսելու համար դիմել էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Այսինքն՝ դրա հետ կապված սկսել են նրա հեռախոսը գաղտնալսել և փաստացի քրեական հետապնդում իրականացնել »,- ասում է փաստաբանը:
Անդրիաս Ղուկասյանի կալանքի երկարաձգման որոշումներն, ըստ Մեժլումյանի, առանց որևէ հիմքի են եղել: Երկու անգամ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դրա հետ կապված հայտարարություն են արել:
«Մենք միջնորդում էինք, որպեսզի վկաներ հարցաքննվեին, ապացույցները՝ տեսագրությունները հետազոտվեին, բայց մերժում էին: Միջնորդում էինք, որպեսզի փորձաքննություններ նշանակեին, մերժում էին: Այսինքն՝ այն ամենը, ինչը գործի քննությանը օբյեկտիվ պատկերը կարող էր տալ, և դրանից կերևար, թե Անդրիասը նման արարք գործել է, թե ոչ, նախաքննության ամբողջ ընթացքում մերժել են: Մերժվել են նաև առերեսումները Անդրիասի դեմ ցուցմունք տված անձանց հետ: Մենք նախաքննության փուլում հարցադրում էինք անում՝ լավ, այս գործը ո՞նց են դատարան տանելու, ո՞նց կարելի է»,- տարակուսում է Մեժլումյանը:
Այն, որ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, փաստաբաններն ահազանգել էին դեռևս նրա կալանավորման փուլում: Երբ նախորդ տարվա օգոստոսին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Անդիաս Ղուկասյանի ձերբակալման, ինչպես նաև կալանքի դեմ տարված բողոքները: Դատավորը հարցրել էր Անդրիաս Ղուկասյանին, եթե նա ազատ արձակվի, արդյոք շարունակելո՞ւ է իր ընդդիմադիր գործունեությունը: Անդրիաս Ղուկասյանը դրական պատասխան էր տվել: Փաստաբանի գնահատմամբ այս հանգամանքն ինքնին ապացույց է այն բանի, որ Անդրիաս Ղուկասյանը քաղբանտարկյալ է:
Անդրիաս Ղուկասյանին թույլ չեն տալիս դատարանում ցուցմունք տալ
Ձերբակալությունից հետո մինչև օրս Անդրիաս Ղուկասյանը զրկված է կապի բոլոր միջոցներից ու հաղորդակցվելու հնարավորությունից: Նրան թույլ չեն տալիս դատարանում ցուցմունք տալ: Փաստաբանն ասում է խախտվում է ամբաստանյալի ամենապարզ իրավունքը՝ ցուցմունք տալը
«Դա իր պաշտպանության միջոցներից մեկն է, բայց դատարանն ասում է՝ դու ցուցմունք կտաս, երբ վկաները, տուժողները և այլ անձինք հարցաքննվեն: Իսկ այդ անձանց թիվը մոտ 100-ն է», ներկայացնում է փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը հնարավորություն չունի արձագանքել վկայի ցուցմունքին՝ դատարանն արգելում է:
«Օրինակ՝ գործով գլխավոր վկա Գեղամ Սահակյանը ցուցմունք է տալիս դատարանում, բայց նախաքննական ցուցմունքը չի հարապարակվում, որպեսզի իմանանք, թե ինչն է սխալ ասում: Այսինքն՝ մեր իրավունքները ոտնահարում են, որպեսզի իրենք չխայտառակվեն»,- ասում է փաստաբանը:
Ապացույցների հետազոտման փուլում փաստաբանը միջնորդել է, որ վկաների, տուժողներին և այլոց ցուցմունքներից առաջ նախ ցուցմունք տար Անդրիաս Ղուկասյանը, նաև՝ հետազոտվեն գործում եղած ապացույցները, սակայն մերժում են ստացել:
«Այն, ինչ այսօր դատավոր Վարդան Գրիգորյանն է անում, արդար դատաքննություն ակնկալելու ոչ մի հույս չի տալիս»,- ասում է Մեժլումյանը:
«Մենք այս դատավարությամբ նաև հակված ենք միջազգային ատյաններին ցույց տալու, թե ինչ ապօրինություններ են կատարվում այստեղ: Դատարանն արգելեց նաև վկաների հարցաքննության նկարահանումը: Այսինքն՝ փորձում են փակ միջավայրում իրենց գործն անել, որպեսզի այս գործը հնարավորինս քիչ հնչեղություն ստանա»,- ասաց Մեժլումյանը:
Անդրիաս Ղուկասյանի գործը իշխանությունների կողմից իջեցված պատվեր է
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կարծում է, որ սա իշխանությունների կողմից պատվիրված հերթական շինծու գործն է: Դատարանին ու նախաքննական մարմնին, նրա խոսքով, այս գործով հանձնարարականներ են իջեցվել:
«Խնդիր է դրված Անդրիաս Ղուկասյանին անպայման պատժել, և նրանք պատժում են: Այս պայմաններում խոսել արդարադատության, արդար դատաքննության ու նախաքննության մասին, տեղին չէ: Այստեղ պետք է խոսենք իշխանությունների կողմից իջեցված պատվերի կատարման մասին»,- ասում է իրավապաշտպանը:
Վարդան Հարությունյանի խոսքով՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ ՀՀ-ում հասարակական ու քաղաքական գործիչն իր արտահայտած դիրքորոշման ու գործունեության համար հայտնվել է բանտում: Եվ այդպես շատերն են այսօր հայտնվել բանտերում իրենց քաղաքական հայացքների համար, հատկապես 2000 թվականից այս կողմ միշտ էլ Հայաստանում եղել են հասարակական-քաղաքական գործիչներ, ովքեր իրենց հայացքների համար հայտնվել են ճաղերի հետևում:
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
- 11:10Պատմական չվերթ Երևանից Վան
- 12:10ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է հօգուտ Ադրբեջանի լրտեսության դեպք
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.