Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է: Նրա նշանակումն այդ պաշտոնին արդեն իսկ միարժեք չի ընդունվել զինված ուժերում, իսկ օրենսդրական նախաձեռնությունները մեծ աղմուկ են հանել:Զինապարտության մասին օրենքը առաջացրել է ուսանողության մի մասի դժգոհությունը, իսկ 27 տարին լրացած ու զինծառայություն չանցած անձանց գումարի փոխհատուցման չափը 9 միլիոնի հասցնելու վերաբերյալ նախագիծը՝ արդեն իր հարազատ կուսակցության դժգոհությունը:
Երեւանում ուսանողության մի մասը դասադուլ է անում, միացել են նաեւ դասախոսներ: Տարօրինակ կլիներ, այն էլ Հայաստանում, եթե այս վիճակը «չքաղաքականացվեր», չհայտնվեին բազում շահեր, խարդավանքներ ու քաղաքական առեւտուր:
Այս ամենն արդեն նկատելի է, առավել եւս նախագծերի շուրջ կողմ եւ դեմ փաստարկների անհեթեթության ֆոնին:Իրավիճակն «ունիվերսալ» է, եւ դա բնական է, քանի որ գործ ունենք այնպիսի թեմայի հետ, ինչպիսին բանակն է ու զորակոչի խնդիրը՝ կոռուպցիայի, անարդար զորակոչի, պաշտոնյաների զավակների տոտալ չծառայելու, ժողովրդագրական խնդիրների եւ այլնի հետ:
Այստեղ չկան եւ չեն կարող լինել միարժեք լուծումներ, այն էլ իշխանության, քաղաքական դասի ու նրա նախաձեռնությունների հանդեպ տոտալ անվստահության պայմաններում:
Ակնհայտ է, որ խնդիրը պետք է լուծվի այսպես ասած համալիր փաթեթով, եւ Վիգեն Սարգսյանի այն պնդումները, թե այս օրենքները լուծելու են այդ խնդիրները, համոզիչ չեն: Իսկ հակառակ կողմի փաստարկներն էլ պարզապես բախվում են մեկ այլ իրականության՝ զորակոչվողների, սահմանին ծառայություն անցնողների, ռազմական գործողություններում զոհվածների ծնողների ու հարազատների իրականությանը եւ հարցին՝ ինչու պետք է մեր որդիները ծառայեն, մյուսները՝ ոչ:
Այս ամենում կա մի վտանգ՝ բանակի, նրա հեղինակության խնդիրը: Այն էլ՝ պատերազմող բանակի: Բանակն այն եզակի կառույցն է մնացել, որը ոչ միայն պահում է Հայաստանի ինքնիշխանության վերջին թելը, այլեւ հանրության հետ կապն ու վստահությունը: Այս գլամուրային վեճերի կողմերը, նախեւառաջ ՊՆ ղեկավարությունը, պետք է հասկանան, որ այդ թելը կտրելուց հետո անիմաստ է դառնալու ամեն ինչ:
- 14:10Ի՞նչ առաջարկներ են եղել Միքայել Համբարձումյանին՝ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց. Դեժավյու տելեգրամյան ալիք
- 12:10Գունավոր հեղափոխություններն իշխանության են բերում անգրագետների, որոնք ամբոխին գայթակղում են անիրականանալի երազանքներով
- 11:10Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա
- 13:10Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
- 11:10Ադրբեջանը կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարությունը. Արցախի ԱԳՆ
- 14:10Այսօր արդեն պարզ է, որ Նիկոլը միայնակ է կայացրել պատերազմը շարունակելու որոշումը
- 12:10Դեժավյու-ն մանրամասներ է հայտնում պատերազմի օրերին վարչապետ-ԱԱԾ տնօրենի աշխատանքային հարաբերությունների մասին
- 15:10Ուղիղ սպառնալիք է առաջացել .Ադրբեջանում ավելի է խորանում հայատյացության, կազմակերպված թշնամանքի քաղաքականությունը․ Թաթոյան
- 14:10Սահմանների բացման արդյունքում վտանգվելու է մեր տնտեսական անվտանգությունը. տնտեսագետն այլընտրանքային ուղիներ է առաջարկում
- 11:10Փաշինյան. Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
09.01.2021 | 15:10
09.01.2021 | 14:10
09.01.2021 | 13:10
09.01.2021 | 12:10
09.01.2021 | 11:10
08.01.2021 | 15:10
08.01.2021 | 13:10
08.01.2021 | 12:31
08.01.2021 | 12:10
08.01.2021 | 11:10
07.01.2021 | 15:10
07.01.2021 | 14:10
07.01.2021 | 13:10
07.01.2021 | 12:10
07.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.