Արդեն մեկ շաբաթից ավելի է ադրբեջանական լրատվամիջոցներում քննարկվում է ինչ-որ նախագիծ, որն իբր նոյեմբերի 13-ին Ռուսաստանում քննարկելու են Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Էրդողանն ու Պուտինը: Այս նախագծի «սկզբնաղբյուրը» Ատլաս վերլուծական կենտրոնն է, որի ղեկավարը բոլորին «որպես գաղտնիք» հայտնել է, որ Պուտինն ու Էրդողանը քննարկելու են ղարաբաղյան կարգավորումը, ընդ որում, անգամ մանրամասներն են հայտնի՝ 5 շրջանի հանձնում Արցախում Ռուսաստանի խաղաղապահների հայտնվելու, ինչպես նաեւ ԵՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության դիմաց: Կարծես թե մեկ հրամանով ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են «մանրամասներ» տարածել: Ինչ-որ մեկն ասում է, որ Ադրբեջանը ԵՏՄ-ին կհամաձայնվի, իսկ ՀԱՊԿ հարցում խնդիրներ կլինեն, մեկ ուրիշն էլ ասում է, որ Ղարաբաղին պետք է «միջանկյալ կարգավիճակ» տրվի, իսկ դա ձեռնտու չէ Ադրբեջանին: Երրորդներն էլ պնդում են, որ Բաքուն չի համաձայնվի տարածաշրջան ռուս խաղաղապահների մուտքին, իսկ որոշ վերլուծաբաններ էլ համարել են, որ այս նախագիծը ոչ թե Ադրբեջանի առաջարկն է, այլ որոշ ռուսական շրջանակների (եվրասիականներ Դուգինի կամ Պրոխանովի կարգի), որոնք շահագրգռված են դրա իրագործմամբ: Բաքվում այս հիստերիան սնում են մի շարք հանգամանքներ: Առաջին հերթին, Էրդողանն իրոք նոյեմբերի 13-ին մեկնելու է Սոչի եւ հայտարարել է, որ Պուտինի հետ քննարկելու է Ղարաբաղի հարցը: Երկրորդ, Սերժ Սարգսյանը նոյեմբերին 15-16-ին Ռուսաստանում է լինելու:
Այցից առաջ նա հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորումը ցավոտ է լինելու: Եվ երրորդ, Հայաստանը մտադիր է նոյեմբերի 24-ին ստորագրել ԵՄ հետ շրջանակային համաձայնագիրը, եւ այդ համաձայնագրի հակառակորդներին այն տորպեդահարելու առիթ է պետք: Ադրբեջանական լրատվամիջոցների հիստերիկան նախ եւ առաջ վկայում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի հանդեպ անվստահության ու հիասթափության մասին:
Բաքվում կասկածում են, որ նրանք պատրաստվում են Հայաստանին «ճիշտ» որոշումների հարկադրել: Հայաստանը հիստերիային չի տրվել: Ավելին, ինչպես նշել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, փոխզիջումների մասին խոսելու անհրաժեշտություն չկա, քանի որ Ադրբեջանը դեռ ոչ մի անգամ չի հայտարարել զիջումների պատրաստակամության մասին: «Ես հրաժարվում եմ խոսել որևէ փոխզիջման մասին, որովհետև եթե մի կողմը ոչ թե խոսում է զիջումների մասին, այլ հակառակը՝ բարձրացնում է նշաձողը, ապա հայկական կողմերից զիջումների մասին խոսելը կոպիտ սխալ է, դա կլինի զիջում, ոչ թե փոխզիջում: Այսօր դուք չեք կարող նշել Բաքվի կողմից որևէ մեկ հայտարարություն, որ ինքը պատրաստ է որևէ բան զիջել», նշել է Շավարշ Քոչարյանը: Ով եւ ինչու է շրջանառության մեջ դրել այդ հիստերիկ նախագիծը, այնքան էլ կարեւոր չէ:
- 14:10Ի՞նչ առաջարկներ են եղել Միքայել Համբարձումյանին՝ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց. Դեժավյու տելեգրամյան ալիք
- 12:10Գունավոր հեղափոխություններն իշխանության են բերում անգրագետների, որոնք ամբոխին գայթակղում են անիրականանալի երազանքներով
- 11:10Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա
- 13:10Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
- 11:10Ադրբեջանը կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարությունը. Արցախի ԱԳՆ
- 14:10Այսօր արդեն պարզ է, որ Նիկոլը միայնակ է կայացրել պատերազմը շարունակելու որոշումը
- 12:10Դեժավյու-ն մանրամասներ է հայտնում պատերազմի օրերին վարչապետ-ԱԱԾ տնօրենի աշխատանքային հարաբերությունների մասին
- 15:10Ուղիղ սպառնալիք է առաջացել .Ադրբեջանում ավելի է խորանում հայատյացության, կազմակերպված թշնամանքի քաղաքականությունը․ Թաթոյան
- 14:10Սահմանների բացման արդյունքում վտանգվելու է մեր տնտեսական անվտանգությունը. տնտեսագետն այլընտրանքային ուղիներ է առաջարկում
- 11:10Փաշինյան. Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
09.01.2021 | 15:10
09.01.2021 | 14:10
09.01.2021 | 13:10
09.01.2021 | 12:10
09.01.2021 | 11:10
08.01.2021 | 15:10
08.01.2021 | 13:10
08.01.2021 | 12:31
08.01.2021 | 12:10
08.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.