«ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին կարծես թե չի մտագոհում այն փաստը, որ ինչ-որ «անտեսանելի ձեռք» իր շուրջ սեղմում է օղակը: Բավական չէ ուսումնառության նպատակով տարկետման իրավունքի էական սահմանափակումներ նախատեսող օրենսդրական աղմկահարույց առաջարկը, որի դեմ երկրորդ օրն է՝ դասադուլներ ու բողոքի ցույցեր են սկսել ուսանողները, ՀՀ ՊՆ-ն հիմա էլ առաջարկում է կտրուկ բարձրացնել զինծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող, 27 տարին լրացած քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման գումարի չափը:
Ինչպես հայտնի է՝ մինչեւ հիմա ՀՀ քաղաքացին ազատվում էր քրեական հետապնդումից ու հնարավորություն էր ստանում վերադառնալ հայրենիք՝ ամեն բաց թողնված զորակոչի դիմաց վճարելով 30 հազ դրամ: Եւ հիմա ՊՆ-ն առաջարկում է այդ թիվը հասցնել 500 հազ դրամի՝ ընդհանուրը մոտ 9 մլն դրամ: Ու այս առաջարկը երեկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում բուռն քննարկումների առարկա դարձավ:
Որոշվեց նախագիծը քննարկել եւս մեկ անգամ՝ ուրբաթ օրը: Բանն այն է, որ մի կողմից՝ Սերժ Սարգսյանը, խոսելով ՀՀ բնակչությունը 4 մլն-ի հասցնելու մասին, հայրենադարձության կոչ է անում, մյուս կողմից՝ ՀՀ ՊՆ-ի այս նախագծով, փաստորեն, արդեն ոչ թե սահմանափակվում, այլ պարզապես վերջ է դրվում տասնյակ հազարավոր երիտասարդների, ինչու չէ, այդպես նաեւ նրանց ընտանիքի մյուս անդամների՝ հայրենիք վերադառնալու հնարավորությանը»:
«Ժողովուրդ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
- 12:10Առողջապահության նախարարությունը ղեկավարելու է Թորոսյանը, պատասխանատվությունը կրելու է Ավանեսյանը․ համաճարակաբան
- 13:10Մինասյանը համոզված է, որ արդար բան է արել` հրապարակելով Միրզոյանի վերաբերյալ փաստաթուղթը
- 14:10Դավիթ Տոնոյանը ստիպված կլինի պատասխանել բազմաթիվ հարցերի. Օգտատերը պնդում է՝ ՀՀ ԶՈւ համազգեստը կարվել է Թուրքիայում
- 13:10Ամանորյա պարգեւատրումներ են ստացել նաեւ գլխավոր դատախազն ու տեղակալները. Ընդհանուր պարգեւատրումների չափը կազմում է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար
- 13:10Գները աճել են, դոլարի փոխարժեքը բարձրացել, իսկ բնակչության եկամուտները չեն ավելացել, տեղի է ունենալու աղքատացում. Հարությունյան
- 14:10Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 13:10Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
- 12:10Ստեփանակերտ. Ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների
- 15:10Ադրբեջանցիներով Հադրութը բնակեցնելու մասին են խոսում. Արտյոմ Տոնոյան
- 13:10Ադրբեջանը փորձում է նոր դիրքեր գրավել Ամարասի դիմաց՝ մինչև վերջնական սահման գծելը. վանահայր
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.