Նոյեմբերի 16-20-ին Ադրբեջանի բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացրել, որն իր տեսակով բացառիկ չէր: «Ռազմինֆո» տեղեկատվական կենտրոնի փորձագետ Հայկ Խաչիկյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ ավելի խոշոր զորավարժություն էլ էր եղել, օրինակ, սեպտեմբեր ամսին, որից հետո էլ հրետանային վարժանքներ էին տեղի ունեցել: «Ընդհանուր առմամբ վերջին զորավարժությունը ադրբեջանական զորավարժությունների տրամաբանաության մեջ մտնում էր, որեւէ բացառիկ բան չկար»,- ասաց Հայկ Խաչիկյանը՝ նշելով, որ զորավարժությունը հրամանատարաշտբային բնույթի էր, վարժանքներին ներգրավվել էին Նախիջեւանի կայազորի ուժերը, Հայաստանին սահամանակից բանակային կորպուսների ստորաբաժանումները:
Հարցին՝ հերթակա՞ն զորավարժություն էր, Խաչկյանը պատասխանեց. «Կարելի է ասել, որ հերթական զորավարժություն էր, իսկ բացառիկություն չլինելն էլ պայմանավորված է նրանով, որ պլանային զորավարժություն էր»:
Ռազմական փորձագետը անդրադառնալով զորավարժության ժամանակ կիրառված զինատեսկաներին, ասաց, որ նոր զինտեխնիկա չի ցուցադրվել, սակայն այս զորավարժությանը հետաքրքրկան էր այն, որ Ադրբեջանում սկսել են փորձարկել կոմունիկացիոն վերահսկման եւ ղեկավարման նոր համակարգ՝ շտաբերի միջեւ համագործակցությունը բարելավելու նպատակով: «Սա էլ առաջին անգամ չէր ցուցադրվում, սակայն այս անգամ թերեւս սա էլ օգտագործվեց»,- ասաց Հայկ Խաչիկյանը:
Հարցին, թե ի՞նչ է տեղի ունեցել Նախիջեւանի հատվածում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ադրբեջանական զինուժն սկսել է խաղարկել զորակոչի համալրման աշխատանքները, այն էլ քաղաքացիականների հավաքագրմամբ: «Կոպիտ ասած, զինկոմիսարիատներին ներգրավել են վարժանքներում, ստուգում են զինկոմիսարիատների պատրաստվածությունը»:
Ռազմական փորձագետը Նախիջեւանում ռազմական ներկայության ակտիվացումը, ինչպես նաեւ մեծացումը Հայաստանի համար համարում է մտահոգիչ: «Հետեւողականորեն Ադրբեջանը տեխնիկա է կուտակում Նախիջեւանում: Վերջին մտահոգիչ դեպքն այն է, որ հարվածային ավիացիա տեղակայեց: «ՍՈւ 25» գրոհիչների մասին է խոսքը, ինչը նորություն էր, որովհետեւ մինչ այդ հայտնի չէր դեպք գրոհիչ ավիացիայի ներգրավվածության մասին: Այս վարժանքներին եւս «ՍՈւ 25»-ները մասնակցել են»,- ասաց Հայկ Խաչիկյանը՝ նշելով, որ Նախիջեւանի հատվածում իրավիճակի հնարավոր փոփոխությունը պայմանավորված է նրանով, թե Ադրբեջանն ինչքա՞ն կփորձի մեծացնել էսկալացիան այդ հատվածում եւ դրան ի՞նչ պատասխան կտա հայկական կողմը:
«Ինչ վերաբերվում է սահմանային միջադեպերին, ապա, ըստ իս, այդտեղ մեծ նշանակություն ունի դիրքային հարաբերակցությունը: Այն տեղերում որտեղ ադրբեջանցիները որոշակի առավելություն կարող են ունենալ դիրքային առումով, նրանք այնտեղ փորձում են խախտել հրադադարը, իսկ կոնկրետ Նախիջեւանի դեպքում մենք վերջերս էլ բարելավել ենք մեր դիրքերը: Պատճառներից մեկ, որ այդ հտվածում իրենք չեն փորձում սրացումներ մտցնել, հենց դա է»,- եզրափակեց «Ռազմինֆո» տեղեկատվական կենտրոնի փորձագետ Հայկ Խաչիկյանը:
- 14:10Ի՞նչ առաջարկներ են եղել Միքայել Համբարձումյանին՝ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց. Դեժավյու տելեգրամյան ալիք
- 12:10Գունավոր հեղափոխություններն իշխանության են բերում անգրագետների, որոնք ամբոխին գայթակղում են անիրականանալի երազանքներով
- 11:10Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա
- 13:10Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
- 11:10Ադրբեջանը կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարությունը. Արցախի ԱԳՆ
- 14:10Այսօր արդեն պարզ է, որ Նիկոլը միայնակ է կայացրել պատերազմը շարունակելու որոշումը
- 12:10Դեժավյու-ն մանրամասներ է հայտնում պատերազմի օրերին վարչապետ-ԱԱԾ տնօրենի աշխատանքային հարաբերությունների մասին
- 15:10Ուղիղ սպառնալիք է առաջացել .Ադրբեջանում ավելի է խորանում հայատյացության, կազմակերպված թշնամանքի քաղաքականությունը․ Թաթոյան
- 14:10Սահմանների բացման արդյունքում վտանգվելու է մեր տնտեսական անվտանգությունը. տնտեսագետն այլընտրանքային ուղիներ է առաջարկում
- 11:10Փաշինյան. Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
09.01.2021 | 15:10
09.01.2021 | 14:10
09.01.2021 | 13:10
09.01.2021 | 12:10
09.01.2021 | 11:10
08.01.2021 | 15:10
08.01.2021 | 13:10
08.01.2021 | 12:31
08.01.2021 | 12:10
08.01.2021 | 11:10
07.01.2021 | 15:10
07.01.2021 | 14:10
07.01.2021 | 13:10
07.01.2021 | 12:10
07.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.