Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ, 2009-ից Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը, ով «Ադրբեջանական լվացքատան» բացահայտումների արդյունքում պարզվեց, որ գումարներ է ստացել Ադրբեջանից, պատասխանել է ամիսներ շարունակ իրեն ուղղված հարցերին ու մեղադրանքներին:
Շտրենցը 9 էջանոց հայտարարության մեջ անդրադարձել է Ադրբեջանի հետ կապերին՝ նշելով, որ ինքը կոռումպացված չէ ու չի ստել: Սակայն, ինչպես գրում է Ostsee-Zeitung-ը, Շտրենցը հարցերին պատասխանել է մասամբ: Քննադատները նրա հայտարարությունները արժանահավատ չեն համարում:
Վերջերս Գերմանիայում կայացած ընտրություններից առաջ հայտնի դարձավ, որ Շտրենցն աշխատել է Ադրբեջանի լոբբիստ Էդուարդ Լինթների համար՝ ստանալով 30 հազար եվրո: Նշվում էր, որ պատգամավորն ակնհայտորեն մտերիմ հարաբերություններ է ունեցել ավտոկրատական պետության հետ, որը սակայն Շտրենցը հերքում է՝ առանց հարցերին պատասխանելու, փոխանցում է Panorama.am-ը:
Երկուշաբթի օրը Շտրենցը, ով նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ էր, Եվրոպայի խորհուրդ է ուղարկել բացատրություն, որում ասել է, որ «իրեն ուղղված մեղադրանքները հավասարակշռված չեն»: Նա հերքել է ստելու ու կաշառվելու մասին մեղադրանքները, սակայն ընդունել է, որ աշխատել է Լինթների «Line M-Trade» ընկերության համար, ամսական ստացել 7497 եվրո՝ 3 ամիս, ընդհանուր 22 491 եվրո, սակայն չի իմացել, որ այն Ադրբեջանի կողմից է ֆինանսավորվում: Ըստ պայմանագրի, ընկերությունն իր հաճախորդներին տրամադրել է «իրավական, Եվրոպական, միջազգային ու տնտեսական հարցերով խորհրդատվություն»:
ԵԽ-ին ուղարկված բացատրությանը Շտրենցը կցել է նաև տարբեր երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների ցանկը, փորձելով ցույց տալ, որ ինքն Ադրբեջանի լոբբիստը չէ ու ակտիվ աշխատել է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի ու Վրաստանի հարցերով:
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունում Շտրենցի նկատմամբ աջակցությունը կորել է: Բունդեսթագում խորհրդարանական խմբակցությունը ևս փորձում է հեռու մնալ այս սկանդալից, իսկ գլխավոր քարտուղար Վոլֆգանգ Վալդմյուլլերն ասել է. NO COMMENT.
- 14:10Ո՞վ է խախտել անժամկետ զինադադարը Լեռնային Ղարաբաղում. Regnum
- 11:10«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Լավրովը կոչ է արել խուսափել ԼՂ վերաբերյալ հուզական հայտարարություններից
- 15:10Առաջիկա այդ զորավարժությունը ուժի ցուցադրում է Հայաստանին
- 14:10Աշխարհում հաճախակի են դարձել քրիստոնյաների վրա հարձակումները. Portes ouvertes
- 15:10Ալիևը՝ ՀՀ պաշտոնյաների ԼՂ այցերի մասին․ Եթե ձեռնարկվեն նման սադրիչ գործողություններ, ապա Հայաստանը ավելի շատ կփոշմանի
- 11:10Ալիեւը Շուշի քաղաքը հայտարարել Է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք
- 13:10«ՌԴ-ն և Թուրքիան նոյեմբերի 10-ի համաձայնագրի երաշխավորներն են». Ադրբեջանի ԱԳՆ
- 14:10Ինչպես է Արցախյան պատերազմը փոխել հայ-ռուսական հարաբերությունները. Lenta.ru-ի անդրադարձը
- 13:10Հռոմի պապն աղոթել է Լեռնային Ղարաբաղում հարատև խաղաղության հաստատման համար
- 14:10Մեզ համար այդ բանաձևերը որևէ նշանակություն չունեն. Ալիևը՝ արևմտյան երկրների՝ ԼՂՀ ճանաչման և Արցախում Ադրբեջանի գործողությունների առնչությամբ ընդունած որոշումների մասին
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.