«Նման իրավիճակ, նաև հակաքարոզչություն տեղի ունեցավ Խորհրդային Միության տարիներին, դիֆթերիայի դեմ պատվաստումների դեմ հակաքարոզչություն սկսվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը՝ խոսելով պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի ներդրման շուրջ բարձրացած աղմուկի մասին:
Նա նկատեց, որ այդ ամենը բերեց նրան, որ անկախ Հայաստանում 1990-ականների կեսերից ունեցանք դիֆթերիա հիվանդության բռնկում. «Բավականին մեծ ջանքեր, ռեսուրսներ պահանջվեցին, որ այդ բռնկման դեմ կարողանանք պայքարել»:
Նախկին նախարարի խոսքով՝ պապիլոմա վիրուսը, մարդու օրգանիզմում լինելով, որոշ ժամանակ հետո փոխակերպվում է քաղցկեղի. «Երկրագնդի վրա տարեկան 470 հազար դեպք է արձանագրվում արգանդի վզիկի քաղցկեղի, որից 65-70 տոկոսը մահվան ելքով են ավարտվում: ՀՀ-ում տարեկան միջինում արձանագրվում է արգանդի պարանոցի քաղցկեղի մոտ 250 առաջնային դեպք, որոնցից 60 տոկոսը մահաբեր են: Ընդհանրապես, մեր երկրում պարբերաբար գրբացները, բախտագուշակները և փրկիչները շատանում են»:
Ա. Մկրտչյանն ասաց, որ ոչ ոք չի կարող բերել գիտական հետազոտության արդյունքներ, որոնք անմիջականորեն ցույց են տալիս պապլիոմա վիրուսի դեմ պատվաստման և անպտղության կապը. «Պատվաստումներն այս հիվանդության դեմ սկսվել են 2007 թվականից, ընդամենը 10 տարվա ընթացքում անհնար է հստակ կապ գտնել պապիլոմա վիրուսի պատվաստման և անպտղության դեպքերի միջև»:
Նրա խոսքով՝ ցանկացած պատվաստում առաջացնում է բարդություն. «Այս պատվաստանյութի հետ կապված միակ բարդությունը ներարկման ցավն է, թուլությունը, գլխապտույտը, սրտխառնոցը և այլն: Դա այն սիպտոմներն են, որոնք 1-2 օրից վերանում են: Դրանք բնորոշ են նաև բոլոր պատվաստանյութերին»:
Դիտարկմանը, թե՝ այդ պատվաստման ընդդիմախոսները խոսում են դրա պատճառով նյարդային ամենատարբեր խնդիրների առաջացման, գենետիկ ֆոնի փոփոխությունների մասին, նախկին նախարարն այսպես արձագանքեց. «Եթե նման հետևանքներ ունենային, տարբեր երկրներում անմիջապես կդադարեցնեին, բա ինչո՞ւ են շարունակում»:
Անդրադառնալով պատվաստանյութի կիրառման վերաբերյալ հնչած տարբեր քննադատություններին և հակափաստարկներին՝ Ա. Մկրտչյանն ասաց, որ բոլոր հայտնագործություններ էլ քննադատվել են սկզբում. «Երբ ասել են՝ երկրագունդը կլոր է, պտտվում է իր առանցքի շուրջ, ասել են՝ «էդ ի՞նչ եք ասում, այրեք սրանց, վերացրեք», բայց մեկ է, երկրագունդը կլոր է, պտտվում է իր առանցքի շուրջ, պատվաստումները միշտ արվել են, հակաքարոզչությունն արվել է, կասկածամտությունը եղել է, բայց մարդիկ փրկվել են, առողջ են մնացել: Դուք չեք պատկերացնի՝ ինչքան կյանքեր են փրկվել դրանց շնորհիվ: Ես իմ կնոջը կորցրել եմ քաղցկեղի պատճառով, հիմա անձնական օրինակի վրա բերե՞մ: Եթե պատվաստանյութ լիներ, ես իմ կնոջը չէի կորցնի: 35 միլիոն դեղաչափ ԱՄՆ-ում օգտագործելուց հետո արձանագրվել է 250 մահվան դեպք, 16 հազար դոզա պետք է Հայաստանում օգտագործվի, եթե 35 միլիոնից մահացել է 250-ը, տեսեք՝ մահվան ինչքա՞ն դեպք կարող է լինել. 0.001 դեպք: Այսինքն՝ բացառապես մահվան դեպք չի կարող լինել, ու ոչ մի մահվան դեպք, հիմնավորված չէ, որ եղել է պատվաստումից»:
- 13:10Գները աճել են, դոլարի փոխարժեքը բարձրացել, իսկ բնակչության եկամուտները չեն ավելացել, տեղի է ունենալու աղքատացում. Հարությունյան
- 14:10Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 13:10Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
- 12:10Ստեփանակերտ. Ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների
- 15:10Ադրբեջանցիներով Հադրութը բնակեցնելու մասին են խոսում. Արտյոմ Տոնոյան
- 13:10Ադրբեջանը փորձում է նոր դիրքեր գրավել Ամարասի դիմաց՝ մինչև վերջնական սահման գծելը. վանահայր
- 11:10Օրեր առաջ տեխնիկա է մտցվել, 14 պարկ դիակ է հանվել, ԴՆԹ-ով կորոշվի քանի դիակ է. Մարուքյան
- 12:10«Բոլորը բոլորի դիմաց» բանաձևը այս պահին աշխատում է միայն Բաքվի օգտին. Էլիբեգովա
- 15:10Միթե՞ այս ղեկավարության մեջ մի նորմալ բանակցություն վարող մեկը չկա, որ գնա, նորմալ բանակցություն վարի, որ էդ բանակցության արդյունքն էլ մի քիչ մեզ ձեռնտու լինի
- 13:10Նիկոլը persona non grata է ողջ Հայաստանում.Հայտարարում ենք պայքարի նոր փուլ
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
09.01.2021 | 15:10
09.01.2021 | 14:10
09.01.2021 | 13:10
09.01.2021 | 12:10
09.01.2021 | 11:10
08.01.2021 | 15:10
08.01.2021 | 13:10
08.01.2021 | 12:31
08.01.2021 | 12:10
08.01.2021 | 11:10
07.01.2021 | 15:10
07.01.2021 | 14:10
07.01.2021 | 13:10
07.01.2021 | 12:10
07.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.