ժ. 13.13 — Քիչ առաջ դասադուլի մասնակից ուսանողներն ընդմիջեցին իրենց բողոքի ցույցն ու երթը: Ժամեր անց՝ 17:00-ին, նրանք ծրագրում են հավաքվել Ազգային ժողովի մոտ: ԱԺ գլխադասային հանձնաժողովում այսօր 18։00-ին տեղի է ունենալու օրենքի քննարկումը։ Հավաքվում ենք լսելի դարձնելու մեր ձայնը»,- նշվում է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:
ժ. 12.10. Արդեն չորրորդ օրն է, ինչ Երեւանի պետական համալսանի ուսանողները շարունակում են հայտարարված դասադուլը՝ ընդդեմ «Զինապարտության մասին» օրինագծի եւ հանուն տարկետման իրավունքի գործող սկզբունքների պահպանման:
Նրանք այսօր նույնպես՝ չնայած տեղացող անձրեւին, անցնում են ԵՊՀ մասնաշենքերի եւ այլ բուհերի մոտով, կոչ անում միանալ իրենց սկսած պայքարին:
«Մեր պայքարին, վճռականությանը չի կարող խանգարել անգամ եղանակային վատ պայմանը»,- հայտարարում են նրանք:
Տեղեկացվեց նաեւ, որ եթե ավելի վաղ իրենց ուսանողներ էին միացել Պոլիտեխնիկական եւ Սլավոնական համալսարաններից, այսօր արդեն դասադուլի մասնակիցների շարքերը համալրվել են Ամերիկյան, Եվրոպական համալսարաններից, ինչպես նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից միացած ուսանողներով:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով անդրադարձավ այն հանգամանքին, որ հաճախ իրենց պայքարի իրական նպատակը համարվում է զինծառայությունից խուսափելը:
«Հաճախ շահարկվում է, եւ շահարկվում է, ցավոք, անգրագետ հատվածի կողմից, որ մի խումբ ուսանողներ հավաքվել են, որպեսզի բոլորը չծառայեն եւ նման թեզեր առաջ քաշելու համար: Մենք քաջ գիտակցում ենք, որ գտնվում ենք, ըստ էության, պետերազմական երկրում, եւ այո, բոլորը պետք է տիրապետեն զենքին, բայց դրա համար համապաստախան միջոցներ կան՝ համալսարաններում ռազմական դասեր եւ այլն: Այստեղ խուսափելու հարցը չէ, այստեղ, ըստ էության, բանակի համատարած անգրագիտացման տանելու հարցն է»,- բարձրախոսով ելույթ ունենալով՝ ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը, որը դասադուլի կազմակերպիչն է, ավելի վաղ տեղեկացրել է, որ այսօր բողոքի ցույց է լինելու նաեւ Ազգային ժողովի մոտ: Նախաձեռնության անդամ ուսանողները երեկ հանդիպել էին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որին ներկա են եղել նաեւ պաշտպանության եւ կրթության ու գիտության նախարարները:Ուսանողներն այդ հանդիպումն իրենց պահանջների տեսանկյունից արդյունավետ չեն համարել եւ հայտարարել են պայքարը շարունակելու վճռականության մասին:
- 12:10Առողջապահության նախարարությունը ղեկավարելու է Թորոսյանը, պատասխանատվությունը կրելու է Ավանեսյանը․ համաճարակաբան
- 13:10Մինասյանը համոզված է, որ արդար բան է արել` հրապարակելով Միրզոյանի վերաբերյալ փաստաթուղթը
- 14:10Դավիթ Տոնոյանը ստիպված կլինի պատասխանել բազմաթիվ հարցերի. Օգտատերը պնդում է՝ ՀՀ ԶՈւ համազգեստը կարվել է Թուրքիայում
- 13:10Ամանորյա պարգեւատրումներ են ստացել նաեւ գլխավոր դատախազն ու տեղակալները. Ընդհանուր պարգեւատրումների չափը կազմում է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար
- 13:10Գները աճել են, դոլարի փոխարժեքը բարձրացել, իսկ բնակչության եկամուտները չեն ավելացել, տեղի է ունենալու աղքատացում. Հարությունյան
- 14:10Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 13:10Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
- 12:10Ստեփանակերտ. Ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների
- 15:10Ադրբեջանցիներով Հադրութը բնակեցնելու մասին են խոսում. Արտյոմ Տոնոյան
- 13:10Ադրբեջանը փորձում է նոր դիրքեր գրավել Ամարասի դիմաց՝ մինչև վերջնական սահման գծելը. վանահայր
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.