Պարտադիր զինվորական ծառայությանն առնչվող փոփոխությունները կարող են 80 -90 տոկոսով կրճատել բուհական համակարգում գոյություն ունեցող կոռուպցիան: «Հայկական վարկածի» հետ բլից-զրույցում այս կարծիքը հայտնեց գիտնական, օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող, «Գիտության առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի» նախագահ Հարություն Կարապետյանը:
— Հաճախ նոր օրենքի դեմ հակափաստարկ է բերվում, որ բանակից վերադառնալուց հետո երիտասարդները չեն ուզում գիտությամբ զբաղվել: Բանակն իրո՞ք այդքան վնասակար է գիտությանը:
— Ինձ համար անվիճելի է, որ նոր օրենքն ավելի շատ անդրադառնալու է ոչ թե գիտության, այլ բուհական կրթության համակարգի վրա: Այս աժիոտաժը կապված է հիմնականում բուհական համակարգի կոռուպցիայի հետ, իսկ դասադուլները կազմակերպված են հենց բուհական համակարգի ղեկավարների կողմից: Երեխեքին հանում են փողոց, իբր, գիտության շահերից ելնելով, որ չերևա, որ իրենք են շահագրգիռ: Ամենաշահագրգիռ կողմը բուհական կոռուպցիոն համակարգն է: Այս տարի, ինչպես հիշում եք, դիմորդների մեծ պակաս կար: Եթե անգամ բոլոր դիմողները ընդունվեին, նորից տեղերը թափուր էին մնալու: Սա մեծ պրոբլեմ է բուհերի համար: Նոր օրենքի պայմաններում դիմորդների թիվն ավելի է կրճատվելու: Ո՞վ չգիտի, որ շատերը բանակից խուսափելու համար գնում են բուհ, որ այնտեղից տարկետում ստանան: Եթե ուսումնական տարկետումը չլինի, այս մարդիկ բուհ էլ չեն գնա, ու բուհերը կզրկվեն իրենց սնող կոռուպցիոն խողովակներից:
— Այսինքն, Դուք կո՞ղմ եք այս օրենքին:
— Կողմ եմ, բայց ոչ այն տեսքով, որով առաջարկվում են փոփոխությունները: Չի կարելի, ասենք, ջութակահարին տանել բանակ, որ նա երկու տարի բահ բռնի, կամ ավտոմատի կոթը, հետո գա, ջութակ նվագի: Սա աբսուրդ է: Որոշ մասնագիտությունների գծով անընդհատ կրթությունն էլ է պետք, ընդհանրապես հրաժարվելը տարկետումներից սխալ է: Օրինակ, ես կառաջարկեի, որ այն երեխաները, որոնք բնական և ճշգրիտ գիտությունների գծով մասնակցել են միջազգային դպրոցական օլիմպիադաների ու գոնե գովասանագրեր են ստացել, դրանք պետք է տարկետում ստանան: Դրանք են տաղանդավոր երեխաները: Այս դեպքում ոչ գիտությունը, ոչ էլ տաղանդավոր երեխաները չեն տուժի: Պարզ է, որ միջազգային օլիմպիադաների թիմերի մեջ կխցկվեն պաշտոնյաների ու օլիգարխների երեխաները, բայց մեդալ, կամ գովասանագիր կստանա՞ն։ Եթե ստանան, թող նրանց տարկետում տրամադրեն: Ո՞վ ասաց, որ պաշտոնյաների ու հարուստների երեխաները բոլորը բութ են:
— Ասեցիք, Ճշգրիտ գիտությունների, իսկ «հումանիտարերի» վրա ինչո՞ւ չտարածել:
— Հումանիտար բնագավառի ուսանողները թող բանակում ծառայեն: Նրանց դա պետք է՝ փիլիսոփային, սոցիոլոգին, հոգեբանին, մյուսններին էլ դա պետք է: 90-ական թվականներին էլ շատ լուրջ է քննարկվել այս հարցը: Ես այն ժամանակ դեմ էի, որ տարկետումը վերացնեն: Անընդհատ կրթությունը որոշ մասնագիտությունների գծով պետք է: Բայց տեսեք, պետպատվերով սովորողների ճնշող մեծամասնությունը տղաներն են: Սա անուղղակի ապացուցում է, որ նրանք բանակից ազատվելու համար են բուհ գնացել: Ինչ մնում է, սովորող-չսովորողին, շատ երիտասարդներ կան, որ գալիս են բանակից, դիպլոմ են գնում աշխատանքի տեղավորվելու համար: Այնպես որ, նա, ում պետք է սովորել, բանակից հետո էլ կսովորի: Հետո, բանակը հասել է այն վիճակի, որ բանակում ծառայող չկա: Նաև արտագաղթողների զգալի մասն է գնում դուրս, որ չծառայի: Կարծում եմ, բանակում էքստրեմալ վիճակ է, և այս պրոբլեմը պետք է լուծել:
Սյուզան Սիմոնյան
- 12:10Կառավարությունը փորձում է հասնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունության կասեցմանը. Վահե Հակոբյան
- 15:10Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. Ցոլակյան
- 13:10Փաշինյանի գլխավոր ասելիքն ԱԺ-ում գերիների վերադարձման վերաբերյալ հարցին հետևյալն էր՝ «բա ինչի Սերժի ժամանակ չէիք հարցնում
- 11:10Ադրբեջանցիները մի քանի օր առաջ սպանել են գերեվարված 44–ամյա տղամարդուն ու թաղել Հադրութում
- 12:10Առողջապահության նախարարությունը ղեկավարելու է Թորոսյանը, պատասխանատվությունը կրելու է Ավանեսյանը․ համաճարակաբան
- 13:10Մինասյանը համոզված է, որ արդար բան է արել` հրապարակելով Միրզոյանի վերաբերյալ փաստաթուղթը
- 14:10Դավիթ Տոնոյանը ստիպված կլինի պատասխանել բազմաթիվ հարցերի. Օգտատերը պնդում է՝ ՀՀ ԶՈւ համազգեստը կարվել է Թուրքիայում
- 13:10Ամանորյա պարգեւատրումներ են ստացել նաեւ գլխավոր դատախազն ու տեղակալները. Ընդհանուր պարգեւատրումների չափը կազմում է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար
- 13:10Գները աճել են, դոլարի փոխարժեքը բարձրացել, իսկ բնակչության եկամուտները չեն ավելացել, տեղի է ունենալու աղքատացում. Հարությունյան
- 14:10Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.