«Տրամաբանող որևէ մեկը կասկած չունի, որ ուսանողների բողոքի ցույցերն ու տարկետումը որևէ կապ չունեն միմյանց հետ: Տարկետման հնարավորություն ունեցող չորս հարյուր ուսանողի համար համայն հայոց ուսանողները դուրս կգա՞ն «կենաց-մահու» պայքարի… բանակի դեմ: Երբե՛ք: Տարկետումը պարզապես հարմար «փաթեթավորում» է ցույցի հետևում կանգնածների համար՝ իրենց բուն քաղաքական նպատակներն իրականացնելու ճանապարհին, ինչը նորմալ է: Բայց և, այստեղ կարգելակվեն իրական մոդերատորների ծրագրերը, եթե նրանք շատ արագ չանցնեն պլան «բ»-ի` «գլոբալ» քաղաքական ծրագրերի իրականացմանը: Ու քանի որ ցույցերը չունեն անհրաժեշտ էներգետիկան և մասսան, շատ ավելի հավանական է, որ, ինչպես նախորդ նման կարգի «պայքարները», այս մեկը ևս հանգչի օրորոցում:
Եվ չնայած այն հանգամանքին, որ խաղը հասկացող, ծանրակշիռ փորձագետները մասնավոր զրույցներում միանշանակ պնդում են` ցույցերը բացառապես ներքաղաքական նպատակ են հետապնդում, այն է` ամեն գնով վարկաբեկել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, մեր կարծիքով` կա նաև գեոքաղաքական ծիր, եթե ոչ ռուսաստանյան վերնախավից, թող լինի ռուսաստանյան միջին չինովնիկական շարքերից. չմոռանանք` ռուսական այդ «շարքերում» են նաև շահագրգիռ հայ պաշտոնյաներ, գեներալներ, որոնք, միանալով այստեղի «պաշտոնյա-գեներալներին», բավականին լուրջ «կաստա» են դառնում, ընդ որում` լուրջ փողեր ունեցող:
Հարցնում եք` ինչո՞ւ «վարկաբեկել» Վիգեն Սարգսյանին: Շատ պարզ: Նախ` քանի դեռ Սերժ Սարգսյանը չի հայտարարել, թե ով է լինելու ապագա վարչապետը, Վիգեն Սարգսյանը համարվում է վարչապետի «անցումային» թեկնածու, որից էլ Սերժ Սարգսյանը կստանձնի վարչապետական «տրոնը»: Բայց և պետք է պաուզան ձգել և, գործընթացներից առաջ չընկնելով, ասել` հասկանալի է, որ 2018-ին վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը, իսկ ներհայաստանյան բոլոր «շահագրգիռներն» այսօր պայքարում են նաև ապագայի` Սերժ Սարգսյանի հեռացումից «հետո» իշխանությունն իրենցով անելու համար:
Հասկանալի է, չէ՞, որ Վիգեն Սարգսյանն է այն իրավահաջորդը, որին պատրաստում է Սերժ Սարգսյանը` ապագայում («իքս» թվին) իշխանությունը հանձնելու համար: Ի դեպ, մի շատ կարևոր դետալի մասին, չգիտես ինչու, չենք խոսում. Վիգեն Սարգսյանը եզակի է նաև մեկ այլ առումով. նա, որքան էլ պարադոքսալ թվա, այն երեքի մեջ է, ովքեր գիտեն ղարաբաղյան խնդրի բանակցային «նրբությունները». չմոռանանք, տևական ժամանակ (թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի օրոք) նա ներկա է եղել այդ բանակցություններին: Իսկ այդ նրբություններին Հայաստանում «տիրապետում» են ընդամենը երկու մարդ` Սերժ Սարգսյան, Էդվարդ Նալբանդյան: Եվ սա Վիգեն Սարգսյանի իրավահաջորդ լինելու ամենառացիոնալ բացատրություններից մեկն է նաև, ի տարբերություն ուսանողների թիկունքում նրա դեմ պայքարի ելած իշխանական թևերի: Ի դեպ, տողամիջում արձանագրենք, որ այս խաղում բացակայում է Հովիկ Աբրահամյանը: Սա՝ ի միջի այլոց: Սա՝ քաղաքական մասով:
