Վիգեն Սարգսյանը Հայաստանի առանցքային քաղաքական գործիչներից է եւ պատահական չէ, որ նա գլխավորում էր խորհրդարանի ընտրության ՀՀԿ ցուցակը, խորհրդարանում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Զինծառայության մասին օրենքի քննարկման ընթացքում: Նա այդպես պատասխանել է ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին:
«Եվ նրա առաջնորդությամբ ՀՀԿ-ն ունեցել է կայուն մեծամասնություն, որի պատկերը դուք տեսնում եք այս դահլիճում», հայտարարել է Վահրամ Բաղդասարյանը: Բաղդասարյանն անվանական առումով լիովին իրավացի է՝ ՀՀԿ խորհրդարանական ցուցակը գլխավորել է Վիգեն Սարգսյանը, բայց ահա հայտարարության երկրորդ մասը՝ նրա առաջնորդությամբ կայուն մեծամասնություն ունենալու մասին, մեղմ ասած դե ֆակտո չի համապատասխանում իրականությանը: Դրանում համոզվելու համար պարզապես անհրաժեշտ է պտտել ՀՀԿ նախընտրական հոլովակներն ու նախընտական հանդիպումների տեսագրությունները, որտեղ «անզեն աչքով» տեսանելի կլինի, որ ՀՀԿ «կայուն մեծամասնությունը» ձեւավորվել է ոչ թե Վիգեն Սարգսյանի, այլ Կարեն Կարապետյանի առաջնորդությամբ, եւ նա է եղել «առաջին ջութակը»:
Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանը ՀՀԿ ցուցակը չգլխավորեց այն պատճառով, որ խնդիրներ կային Հայաստանում մշտական բնակության հետ կապված: Բայց Կարապետյանը ոչ միայն աշխույժ մասնակցել է ընտրարշավին, այլ գործնականում հենց նրա վրա էր կառուցված այդ արշավը:
Վահրամ Բաղդասարյանն այդ ամենն անկասկած շատ լավ գիտե, եւ նրա հայտարարությունն ամենեւին անտեղյակության կամ թյուրիմացության, շփոթության հետեւանք չէ: Բաղդասարյանի հայտարարությունը իշխանության մեջ ստեղծված իրավիճակի արդյունք է: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը խոսելով Վիգեն Սարգսյանի առանցքային գործիչ լինելու եւ նրա առաջնորդությամբ կայուն մեծամասնություն ունենալու մասին, փաստացի տալիս է 2018 թվականի վարչապետի թեկնածուի անուն կամ հայտ:
Մյուս կողմից, առաջնորդությունն իհարկե հարաբերական հասկացություն է, եւ նախընտրական արշավի Առաջին դեմք լինելը դեռեւս չի նշանակում լինել առաջնորդ, եւ Վահրամ Բաղդասարյանը գուցե իրավացի է նաեւ այն առումով, որ իրական առաջնորդողը Վիգեն Սարգսյանն էր, իսկ Կարեն Կարապետյանը՝ պարզապես ՀՀԿ «գովազդային դեմքը», որի հետ կուսակցության պայմանագրի ժամկետը լրանում է:
Համենայն դեպս, հետաքրքիր է, որ Վահրամ Բաղդասարյանն ի պաշտպանություն Վիգեն Սարգսյանի անկեղծանում է այժմ, երբ Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը հայտարարել են մեկ միլիարդ դոլարի ներդրումային համաձայնության մասին, որը գործնականում կարեւոր է ոչ այնքան որպես տնտեսական թիվ եւ հեռանկար, որքան որպես քաղաքական համաձայնություն, որի «արանքից» դուրս է եկել Կարեն Կարապետյանը:
Համենայն դեպս, մինչ այդ էլ եղել են Վիգեն Սարգսյանին պաշտպանելու առիթներ, սակայն թե Վահրամ Բաղդասարյանը, թե որեւէ այլ ՀՀԿ-ական չի անկեղծացել այնքան, որ ՀՀԿ խորհրդարանական «կայուն մեծամասնության»՝ այսինքն վարչապետի հարց լուծելու ունակ մեծամասնության առաջնորդ հռչակի Վիգեն Սարգսյանին, ակնարկելով, որ Կարեն Կարապետյանը փաստորեն չունի մեծամասնություն: Այդ իմաստով, Վահրամ Բաղդասարյանը բացում է խաղաքարտերը:
Մյուս կողմից իհարկե հարց է առաջանում, թե ինչու, եւ արդյոք դա Վիգեն Սարգսյանի պաշտպանություն է, թե՞ հակառակը՝ նրան ժամանակից շուտ դարձնում է թիրախավորման ենթակա:
Նյութի աղբյուրը՝ lragir.am
- 14:10Շուշին թուրքին տվել են Նիկոլը, օմեգան, էրատոն ու մյուս ծածկանունավորները, այլ ոչ՝ գրավել իլհամը, մեհրիբանն ու մյուսները .Արփինե Հովհաննիսյան
- 13:10Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետև անելու են ամեն ինչ մեզ է՛լ ավելի ճնշելու, է՛լ ավելի շրջափակելու համար. Էլիբեգովա
- 15:10Հիմա, թե քանի հոգի են գերի այս պահին, ի՞նչ կարեւոր է. Հովիկ Աղազարյան
- 13:10Թուրքիայում նախատեսված զորվարժությունները երեք հիմնական խնդիր են լուծում. Տիգրան Աբրահամյան
- 12:10Եթե արցախյան խնդիրը կարգավորվել է, ապա ինչու՞ է Ադրբեջանի նախագահն ամեն օր հոխորտում հայ ժողովրդին և վիրավորում Հայաստանի իշխանություններին
- 11:10Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՀՀ ՄԻՊ
- 14:10Ի՞նչ առաջարկներ են եղել Միքայել Համբարձումյանին՝ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց. Դեժավյու տելեգրամյան ալիք
- 12:10Գունավոր հեղափոխություններն իշխանության են բերում անգրագետների, որոնք ամբոխին գայթակղում են անիրականանալի երազանքներով
- 11:10Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա
- 13:10Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.