Հաջորդ խումբը, որը պայքարում է ուսանողների հետ՝ «փարդի քամակում», բանկային կորպուսի «թոշակառուներն» ու ոչ թոշակառուներն են: Բանն այն է, որ Վիգեն Սարգսյանն այսօր շատ լուրջ հայտ է ներկայացնում ոչ միայն որպես վարչապետ, որպես ապագա իրավահաջորդ, այլև, ինչը շատ ավելի լուրջ է, որպես տեսակաբանության փոփոխության ջատագով: Նա սերունդ, փիլիսոփայություն է փոխում բանակում: Եվ դա միայն «Պատիվ ունեմն» ու «Ես եմ»-ը չեն:
Այսպիսով, Սեյրան Օհանյանով հայկական բանակում գծվեց գիծը` դաշտային հրամանատարների և պրոֆեսիոնալների միջև. Օհանյանը, անկախ այսօրվա իր «աբիժնիկ» վիճակից, պրոֆեսիոնալ էր, ճիշտ է, այդ անցումը շատ երկար ու ցավոտ ստացվեց, սակայն տեղի ունեցավ:
Վիգեն Սարգսյանով «կոտլետներն» ու «ճանճերն» են առանձնացվում միմյանցից, ասել է` բանակին նոր` ժամանակակից բովանդակություն է «հագցվում»` «քյարթու» մտածողության ջարդման, գլոբալ, նեղացող-նանո աշխարհի հանգույն, ուր նաև կոռուպցիան է պակաս լինելու: Բնական այդ պրոցեսը «մաղի» էֆեկտով մաղելու է մտածողության հին` մասամբ ռուսա-չեկիստա-լենինյան մտածողությունը: Իսկ բանակի հին, մտածել չսիրող, քարացած, հրամաններ կատարող, բայց դրանք չհասկացող, էլ չենք ասում` չբավարարված, «աբիժնիկ» մասսան անպայմանորեն ընդվզելու էր դրա դեմ:
Իսկ ուսանողները, «Ելքը», «Ծռերը», մնացյալք… հա, «դոկտոր Ռուզիկն» էլ այս մեծ խաղում փոքրիկ դերակատարներ են, որքան էլ ցավալի է:
Իսկ ու՞ր մնաց տարկետումը:
Չգիտեմ»:
«Իրատես»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
- 14:10Հայաստանում բոլորը ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն. Մինասյան
- 12:10Կառավարությունը փորձում է հասնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունության կասեցմանը. Վահե Հակոբյան
- 15:10Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. Ցոլակյան
- 13:10Փաշինյանի գլխավոր ասելիքն ԱԺ-ում գերիների վերադարձման վերաբերյալ հարցին հետևյալն էր՝ «բա ինչի Սերժի ժամանակ չէիք հարցնում
- 11:10Ադրբեջանցիները մի քանի օր առաջ սպանել են գերեվարված 44–ամյա տղամարդուն ու թաղել Հադրութում
- 12:10Առողջապահության նախարարությունը ղեկավարելու է Թորոսյանը, պատասխանատվությունը կրելու է Ավանեսյանը․ համաճարակաբան
- 13:10Մինասյանը համոզված է, որ արդար բան է արել` հրապարակելով Միրզոյանի վերաբերյալ փաստաթուղթը
- 14:10Դավիթ Տոնոյանը ստիպված կլինի պատասխանել բազմաթիվ հարցերի. Օգտատերը պնդում է՝ ՀՀ ԶՈւ համազգեստը կարվել է Թուրքիայում
- 13:10Ամանորյա պարգեւատրումներ են ստացել նաեւ գլխավոր դատախազն ու տեղակալները. Ընդհանուր պարգեւատրումների չափը կազմում է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար
- 13:10Գները աճել են, դոլարի փոխարժեքը բարձրացել, իսկ բնակչության եկամուտները չեն ավելացել, տեղի է ունենալու աղքատացում. Հարությունյան
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.